|
Նորություններ
|
|
|
|
|
|
| 21.02.2012 |
| «Իմպուլսը» Կիպրոսում իր երկրորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի «ԲՄԱ-Էներգիայի» հետ |
Իմպուլսը» փետրվարի 25-ին Կիպրոսում իր երկրորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի ՌԴ-ի 1-ին դիվիզիոնի առաջնության 13-րդ հորիզոնականում ընթացող «ԲՄԱ-Էներգիայի» հետ: Տեղեկացնենք նաեւ, որ փետրվարի 22-ին եւ 23-ին Կիպրոսում թիմին կմիանան նաեւ «Իմպուլսի» կենտրոնական պաշտպաններ՝ բրազիլացի Ջուլիանո Խիմենեսն ու գանացի Ալհասան Իլիասուն:
|
|
| 18.02.2012թ. |
| «Իմպուլսը» պարտվեց «Չանգչուն Յաթային» |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր «Իմպուլսը» Երեւանի ժամանակով 17-00-ին իր առաջին ստուգողական հանդիպումը անցկացրեց Չինաստանի բարձրագույն խմբի առաջնությունում 7-րդ տեղը զբաղեցրած «Չանգչուն Յաթայի» հետ եւ պարտվեց խոշոր՝ 1:4 հաշվով: Ճիշտ է հիմնականում խաղի ընթացքում տարածքային առավելությունը «Իմպուլսի» կողմն էր, սակայն մրցակիցը շատ վտանգավոր հակագրոհներ էր ձեռնարկում: 1-ին կեսում մրցակիցը երկու անգամ կարողացավ գրավել «Իմպուլսի» դարպասը: 2-րդ կեսը շատ ակտիվ սկսեցին «Իմպուլսի» ֆուտբոլիստները եւ 66-րդ րոպեին Կոնստանտին Մանդրիչենկոն կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ 1:2: Սակայն դրանից հետո «Իմպուլսի» գլխավոր մարզիչը մի շարք փոփոխություններ կատարեց եւ հնարավորություն տվեց բոլոր նորեկներին ցուցադրել իրենց վարպետությունը: Խաղավերջում մրցակիցը եւս երկու անգամ գրավեց «Իմպուլսի» դարպասը, ի դեպ 4-րդ գոլը խփեց 11մ-ոց հարվածով: «Իմպուլսի» հաջորդ ստուգողական հանդիպման մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
|
|
| 18.02.2012թ. |
| Այսօր «Իմպուլսը» կմրցի չինական թիմի հետ |
Այսօր Երեւանի ժամանակով 17-00-ին «Իմպուլսը» Կիպրոսում իր առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի Չինաստանի բարձրագույն խմբի առաջնությունում 16 թիմերի մրցապայքարում 7-րդ տեղը զբաղեցրած «Չանգչուն Յաթայի» թիմի հետ: Խաղի մանրամասնությունների եւ հաջորդ մրցակիցների մասին կտեղեկացնենք մի փոքր ուշ:
|
|
| 16.02.2012թ. |
| Այսօր «Իմպուլսը» մեկնեց Կիպրոս |
Այսօր «Իմպուլսի» 27 հոգուց բաղկացած պատվիրակությունը թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ մեկնեց Կիպրոս: Կիպրոս մեկնեցին հետեւյալ ֆուտբոլիստները՝ Գոռ Էլյազյանը, Տիգրան Դավթյանը, Էդուարդ Կակոսյանը, Վաչիկ Եղիազարյան, Եղիշե Վարդանյանը, Հակոբ Լոռեցյանը, Վաչե Մկրտչյանը, Հայկ Իշխանյանը, Աղվան Հայրապետյանը, Ռումյան Հովսեփյանը, Նարեկ Դավթյանը, Վահե Միրաքյանը, Արմեն Դերձյանը, Արթուր Բարսեղյանը, Վաչիկ Գրիգորյանը, Ֆիլիպ Տիմովը, Վահագն Այվազյանը, Սամվել Հակոբյանը Կոնստանտին Մանդրիչենկոն, Նորայր Գյոզալյանը եւ Արտակ Հովհաննիսյանը, իսկ ահա «Իմպուլսի» գանացի պաշտպան Ալհասսան Իլիասուն թիմին կմիանա Կիպրոսում: «Իմպուլսը» Կիպրոսում կանցկացնի 3 ընկերական հանդիպում՝ փետրվարի 19-ին, 24-ին եւ 29-ին: Մրցակիցների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
|
|
| 13.02.2012թ. |
| «Իմպուլսը» ոչ-ոքի խաղաց «Արարատի» հետ |
Այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում «Իմպուլսը» ընկերական հանդիպում անցկացրեց Երեւանի «Արարատի» հետ: Խաղն հիմնականում անցավ «Իմպուլսի» տարածքային եւ խաղային առավելությամբ: Առաջինը հաջողության հասան «Իմպուլսի» ֆուտբոլիստները: 39-րդ րոպեին «Իմպուլսում» փորձաշրջան անցնող, Մակեդոնիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հարձակվող Ֆիլիպ Տիմովը մոտ տարածությունից հաշվենկատ հարվածով բացեց խաղի հաշիվը: Սակայն ընդամենը 3 րոպե անց «Արարատի» ֆուտբոլիստներին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը: Գոլի հեղինակ դարձավ «Իմպուլսի» նախկին ֆուտբոլիստ Տիգրան Ոսկանյանը: 2-րդ խաղակեսում առավելությունը ամբողջովին «Իմպուլսի» կողմն էր, սակայն մրցակիցն էլ վտանագավոր հակագրոհներ էր կազմակերպում: Այնուամենայնիվ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին «Իմպուլսը» մեկնում է Կիպրոս իր 2-րդ ուսումնամարզական հավաքին:
|
|
| 07.02.2012թ. |
| «Իմպուլսը» երկրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի Կիպրոսում |
«Իմպուլսը» իր երկրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի Կիպրոսի Այանապա քաղաքում փետրվարի 16-ից մարտի 1-ը: «Իմպուլսը» Կիպրոսում կհանգրվանի Այանապա քաղաքի հարմարավետ «Ակտեա» հյուրանոցում: Կիպրոս կմեկնի 22 ֆուտբոլիստ, այդ թվում «Իմպուլսի» գանացի պաշտպան Ալհասան Իլիասուն, ով թիմին կմիանա Կիպրոսում:
|
|
| 07.02.2012թ. |
| «Իմպուլսը» հաղթեց «Կինգ Դելյուքսին» |
Այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում «Իմպուլսը» ընկերական հանդիպում անցկացրեց ՀՀ 1-ին խմբի առաջնության նորեկ՝ Աբովյանի «Կինգ Դելյուքսի» հետ: Խաղն անցավ առատ ձյան պայմաններում եւ փոքր ինչ խանգարեց ֆուտբոլիստներին դրսեւորելու իրենց ողջ ունակությունները: 1-ին կեսում «Իմպուլսը» ճիշտ է ուներ խաղային առավելություն, սակայն մրցակիցը մի քանի վտանագավոր պահեր ստեղծեց, սակայն չկարողացավ արդյունքի հասնել: Այնուամենայնիվ 43-րդ րոպեին Նարեկ Դավթյանը տուգանային հրապարակի սահմաններից շատ նրբանկատ հարվածով բացեց խաղի հաշիվը՝1:0: 2-րդ կեսում Արմեն Գյուլբուդաղյանցը գրեթե ամբողջովին փոխեց թիմի հիմնական կազմը, սակայն առավելությունը ակնհայտ էր մրցակցի նկատմամբ: «Իմպուլսի» ֆուտբոլիստները ստեղծեցին մի շարք գոլային պահեր, սակայն դրանցից միայն մեկ անգամ կարողացան օգտվել: 77-րդ րոպեին ձախ եզրից ներխուժելով տուգանային հրապարակ Արթուր Բարսեղյանը հուժկու հարվածով կրկնապատկեց խաղի հաշիվը եւ «Իմպուլսը» հաղթեց 2:0 հաշվով: Այս խաղում «Իմպուլսի» կազմում փորձարկվեցին 2 նորեկները՝ «Մոսկվա» թիմի սան, բարձրահասակ պաշտպան Գեւորգ Ղուկասյանը եւ այսօր թիմի հետ երկամյա պայմանագիր կնքած «Բանանցի» նախկին ֆուտբոլիստ, ՀՀ մինչեւ 19 տարեկանների անդամ, 19-ամյա դարպասապահ Տիգրան Դավթյանը: Հաջորդ ընկերական հանդիպումը «Իմպուլսը» կանցկացնի փետրվարի 13-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում եւ այդ օրը կհանդիպի Երեւանի «Արարատի» հետ, խաղը կսկսվի ժամը 18-ին:
|
|
| 25.01.2012թ. |
| «Իմպուլսը» ցավալիորեն պարտվեց «Տոմին» |
Այսօր Սոչիում «Իմպուլսը» իր 2-րդ ստուգողական հանդիպումը անցկացրեց Տոմսկի «Տոմի» հետ, որը հանդես է գալիս ՌԴ պրիմեր լիգայում: Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին «Իմպուլսի» ֆուտբոլիստները եւ արդեն 5-րդ րոպեին Նորայր Գյոզալյանը բացեց խաղի հաշիվը: Սակայն ընդամենը 2 րոպե անց մրցակիցը հավասարեցրեց խաղի հաշիվը: «Իմպուլսը» բաց թողած գոլից հետո սկսեց ավելի ակտիվ խաղալ եւ նախ 11-րդ րոպեին Նարեկ Դավթյանը, ապա 17-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը դարձան 2 գոլի հեղինակ՝3:1: Ընդհանրապես 1-ին կեսում շատ հետաքրքիր ու անզիջում պայքար էր ծավալվել: Խփած գոլերից հետո «Իմպուլսը» մի փոքր թուլացրեց զգոնությունը եւ 21-րդ եւ 34-րդ րոպեներին 2 գոլ բաց թողեց եւ հաշիվը կրկին հավասարվեց՝ 3:3: 2-րդ կեսը կրկին ակտիվ սկսեցին «Իմպուլսի» ֆուտբոլիստները եւ 47-րդ րոպեին այս խաղում իր 2-րդ գոլի հեղինակը դարձավ Նորայր Գյոզալյանը եւ կրկին առաջ մղեց «Իմպուլսին»՝4:3: Այնուհետեւ Արմեն Գյուլբուդաղյանցը գրեթե ամբողջովին փոխեց թիմի կազմը եւ «Իմպուլսը» չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: 49-րդ եւ 86-րդ րոպեներին «Տոմը» 2 գոլ խփեց եւ հաղթեց 5:4 հաշվով: Այսպիսով «Իմպուլսը» պարտվեց, սակայն շատ հետաքրքիր ու բովանդակալից ֆուտբոլ ցուցադրեց, որը հուսադրող է: «Իմպուլսը» Սոչիից Երեւան կվերադառնա հունվարի 27-ին:
|
|
| 25.01.2012թ. |
| «Իմպուլս-2»-ը մարտական ոչ-ոքի խաղաց |
Այսօր Մասիս քաղաքում «Իմպուլս-2»-ը ընկերական հանդիպում անցկացրեց ՀՀ 1-ին խմբի առաջնության նորեկ Մարտունիի «Ալաշկերտի» հետ: «Իմպուլս-2»-ում փորձարկվող ֆուտբոլիստների քանակը այնքան շատ է, որ հանդես եկավ 3 կազմով: Գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 3:3: «Իմպուլս-2»-ի կազմում գոլերի հեղինակներ դարձան Գագիկ Կոջոյանը, Հայկ Ոսկանյանը եւ «Փյունիկից» հրավիրված Հրանտ Եղիազարյանը: Հիշեցնենք, որ մինչ այդ էլ «Իմպուլս-2»-ը ընկերական հանդիպում էր անցկացրել Աբովյանի «Դելյուքսի» հետ եւ պարտվել էր 3:5 հաշվով: «Իմպուլս-2»-ը իր հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունվարի 28-ին Երեւանի «Միկայի» հետ, որը տեղի կունենա «Միկայի» արհեստական խոտածածկով մարզադաշտում, խաղը կսկսվի ժամը 13-ին:
|
|
| 20.01.2012թ. |
| «Իմպուլսը» Սոչիում առաջին ստուգողական հանդիպումը անցկացրեց |
Այսօր «Իմպուլսը» առաջին ստուգողական հանդիպումը անցկացրեց Ստավրոպոլի «Դինամոյի» հետ, որը ներկայացնում է ՌԴ-ի 2-րդ դիվիզիոնը: Առաջին կեսում «Իմպուլսը» հանդես եկավ հիմնական կազմով, այդ թվում՝ Կոնստանտին Մանդրիչենկոն, Ֆիլիպ Տիմովը, Դավիթ Բաբայանը եւ Հայկ Իշխանյանը: 1-ին կեսը անցավ «Իմպուլսի» խաղային եւ տարածքային մեծ առավելությամբ: «Իմպուլսում» փորձարկվող մակեդոնացի Ֆիլիպ Տիմովը 1-ին կեսում գոլ խփելու հիանալի հնարավորություն ունեցավ, սակայն այն ձեռքից բաց թողեց: Առաջին խաղակեսում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Իսկ ահա երկրորդ կեսում Արմեն Գյուլբուդաղյանցը խաղադաշտ դուրս բերեց պահեստայիններին, որոնց խաղը այդքան էլ հաջող չստացվեց եւ մրցակիցը 69-րդ եւ 72-րդ րոպեներին դառնալով երկու գոլի հեղինակ հաղթեց 2:0 հաշվով: Հիշեցնենք, որ «Իմպուլսը» Սոչիում հաջորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի հունվարի 25-ին Տոմսկի «Տոմի» հետ, որը հանդես է գալիս ՌԴ-ի պրիմեր լիգայում:
|
|
|
|
|
|
| 18.01.2012թ. |
| «Իմպուլսը» Սոչիում 2 ստուգողական հանդիպում կանցկացնի |
| Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Իմպուլսը» հունվարի 15-ից Սոչիում անցկացնում իր առաջին ուսումնամարզական հավաքը եւ հանգրվանել է Սոչիի «Սպուտնիկ-Սպորտ» կոմպլեքսում: Հունվարի 17-ին թիմին է միացել եւ փորձաշրջան է անցնում Մակեդոնիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ Ֆիլիպ Տիմովը: Բացի այդ թիմում փորձաշրջան է անցնում նաեւ Սանկտ Պետերբուրգի «Նեւայի» 17-ամյա խաղացող Դավիթ Բաբայանը: Արդեն հայտնի է, որ «Իմպուլսը» Սոչիում կանցկացնի 2 ստուգողական հանդիպում: Հունվարի 20-ին «Իմպուլսը» կհանդիպի ՌԴ 2-րդ դիվիզիոնի մասնակից Ստավրոպոլի «Դինամոյի», իսկ հունվարի 25-ին՝ ՌԴ-ի պրիմեր լիգայի մասնակից Տոմսկի «Տոմի» հետ: Այս հանդիպումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: |
|
| 12.01.2012թ. |
| «Իմպուլսը» մեկնում է Սոչի ուսումնամարզական հավաքի |
| «Իմպուլսը», որ հունվարի 7-ից մարզումները վերսկսել է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հունվարի 15-ին կմեկնի Սոչի ուսումնամարզական հավաքի: Մինչեւ հունվարի 27-ը տեւելիք թիմի այս տարվա առաջին հավաքին կմասնակցի 20 ֆուտբոլիստ, այդ թվում նաեւ բոլորովին վերջերս պաշտոնապես «Իմպուլսի» խաղացող դարձած մոլդովացի 20-ամյա կիսապաշտպան Կոնստանտին Մանդրիչենկոն, ով 6 ամսով ակումբում վարձավճարով հանդես գալու պայմանագիր է ստորագրել: Հավաքին չեն մասնակցի թիմի մյուս 2 լեգիոներները՝ փորձառու պաշտպաններ, բրազիլացի Ջուլիանոն եւ գանացի Իլիասու Ալհասանը: Բրազիլացու արտասահմանյան ակումբ տեղափոխվելու հարցով բանակցությունները դեռ շարունակվում են, իսկ գանացին վիզայի հետ կապված հարցերը կարգավորելուց հետո թիմին կմիանա արդեն փետրվարի սկբներին Կիպրոսում կազմակերպվելիք «Իմպուլսի» 2-րդ ուսումնամարզական հավաքի ժամանակ: Սոչիում թիմին կմիանա, եւ «Իմպուլսի» կազմում փորձաշրջան կանցնի մինչեւ 19 տարեկանների Մակեդոնիայի հավաքականի կազմում 6 խաղի մասնակցած եւ 1 գոլի հեղինակ դարձած 19-ամյա եզրային հարձակվող Ֆիլիպ Տիմովը, ով Սլովենիայի բարձրագույն խմբի առաջնության մասնակից «Կոպերի» խաղացողն է: Սոչիի հավաքի ընթացքում «Իմպուլսը» նախատեսել է անցկացնել 3 ընկերական հանդիպում: Մրցակիցները կորոշվեն տեղում, եւ այդ խաղերի մասին կտեղեկացվի լրացուցիչ: |
|
| 09.01.2012թ. |
| Մանդրիչենկոն վարձավճարով հանդես կգա «Իմպուլսում» |
Մոլդովայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Կոնստանտին Մանդրիչենկոն, որի տրանսֆերը պատկանում է Մոլդովայի վերջին 10 տարիների չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին» նոր մրցաշրջանում 6 ամիս ժամկետով, վարձավճարով հանդես կգա «Իմպուլսում»: Ձեռք բերված նախնական համաձայնությամբ, եթե Մանդրիչենկոն այդ ընթացքում արժանանա «Իմպուլսի» մարզիչների հավանությանը, ապա «Իմպուլսը» «Շերիֆից» կգնի երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերը: Անցած մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս «Միկայում» , որի կազմում մասնակցել է ՀՀ առաջնության 25 հանդիպման եւ դարձել է 4 գոլի հեղինակ: Մանդրիչնեկոն Մոլդովայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է 4 հանդիպման: Ի դեպ, Մանդրիչենկոն արդեն հունվարի 7-ից ներգրավվել է «Իմպուլսի» մարզումներին, որոնք տեղի է ունենում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: |
|
| 30.12.2011թ. |
| Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ |
<<Իմպուլս>> ֆուտբոլային թիմի ողջ անձնակազմը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, բոլոր ակումբներին, ֆուտբոլային սուբյեկտներին և ողջ հայ ժողովրդին շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Թո՛ղ որ <<Վիշապի տարին>> բոլորիս համար լինի հաջողությունների, նվաճումների և ձեռքբերումների տարի:
|
|
| 24.12.2011թ. |
| Հայկ Իշխանյանը համալրեց «Իմպուլսի» կազմը |
Դեկտեմբերի 24-ին 22-ամյա պաշտպան Հայկ Իշխանյանը, ով վերջին 2 մրցաշրջանը հանդես էր գալիս ՀՀ 6-ակի գավաթակիր «Միկայի» կազմում համալրեց «Իմպուլսի» կազմը: Երիտասարդ ֆուտբոլիստը, որի «Միկայի» հետ կնքած պայմանագրի ժամկետը ավարտվել էր դեկտեմբերի 1-ին, 2,5 տարվա պայմանագիր կնքեց «Իմպուլսի» հետ: Գյումրիի ֆուտբոլի մարզադպորցի սանը մարզական կարիերան սկսել է 2007-ին Երեւանի «Դինամոյում», երբ այս թիմը հանդես էր գալիս ՀՀ 1-ին խմբի առաջնությունում: 2008-ից Իշխանյանը «Շիրակի» եւ «Միկայի» կազմերում մասնակցել է ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 43 հանդիպման: Այս տարի «Միկայի» կազմում ՀՀ գավաթակիր դարձած հեռանկարային պաշտպանը մասնակցել է ՀՀ առաջնության՝ 19, ՀՀ գավաթի՝ 3 խաղի, ինչպես նաեւ Եվրոլիգայի գավաթի խաղարկության որակավորման 2-րդ փուլի նորվեգական «Վալերենգայի» հետ երեւանյան պատասխան հանդիպմանը: Տեղեկացնենք նաեւ, որ երկկողմանի փոխադարձ համաձայնությամբ վաղաժամկետ լուծարվել է Հայկ Չիլինգարյանի պայմանագիրը, ով մտադիր է մրցելույթները շարունակել արտերկրում:
|
|
| 20.12.2011թ. |
| «Իմպուլսը» դեկտեմբերի 23-ին վերսկսում է մարզումները |
Դեկտեմբերի 23-ին «Իմպուլսը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում վերսկսում է մարզումները: Մարզումները կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 30-ը: Այնուհետեւ թիմին կտրվի կարճատեւ արձակուրդ ամանորյա տոների հետ կապված: Նախապես պլանավորվում է «Իմպուլսի» 3 ուսումնամարզական հավաք՝ 2-ը արտասահմանում, 1-ը՝ Հայաստանում: Սակայն ուսումնամարզական հավաքների ժամկետների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ:
|
|
| 17.12.2011թ. |
| Զավեն Բադոյան. «Երազում եմ 2012-ին «Բատեի» կազմում խաղալ «Բարսելոնի» դեմ» |
- «Բատեում» ինչպե՞ս ընթացավ փորձաշրջանդ: Մարզումներից բացի մասնակցեցիր արդյո՞ք ստուգողական կամ երկկողմանի խաղի: - Փորձաշրջանի ընթացքում ինտենսիվորեն ներգրավվեցի թիմի մարզումներին: Այդ ընթացքում ինձ բախտ չվիճարկվեց ստուգողական հանդիպումների մասնակցել, քանի որ «Բատեն» պատրաստվում էր նախ երկրի առաջնության եզրափակիչ տուրի Բրեստի «Դինամոյի» հետ խաղին, ապա Եվրոպայի չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի «Բարսելոնի» հետ արտագնա մրցամարտին: - Ի՞նչ դիրքում էիր փորձարկվում: Ո՞ր դիրքում կնախընտրեիր խաղալ: - Փորձարկվում էի ձախ կիսապաշտպանի դիրքում, որն իմ նախասիրած դիրքն է: Տեղեկացա, որ պիտի փոխարինեմ «Բատեից» Մոսկվայի «Դինամո» տեղափոխված ձախ եզրային կիսապաշտպան Պավել Նեխայչիկին: Բայց այս հարցում վերջնական որոշում կայացնողը թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն է: Եթե նա նպատակահարմար գտնի, որ պիտի օգտակար լինեմ կենտրոնում, ապա ուժերս կփորձեմ կենտրոնում: Եթե անհրաժեշտ լինի կարող եմ խաղալ նաեւ ենթահարձակվողի դիրքում: - Որքանո՞վ հասցրիր ծանոթանալ նոր թիմին, ակումբի ենթակառուցվածքնեին, խաղացողներին, մարզիչներին: Ու՞մ հետ հասցրիր մտերմանալ: - Ինձ թիմում շատ ջերմորեն ընդունեցին, ինչն էլ օգնեց արագ մերվելու կոլեկտիվին: Զգացվում է, որ թիմում առողջ մթնոլորտ է տիրում, որն էլ մեծապես նպաստում է հաջող ելույթներին: Շփվեցի, իհարկե թիմի բոլոր խաղացողների հետ: Բայց ավելի շուտ մտերմացա բրազիլացի կիսպաշտպան Ռենան Բեսաննին, որի հետ խաղադաշտում շատ արագ լեզու գտա: - Ի՞նչ լեզվով էիք հաղորդակցվում: Անգլերենին տիրապետում ես: Շատ են արդյո՞ք լեգիոներները: - Հաղորդակցվում էի ռուսերենով, սակայն օտարեկրացի խաղացողների հետ լեզվական խնդիրներ չունենալու համար կաշխատեմ շատ արագ նաեւ անգլերենին տիրապետել, ազատ ժամանակի դեպքում հատուկ արագացված ուսուցման դասընթացի կմասնակցեմ: Մինչեւ «Բատեին» միանալը թիմում կային 2-ական բրազիլացի եւ սերբ լեգիոներներ: Այժմ ինձ հետ մեկտեղ «Բատեի» կազմը համալրեց նաեւ 19-ամյա մակեդոնացի աջ պաշտպան Բոյան Գերորգիեւսկին, որի հետ գրեթե միաժամանակ պայմանագիր կնքեցինք: - Ինչո՞վ են իրարից տարբերվում «Իմպուլսի» եւ «Բատեի» խաղաոճերը: - Այս առումով կարծում եմ խնդիրներ չեմ ունենա, քանի որ «Իմպուլսի» եւ «Բատեի» խաղաոճերը էականորեն չեն տարբերվում իրարից: Երկու թիմերն էլ հիմնականում ձգտում են դիտարժան ու կոբինացիոն ոճով գործել: - «Բարսելոնի» հետ խաղից առաջ մասնակցեցիր Իսպանիայում անցկացրած «Բատեի» 5-օրյա հավաքին: Որքանո՞վ էր այն օգտակար, ի՞նչ ուսանելի դաս ստացար այնտեղ եւ ինչի՞ն էր, հատկապես ավելի մեծ ուշադրություն դարձվում այդ հավաքի ընթացքում: Իսպանիայի մարզաբազանների պայմաններն ինչպիսի՞ն էին: - Նախ, Իսպանիայում մարզման հրաշալի պայմաններ էին ստեղզծված, հետո էլ այդ կարճատեւ ուսումնամարզական հավաքը ինձ համար շատ օգտակար եղավ այն առումով, որ ես հասցրի ավելի շուտ ընտելանալ ապագա խաղընկերներիս: Այդ հավաքի ընթացքում փորձարկվեցին նաեւ տակտիկական որոշակի մոդելներ: - Ի՞նչ տպավորություն ստացար ՉԼ-ի խմբային մրցաշարի դեկտեմբերի 6-ի «Բարսելոն»-«Բատե» մրցամարտից անմիջականորեն ներկա գտնվելով խաղին: - Իհարկե, իսպանական ֆուտբոլի գրանդ ակումբներից մեկի՝ «Բարսելոնի» խաղին հանրահայտ «Նոու Կամպ» մարզադաշտում անմիջականորեն ականատես լինելը միշտ էլ ուսանելի մեծ դաս է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար: Հիմա անհամբերությամբ սպասելու եմ եկող տարվա ՉԼ-ի գավաթի խաղարկության վիճակահանությանը, եւ երազում եմ, որպեսզի խմբային մրցաշարում կրկին հանդիպենք ներկայումս աշխարհի լավագույն ակումբային թիմին՝ «Բարսելոնին»: «Բարսելոն»-«Բատե» խաղից անջնջելի ու անմոռանալի տպավորություններ ստացա: - Որքանո՞վ էին քո նոր ակումբում տեղեկացված հայկական ֆուտբոլի մասին, եւ հիշում էին «Իմպուլսի» քո երբեմնի խաղընկեր Հովհաննես Գոհարյանին, որը ժամանակին խաղացել է նաեւ «Բատեում»: - Բոլորն էլ այստեղ մեծ հարգանքով էին հիշում «Բատեում» ժամանակին հանդես եկած «Իմպուլսի» իմ նախկին թիմակից Հովհաննես Գոհարյանին: Իսկ ՀՀ ազգային հավաքականի վերաբերյալ բավականին տեղեկացված էին, եւ մեծ ափսոսանքով էին խոսում, հատկապես Իռլանդիայի ընտրանու հետ ընտրական մրցաշարի ավարտական տուրում գրանցված արդյունքի մասին: - Ինչպիսի՞ն են «Բատեի» առաջիկա ծրագրերը: - Թիմը դեկտեմբերի 11-ից արձակուրդում է: Հունվարի 16-17-ին բուժզննում կանցնենք, իսկ հունվարի 20-ից կսկսի նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Նախատեսվում է, որ «Բատեն» 3 ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայում: - Խաղացել ես ՀՀ առաջնության բարձրագույն խմբի մասնակից 3 թիմերում՝ «Կիլիկիայում», Գանձասարում» եւ «Իմպուլսում»: Ո՞ր թիմում հնարավորություն ստացար ավելի ամբողջական ներկայացնելու քո ունակությունները: - Երեք ակումբին էլ շնորհակալ եմ կայացմանս ու վարպետությանս աճին նպաստելու համար: Դեռ 16 տարեկան էի, երբ «Կիլիկիայում» ինձ մարզիչները վստահեցին ու հիմնական կազմում ընդգրկեցին, որն էլ օգնեց սեփական ուժերիս հանդեպ հավատ ձեռք բերելուն: «Կիլիկիայի» կազմում 2 տարի խաղալուց հետո զորակոչվեցի ազգային բանակ, ու այդ ընթացքում հանարավորություն ունեցա մարզական կարիերաս շարունակելու Կապանի «Գանձասարում», ու այս թիմի հետ դարձա ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր: Իսկ ունակություններս ավելի ամբողջական ու լիարժեք դրսեւորելու հնարավորություն ընձեռնվեց «Իմպուլսում»: Շատ շնորհակալ ու երախտապարտ եմ այս առումով, հատկապես «Իմպուլսի» նախագահ Տիգրան Հակոբյանին եւ թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին, որոնց պահանջկոտ ու հոգատար վերաբերմունքը մեծապես նպաստեցին նախ ՀՀ ազգային հավաքական հրավիրվելուն, ապա նաեւ «Բատե» տեղափոխվելուն: Նրանց քաջալերանքն ու ոգեւորումը ինձ ուժ տվեցին Բելառուսում էլ լավագույն կողմերս դրսեւորելու եւ «Բատեի» մարզիչների ուշադրությունը գրավելուն: Հիմա Բելառուսում ողջ ջանքերս կփորձեմ գործադրել հայկական ֆուտբոլի եւ «Իմպուլսի» պատիվը բարձր պահելու համար, ու կջանամ ամրապնդվել «Բատեի» հիմնական կազմում, որպեսզի ոչ միայն «Բատեի» կազմում կարողանամ մասնակցել եվրագավաթների հանդիպումներին, այլ տեղ ունենամ նաեւ ՀՀ ազգային հավաքականի հիմնական կազմում:
|
|
| 14.12.2011թ. |
| «Իմպուլսը» համաձայնության եկավ «Բատեի» հետ |
Այսօր «Իմպուլսի» եւ «Բատեի» ղեկավարների միջեւ ստորագրվեց Զավեն Բադոյանի տեղափոխության տրանսֆերային պայմանագիրը: Ըստ պայմանագրի «Իմպուլսը» մինչեւ դեկտեմբերի 31-ը երկկողմանի փոխադարձ համաձայնությամբ պետք է խզի Բադոյանի հետ գործող պայմանագիրը, իսկ հունվարի 2-ից նա քառամյա պայմանագիր կստորագրի «Բատեի» հետ: Տրանսֆերային պայմանագրի համաձայն հետագայում, եթե Զավեն Բադոյանը տեղափոխվի մեկ այլ թիմ, ապա «Իմպուլսը» այդ գործարքից եւս մասնաբաժին կստանա:
|
|
| 14.12.2011թ. |
| Տիգրան Հակոբյան. «Մեզ համար շատ կարեւոր էր մեր կադրերի աճը» |
- Այս տարվա մեր ելույթներն սկսեցինք գավաթային հանդիպումներով եւ «Միկայի» հետ 2 խաղի արդյունքում դուրս մնացինք հետագա պայքարից: Առաջնությունում նպատակ էր դրված պայքարելու առաջին եռյակ մտնելու, նույնիսկ 1-ին տեղ գրավելու համար: Սակայն դա մեզ չհաջողվեց: Եվ եթե նկատի ունենանք զուտ գրաված 6-րդ տեղը, ապա թիմի ելույթները պետք է անբավարար գնահատել: Բայց այս մրցաշրջանը մեզ համար նաեւ ձեռքբերումների տարի եմ համարում: Մենք դեպի առաջ մեծ քայլ արեցինք: Դա ոչ միայն մեր, այլեւ մյուս թիմերի մարզիչների, նույն թվում` նաեւ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքն է: Բոլորն էլ նշել են, որ «Իմպուլսն» ունի իր ուրույն խաղաոճը: Առաջընթաց է նկատվել մեր բոլոր ֆուտբոլիստների խաղում: Մրցաշրջանի կեսից մենք երիտասարդացրինք մեր թիմը: Իհարկե, դա ինքնանպատակ չէր: Մենք եկանք այն եզրակացության, որ հետեւից եկող երիտասարդները կարող են ավելի շատ օգուտ տալ թե «Իմպուլսին», թե մեր բոլոր հավաքականներին: Եվ բնական է, որ այդ երիտասարդները չէին կարող միշտ կայուն խաղ ցուցադրել: Ընդ որում, հիմնական կազմ ընդգրկված երիտասարդ ֆուտբոլիստների մի մասը նույնիսկ չէր մասնակցել նախապատրաստական ուսումնամարզական հավաքներին: Նկատի ունենալով այս ամենը` մրցաշրջանը մեզ համար հաջողված եմ համարում: Ինչ վերաբերում է 2012 թ. գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի երկու հանդիպումներին, ապա գոհ ենք թե դրանցում գրանցված արդյունքներից, թե թիմի ցուցադրած խաղի որակից: Հոգեբանական առումով կարեւոր է, որ թիմն անցավ հաջորդ փուլ: Իհարկե, ձեռք բերածով չենք բավարարվելու եւ ձգտելու ենք ավելի բարձրացնել թիմի խաղամակարդակը:
- Դուք մրցաշրջանի ընթացքում հրաժարվեցիք մեծ թվով փորձառու ֆուտբոլիստներից: Չէի՞ք մտածում, որ մեծ ռիսկի եք դիմում: Առավել եւս, որ առաջնությունում բարձր տեղ գրավելու նպատակ էիք դրել:
- Եթե ասեմ` հեռատես չենք եղել եւ չենք մտածել, որ արդյունքի առումով կարող ենք տուժել, ճիշտ չի լինի: Բայց մեզ համար շատ կարեւոր էր մեր կադրերի աճը: Մենք հասկացանք, որ հենց այդ պահից պետք է սկսել իրականացնել ակումբի որդեգրած ծրագրերը, այն է` պատրաստել տեղի կադրեր, երիտասարդներին խաղալու հնարավորություն տալ եւ գործուղել արտասահմանյան թիմեր: - Ձեր թիմից գնացած ֆուտբոլիստներից, օրինակ, Միքայել Սիմոնյանն իրեն շատ լավ դրսեւորեց «Ուլիսում» եւ նույնիսկ դարձավ Հայաստանի չեմպիոն: Ի՞նչ է, նա «Իմպուլսում» լավ չէ՞ր խաղում: - Ես չէի ասի, թե մեր թիմում հանդես եկած փորձառու ֆուտբոլիստները թույլ խաղացողներ էին, բայց «Իմպուլսի» խաղաոճին հարմարվելու համար միայն ֆուտբոլային հատկանիշները քիչ են, նաեւ ֆուտբոլիստների բնավորությունն ու մարդկային որակներն են շատ կարեւոր: Մենք լավ ու վատ մարդու հարց չենք քննարկում: Թիմին մերվելու, ձուլվելու խնդիր կար: Շնորհավորում եմ բոլոր այն ֆուտբոլիստներին, ովքեր, գնալով մեր թիմից, հաջողությունների են հասել: Բայց մենք էլ ունենք մեր հստակ ճանապարհը, հաշվի ենք առնում շատ նրբություններ ու շարունակելու ենք ընթանալ այս ուղիով: - Դուք գո՞հ եք ձեր գլխավոր մարզչի` Արմեն Գյուլբուդաղյանցի աշխատանքից: - Ոչ թե գոհ, այլ շատ գոհ եմ: Մարզիչը մեծ ծավալի աշխատանք է կատարել: Քչերը կարող էին կատարել այն պահանջները, որոնք դրված էին Արմեն Գյուլբուդաղյանցի առջեւ: Մենք երիտասարդ ֆուտբոլիստների մեծ առաջընթաց ենք տեսնում: Դա նաեւ ընդհանուր թիմի աշխատանքի արդյունք է, բայց գլխավոր մարզչի դերն անչափ մեծ է: Եվ ամենեւին պատահական չէ, որ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգել ենք միանգամից 5 տարով: Դա նշանակում է, որ մենք նրա աշխատանքից գոհ ենք, եւ միասին երկար ճանապարհ ունենք անցնելու:
- Ի՞նչ եք կարծում, թիմի ձեռք բերած խաղային հստակ ձեռագիրը գլխավոր մարզչի ծառայությո՞ւնն է: - Իհարկե, Արմեն Գյուլբուդաղյանցի ավանդը դրանում շատ մեծ է: - «Իմպուլսում» ընդգծված առաջատար է դարձել Զավեն Բադոյանը: Ձեր կարծիքով` նա հասունացե՞լ է ազգային հավաքականի հիմնական կազմում խաղալու համար եւ արդյոք կարո՞ղ է ամրապնդվել արտասահմանյան որեւէ թիմում: - Գլխավոր մարզիչն է որոշում` ազգային հավաքականի հիմնական կազմում նա կխաղա՞, թե՞ ոչ: Իսկ հասունացման առումով անցյալ մրցաշրջանը ցույց տվեց, որ նա շատ մեծ առաջընթաց է ապրել: Գիտեք, որ Զավենը փորձաշրջան է անցնում Բելառուսի բազմակի չեմպիոն ԲԱՏԷ-ում, եւ 1-2 օրից վերջնականապես կլուծվի թիմում նրա մնալ-չմնալու հարցը: Համենայն դեպս, մեզ հասած տեղեկությունների համաձայն` մինչեւ այսօր ամեն ինչ նորմալ է ընթանում: - Իսկ ի՞նչ արձագանքներ կան ԲԱՏԷ-ից, նա մասնակցե՞լ է ստուգողական հանդիպումների: - Ստուգողական հանդիպումներ չեն եղել, քանի որ ԲԱՏԷ-ն Բելառուսի առաջնությունում խաղ էր անցկացրել եւ դրանից հետո պատրաստվում էր «Բարսելոնի» հետ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի վերջին հանդիպմանը: Բայց Զավենը մասնակցել է թիմի մարզումներին: Բացի այդ, շուրջ մեկ տարի ԲԱՏԷ-ի ներկայացուցիչները հետեւել են Բադոյանի ելույթներին: - Եթե Բադոյանի ելույթներին հետեւել են, այդ դեպքում ինչո՞ւ են հրավիրել փորձարկման: - Բանակցությունների ընթացքում ինչքան հասկացել եմ, նրանք Զավենի խաղային որակներին չեն կասկածում: Ինձ թվում է` նրանց ավելի շատ հետաքրքրում էր Բադոյանի ընդհանուր առողջական վիճակը եւ թիմի հետ համատեղելիության հարցը: Զավենն արդեն բուժզննում է անցել, եւ ամեն ինչ նորմալ է: ԲԱՏԷ-ն էլ մեզ պես մեծ ուշադրություն է դարձնում ֆուտբոլիստների բնավորությանը, նրանց աճին: - «Իմպուլսը» դուրս եկավ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Նոր մրցաշրջանում ի՞նչ խնդիրներ են դրվելու թիմի առջեւ թե առաջնությունում, թե գավաթի խաղարկությունում: - «Իմպուլսն» իր առջեւ միշտ առաջնությունում բարձր տեղ գրավելու եւ գավաթին տիրելու խնդիր է դնում: Տա Աստված, որ դուրս գանք եվրոպական մրցասպարեզ, այնտեղ եւս բարձր նպատակներ ենք հետապնդելու: Մեր կարեւոր նպատակներից մեկն էլ այն է, որ կարողանանք երիտասարդ լավ ֆուտբոլիստներ պատրաստել մեր բոլոր հավաքականների համար: - Քանի որ թիմի առջեւ բարձր խնդիրներ եք դնում, չե՞ք կարծում, որ այսքան երիտասարդ կազմով դա հնարավոր չի լինի կյանքի կոչել, առավել եւս, որ Զավեն Բադոյանն էլ կարող է գնալ: Առանձին խաղային դիրքերի ուժեղացման անհրաժեշտություն չկա՞: - Տա Աստված, որ Զավենը հաստատվի ԲԱՏԷ-ում եւ այնտեղից տեղափոխվի ավելի բարձրակարգ ակումբ: Մենք հավատում ենք դրան եւ շատ ուրախ կլինենք: Բայց կոնկրետ Զավենի խաղային դիրքում ունենք երիտասարդ երկու խաղացող, որոնք վստահելի են` Վահագն Այվազյանը եւ Սամվել Հակոբյանը: Երկուսն էլ հիմնականում խաղում են ձախ եզրում: Եթե անհրաժեշտություն լինի, 1-2 դիրքի համար կհրավիրենք մեր պահանջներին համապատասխանող երիտասարդ հայ ֆուտբոլիստների, հակառակ դեպքում կհրավիրենք արտասահմանցի խաղացողների: Ընդ որում, ասեմ, որ բացի Զավեն Բադոյանից, հնարավոր է, արտասահմանյան թիմ տեղափոխվեն եւս 1-2 ֆուտբոլիստ: - Եթե գաղտնիք չէ, ո՞ւմ ծառայություններով են հետաքրքրվում: - Ջուլիանո Հիմենեսի եւ երիտասարդ ֆուտբոլիստներից մեկի, որի անունն առայժմ չեմ ուզում տալ: Հիմա բանակցություններ են ընթանում: Համենայն դեպս, հավանականությունը մեծ է, որ Ջուլիանոն հունվարին կտեղափոխվի արտասահմանյան թիմ:
- Թիմի անո՞ւնն էլ գաղտնիք է: - Ճիշտն ասած, երկու տարբերակ ունենք եւ քննարկում ենք: - Մյուս լեգեոները` Իլիասու Շիլան, թիմում մնալո՞ւ է: - Հիմա նրա գործակալի հետ քննարկում ենք պայմանագրի մանրամասները եւ հավանականությունը մեծ է, որ նա կմնա «Իմպուլսում»: - Ձեր թիմի արդյունքների վրա չի՞ անդրադառնում այն հանգամանքը, որ սեփական հարկի տակ հանդիպումները տարբեր տեղեր եք անցկացնում: - Միանշանակ այդ գործոնն իր ազդեցությունն է ունեցել, չնայած այլ խաղադաշտերում անցկացրած, այսպես կոչված, «սեփական հարկի տակ» հանդիպումներում վատ չենք հանդես եկել: Արդյունքի առումով ավելի լավ կլիներ, որ հանդես գայինք մեր սեփական մարզադաշտում: - Այդ առումով ի՞նչ հեռանկար կա: - Երեւի հաջորդ տարի էլ չենք կարողանա խաղալ Դիլիջանում, քանի որ շատ աշխատանքներ կան կատարելու: Բայց հույս ունենք, որ անցումային առաջնության 4-րդ խաղաշրջանի հանդիպումները կանցկացնենք սեփական մարզադաշտում: - Այս տարվա մրցավարության ընդհանուր որակի մասին ի՞նչ կասեք: Անցյալ տարի վատ մրցավարության հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ, եւ գրեթե բոլոր մրցավարները որակազրկվեցին: Ընդ որում, այս տարի էլ պահ եղավ, որ դուք ուզում էիք կտրուկ քայլի գնալ: - Այս տարվա խաղերն սպասարկած մրցավարները հիմնականում երիտասարդներ էին ու անփորձ, ուստի եղան բազմաթիվ սխալներ, որոնք ազդեցին առանձին խաղերի ելքերի եւ թիմերի զբաղեցրած տեղերի վրա: Բայց շատ ուրախացնող է այն փաստը, որ ֆեդերացիայի նախագահը հետեւողական է այդ հարցում, անհրաժեշտության դեպքում ոչ մի բանի առջեւ կանգ չի առնում եւ դիմում է կտրուկ քայլերի` ընդհուպ մինչեւ մրցավարների հեռացում, խաղերի վերախաղարկում: Իմ կարծիքով` դա մոտ ապագայում դրական արդյունք կտա: Մրցավարությունը կարեւոր գործոն է ֆուտբոլում: Նրանց մակարդակն էլ պետք է բարձրացվի: Բոլորս միասին պետք է օգնենք այդ հարցում, որ հաջողություններ ունենանք: - Բայց չե՞ք կարծում, որ «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումը վերախաղարկելու որոշումը կարող է նախադեպ դառնալ, եւ մյուս թիմերն էլ պահանջեն կասկածելի հանդիպումները վերախաղարկել: - Տա Աստված, որ այլեւս նման փաստի առջեւ կանգնելու առիթ չունենանք: Իմ կարծիքով` վերախաղարկումն այնքանով էր դրական, որ բոլորը հասկացան` անհրաժեշտության դեպքում ֆեդերացիան այդ քայլին էլ կգնա: Իհարկե, դա նորմալ երեւույթ չէ ֆուտբոլում եւ, հնարավոր է, ազդեց նաեւ մեր ակումբի վարկանիշի վրա: Բայց ֆեդերացիայի նախագահի նման վճռականությունից հետո չեմ կարծում, թե որեւէ մրցավար կարող է միտումնավոր ինչ-որ բան անել: - Շատերն են քննարկում աշուն-գարուն տարբերակը եւ դժգոհում են, որ խաղադաշտերը պատրաստ չեն լինի, իսկ անցումային առաջնությունում էլ 1,5 տարվա ընթացքում ընդամենը 28 հանդիպում է լինելու: Այդ կապակցությամբ ի՞նչ կարծիքի եք: - Աշուն-գարուն տարբերակին անցնելու համար ուշ թե շուտ անցումային առաջնություն պետք է լիներ: Անկախ ամեն ինչից, դա ճիշտ է, որովհետեւ մենք էլ Եվրոպային համընթաց պետք է քայլենք: Դա խթան կհանդիսանա, որ մեր ակումբներն ավելի մեծ ուշադրություն դարձնեն սեփական ենթակառուցվածքների բարելավմանը եւ համապատասխան խաղադաշտեր ունենան: - Դարպասապահների հետ կապված որոշումն էլ լուրջ բանավեճի նյութ է դարձել: Կոնկրետ ձեր թիմում ի՞նչ աշխատանքներ են կատարվում բարձրակարգ դարպասապահ ունենալու ուղղությամբ: - Այդ առումով «Իմպուլսը» խնդիր չունի, որովհետեւ մենք մինչ այդ որոշումը շեշտը դրել էինք մեր սեփական եւ երիտասարդդարպասապահներն ունենալու վրա: Դարպասապահների մեր մարզիչը` Ստեփան Դեմիրճյանը, բարձրակարգ մասնագետ է, եւ մենք նրա աշխատանքից գոհ ենք: Գոռ Էլյազյանը բարձրակարգ դարպասապահ դառնալու, մինչեւ անգամ ազգային հավաքականի հիմնական կազմում խաղալու մեծ հեռանկար ունի, եթե շարունակի կատարելագործվել նույն ոգով: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում նա մեծ արդյունքների կհասնի: - Ազգային եւ երիտասարդական հավաքականների ելույթների մասին ի՞նչ կասեք: - Հպարտության պահեր ապրեցի այն գիտակցությունից, որ վերջապես մենք էլ ունեցանք բարձրակարգ ազգային հավաքական: Թիմը մինչեւ վերջ պայքարեց «Եվրո-2012»-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Մեր հավաքականը հստակ խաղաոճ ուներ, որը պայմանավորված էր առաջին հերթին առաջատարների` Հենրիկ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի եւ մյուսների բարձրակարգ խաղով: Ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ մեր ընտրանին գրեթե բոլոր հանդիպումներում կարողացավ իր կամքը թելադրել մրցակիցներին: Դա շատ գովելի էր: Երիտասարդական հավաքականի ելույթները երկակի տպավորություն թողեցին: Չեռնոգորիայի հավաքականի հետ խաղում 10 հոգով մեր տղաները փայլուն հաղթանակ տարան: Իսկ ահա վերջին երկու հանդիպումները լավ չանցկացրին: Ճիշտ է, Չեխիայի երիտասարդական հավաքականն իր խաղամակարդակով բարձր էր, բայց մերոնք էլ արդեն կարող են լավ խաղ ցուցադրել: - Թիմի` նոր մրցաշրջանի նախապատրաստական ծրագրերի մասին ի՞նչ կասեք: - Մինչեւ դեկտեմբերի 20-ը ֆուտբոլիստներին արձակուրդ է տրված: Նախատեսվում է 2 ուսումնամարզական հավաք արտերկրում եւ մեկն էլ` մեր հանրապետությունում: Հիմա մեր գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Մոսկվայում է: Նրա` մարզչական«պրո» կարգի արտոնագրի ժամկետը վերջացել է, եւ գնացել է այն երկարաձգելու քննություններ հանձնելու: Նա Մոսկվայից կվերադառնա, եւ ավելի մանրամասն քննարկենք նախապատրաստական ծրագրերը: - Շուտով որոշվելու են Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը եւ մարզիչը: Լավագույնների ձեր եռյակներն ինչպիսի՞ն են: - Ֆուտբոլիստներից` Հենրիկ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Գեւորգ Ղազարյան, մարզիչներից` Վարդան Մինասյան, Սեւադա Արզումանյան, Աբրահամ Խաշմանյան: Եթե իրավունք ունենայի, մեր թիմից լավագույն եռյակներում միանշանակ կընդգրկեի, համապատասխանաբար, Զավեն Բադոյանին եւ Արմեն Գյուլբուդաղյանցին:
Ֆուտբոլ + շաբաթերթ
|
|
| 08.12.2011թ. |
| Այսօր Մոսկվայից վերադարձավ Արմեն Գյուլբուդաղյանցը |
| Այսօր Մոսկվայից վերադարձավ «Իմպուլսի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, որտեղ մասնակցում էր մարզչական ամենաբարձր՝ «Պրո» կարգի արտոնագրի վերապատրաստման դասընթացների: Երկօրյա դասընթացների ընթացքում քննարկվել են ժամանակակից ֆուտբոլի զարգացումներին վերաբերող բազմապիսի հարցեր: |
|
| 06.12.2011թ. |
| Արմեն Գյուլբուդաղյանցը մեկնեց Մոսկվա մարզչական «Պրո» կարգի արտոնագրի թարմացման կուրսեր անցնելու |
| Այսօր «Իմպուլսի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մեկնեց Մոսկվա մասնակցելու մարզչական ամենաբարձր՝ «Պրո» կարգի արտոնագրի թարմացման կուրսեր անցնելու: Տեղեկացնենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցը մարզչական ամենաբարձր՝ «Պրո» կարգի արտոնագիր ստացել է 3 տարի առաջ հենց Մոսկվայում: Ի դեպ, ըստ ընդունված կարգի 3 տարին մեկ «Պրո» կարգի արտոնագիր ունեցող աշխարհի բոլոր մարզիչները անպայման պետք է մասնակցեն թարմացման կուրսերի, քանի որ այն կկորցնի իր վավերականությունը: Նշենք նաեւ,որ Արմեն Գյուլբուդաղյանցը առայժմ Հայաստանում միակ մարզիչն է, որն ունի ամենաբարձր՝ «Պրո» կարգի մարզչական արտոնագիր:
Ի դեպ, 2012թ-ից ՀՖՖ-ն իրավունք է ստացել Հայաստանում կազմակերպելու «Պրո» կարգի արտոնագրման դասընթացներ: |
|
|
23.11.2011թ.
|
|
Զավեն Բադոյանը փորձաշրջան կանցնի «Բատեի» կազմում
|
|
Այս մրցաշրջանում իր կայուն, որակյալ եւ գրագետ խաղով առանձնացող «Իմպուլսի» առաջատար, 21-ամյա կիսապաշտպան Զավեն Բադոյանը, որը նաեւ ՀՀ ազգային հավաքականի անդամ է համարվում հրավեր է ստացել Բելառուսի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Բատեից»: Տաղանդավոր ֆուտբոլիստը նոյեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 7-ը փորձաշրջան կանցնի «Բատեում»:
|
|
|
|
|
|
23.11.2011թ.
|
|
«Իմպուլսը» դուրս եկավ կիսաեզրափակիչ
|
ՀՀ գավաթի 21-րդ խաղարկության քառորդ եզրափակչի Կապանում կայացած առաջին խաղում ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր «Գանձասարի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակ տոնելուց հետո «Իմպուլսը» կիսաեզրափակիչ դուրս գալու հիանալի հնարավորություն էր ստացել: Երեւանում՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով խաղադաշտում տեղի ունեցած պատասխան խաղում եւս հաջողությունը ուղեկցեց «Իմպուլսին», որը այս անգամ էլ մրցակցի նկատմամբ 1:0 հաշվով առավելության հասավ, եւ իր պատմության մեջ առաջին անգամ հաղթահարելով քառորդ եզրափակչի արգելքը դուրս եկավ կիսաեզրափակիչ: «Իմպուլսն» հաղթանակի մեծ ձգտումով, ակտիվ ու ագրեսիվ սկսեց հանդիպումը եւ արդեն 2-րդ րոպեին կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն Նորայր Գյոզալյանի հարվածը ետ մղվեց դարպասաձողից: Մինչեւ 12-րդ րոպեն Գյոզալյանը եւս 2 անգամ հնարավորություն ստացավ գրավելու մրցակցի դարպասը, սակայն եզրափակիչ հարվածները նշանակակետին չհասան: Խաղադաշտում հիմնականում դիրքային, անզիջում ու կոշտ պայքար էր ընթանում,ո րի պատճառով խաղում շատ եղան եւ զգուշացումները, եւ վնասվածք ստացողները: Այսպես, վնասվածքների հետեւանքով 24-րդ րոպեին ասպարեզը ստիպված էր թողել «Գանձասարի» խաղացող Ալեն Համբարձումյանը, իսկ 41-րդ րոպեին՝ «Իմպուլսի» կիսապաշտպան Նարեկ Դավթյանը: 65-րդ րոպեին հմտորեն օգտվելով «Գանձասարի» պաշտպանների եւ դարպասապահի անհամաձայնեցված գործողություններից Զավեն Բադոյանը հաշիվը բացելու հրաշալի հնարավորություն ստացավ, սակայն առիթից օգտվել չկարողացավ: Աստիճանաբար ուժեղացնելով ճնշումը «Գանձասարի» դարպասի վրա, «Իմպուլսը» 77-րդ րոպեին ի վերջո բացեց խաղի հաշիվը: Բադոյանը վարպետորեն կրակագիծ դուրս բերեց Նորայր Գյոզալյանին, որն էլ սառնասրտորեն եզրափակեց խաղընկերների սկսած գրոհը: Մինչեւ խաղավարտ 1:0 հաշիվը պահպանվեց, որն էլ «Իմպուլսին» կիսաեզրափակչի ուղեգիր պարգեւեց: Կիսաեզրափակչում, որի հանդիպումները կկայանան արդեն եկող տարվա մարտի 17-ին եւ 18-ին, եւ ապրիլի 14-ին եւ 15-ին, «Իմպուլսը» ուժերը կչափի ՀՀ չեմպիոն «Ուլիսի» հետ, որը քառորդ եզրափակչում պայքարից դուրս մղեց «Արարատին»: ՀՀ գավաթի 21-րդ խաղարկության եզրափակչի հանդիպումը տեղի կունենա մայիսի 12-ին:
Հետխաղյա մամուլի ասուլիս
Արմեն Գյուլբուղադյանց. - Բավական լարված խաղ էր, ու անզիջում պայքար ծավալվեց: Երկու թիմերն էլ ձգտում էին հաղթանակի: 2-րդ խաղակեսում լարվածությունը շատ ավելի մեծ էր, որի պատճառով էլ խելացի, մտածված կոմբինացիները ավելի քիչ եղան: Ունեցանք գոլային մի քանի պահ, որոնցից միայն մեկն արդյունավետ օգտագործեցինք ու դրա շնորհիվ էլ հաղթեցինք: Շնորհավորում եմ տղաներին հաղթանակի առթիվ, նրանք կամային բարձր որակներ ցուցադրեցին: Գոհ եմ նրանց ցուցադրած խաղի որակից: Մեր թիմում շատ են երիտասարդները, ու նրանց մեծ մասը նման լարվածության հանդիպումներին դեռ չէին մասնակցել: Ուրախ եմ նշել, որ նրանք հիմնականում արադարացրին սպասելիքները: Հենց նման կարգի հանդիպումների բովով անցնելով է, որ կոփվում են ու ուժեղանում երիտասարդ խաղացողները: Նրանք հաջող անցան այս փորձությունը:
Աբրահամ Խաշմանյան - Չնայած կրած պարտությանը պիտի նշեմ, որ մեր թիմը այստեղ կապանյան հանդիպման համեմատ ավելի որակյալ խաղ ցուցադրեց: Փորձարկեցինք 3 երիտասարդ խաղացողների, որոնք ընդհանուր առմամբ վատ տպավորություն չթողեցին, ու նրանցից, հատկապես առաձնացավ «Գանձասարի» մեկնարկային կազմում առաջին անգամ ընդգրկված Վրույր Գրիգորյանը: Կաշխատենք այսուհետեւ եւս այսպիսի երիտասարդ խաղացողների ներգրավել թիմի հիմնական կազմում: Ալեն Համբարձումյանի ստացած վնասվածքը լուրջ էր, աստված տա կոտրվածք չլինի: Միայն բուժզննումից հետո կպարզվի իրական վիճակը: Թիմն այսօրվանից կլինի արձակուրդի մեջ, նոյեմբերի 26-ին կմասնակցենք ՀՀ առաջնության մրցանակակիրների պարգեւատրման արարողությանը, որից հետո նախատեսում եմ մինչեւ դեկտեմբեր հանդիպել ակումբի ղեկավարության հետ, եւ միայն դրանից հետո պարզ կլինի մեր հետագա աշխատանքների ծրագիրը, ինչպես նաեւ ակումբի հետ կնքած պայմանագրիս երկարաձգման հարցը:
|
|
|
|
|
|
19.11.2011թ.
|
|
«Իմպուլսը» ՀՀ գավաթի խաղարկություններում անդրանիկ հաղթանակը տոնեց
|
|
Կապանի քաղաքային մարզադաշտում ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր «Գանձասարը» ՀՀ գավաթի 21-րդ խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում հյուրընկալել էր «Իմպուլսին»: Ի դեպ, ՀՀ գավաթի խաղարկությունններում սա այս թիմերի միջեւ կայացած առաջին հանդիպումն էր: Նկատենք, որ արդեն 3-րդ անգամ ՀՀ գավաթի խաղարկությանը մասնակցող «Իմպուլսը» այս ստուգատեսում անցկացրած 4 հանդիպումներից եւ ոչ մեկում դեռ հաղթանակ չէր տոնել. մեկ խաղում ոչ-ոքի էր խաղացել, 3-ում՝ զիջել մրցակիցներին: Թիմերն այս անգամ ասպարեզ էին դուրս եկել մարտական կազմերով: Առավել մեծ մոտիվացիայով եւ հաղթանակի հասնելու մեծ ձգտումով գործող, կազմակերպված, վստահ ու համարձակ խաղ ցուցադրած «Իմպուլսը» խաղի սկզբից գնդակի վերահսկումը իր ձեռքում վերցրեց եւ գրեթե ողջ հանդիպման ընթացքում իր կամքն էր թելադրում մրցակցին: 10-րդ րոպեին ամբողջ խաղի ընթացքում մեծ ակտիվություն դրսեւորած Արթուր Բարսեղյանը հայտնվեց նպաստավոր դիրքում, սակայն ընձեռնված հնարավորությունից չկարողացավ օգտվել: 21-րդ րոպեին կենտրոնում սխալվեց «Գանձասարի» սերբ լեգիոներ Օբրադովիչը, որից հմտորեն օգտված Նորայր Գյոզալյանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց, սակայն դարպասապահն ու «Գանձասարի» պաշտպանները կարողացան վերջինիս իրար ետեւից կատարած երկու հարվածները մի կերպ ետ մղել, ու միայն վրա հասած Արթուր Բարսեղյանը շեշտակի հարվածով բացեց խաղի հաշիվը: Խփած գոլից հետո էլ «Իմպուլսը» չթուլացրեց տեմպն ու նախաձեռնությունը իր ձեռքում պահեց: «Իմպուլսի» պաշտպանությունում հստակ ու հուսալի էր գործում , հատկապես գանացի լեգիոներ Ալհասսան Իլիասուն: 1-ին խաղակեսի ավարտին մոտ «Իմպուլսը» հաշիվը կրկնապատկելու հիանալի հնարավորություն ստացավ: Տանտերերը սեփական տուգանային հրապարակի սահմաններում խախտեցին խաղի կանոնները եւ խաղի մրցավար Սուրեն Բալիյանը նշանակեց ազատ հարված, սակայն Նորայր Գյոզալյանը չկարողացավ անվրեպ իրացնել, նրա ուժգին հարվածը դիպավ մրցակցի կազմած «պատին»: Երկրորդ կեսում «Գանձասարի» հաշվի հավասարակշռությունը վերականգնելու բոլոր փորձերը ապարդյուն անցան: «Իմպուլսն» մրցակցի հարկի տակ արժանիորեն հաղթեց 1:0 հաշվով, ու կիսաեզրափակիչ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց: Սա նաեւ, ՀՀ գավաթի խաղարկություններում «Իմպուլսի» տոնած առաջին հաղթանակն էր: Կիսաեզրափակչում «Իմպուլս»-«Գանձասար» զույգի հաղթողի մրցակիցը կլինի «Ուլիս»-«Արարատ» զույգի հաղթողը: Վերջիններիս միջեւ տեղի ունեցած քառորդ եզրափակչի առաջին խաղում 3:1 հաշվով առավելության հասավ ՀՀ չեմպիոն «Ուլիսը»: Այս թիմերի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին: Նույն օրը «Իմպուլսը» պատասխան խաղում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ժամը 13-ին կհյուրընկալի «Գանձասարին»:
|
|
|
|
|
|
07.11.2011թ.
|
|
«Իմպուլսի» ՀՀ գավաթի խաղարկության առաջին մրցակիցը՝ «Գանձասարն» է
|
|
Հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ գավաթի խաղարկությունը մարտի փոխարեն մեկնարկում է նոյեմբերին: Սա պայմանավորված է նրանով,ո ր ՀՖՖ-ն պատրաստվում է աստիճանաբար անցում կատարել Եվրոպայում մեծ տարածում գտած աշուն-գարուն մրցակարգին, եւ որ նոյեմբերին խաղադաշտերը գտնվում են ավելի լավ վիճակում, քան մարտին: ՀՖՖ-ի նստավայրում կայացան 2012թ. ՀՀ գավաթի խաղարկության վիճակահանությունը, որի արդյունքներով որոշվեցին քառորդ եզրափակչի զույգերն ու առաջին հանդիպումների դաշտի տերերը: Հաշվի առնելով նոյեմբերի 5-ին ավարտված ՀՀ 20-րդ առաջնության արդյունքները այստեղ 1-4-րդ տեղեր զբաղեցրած թիմերը ընդգրկվեցին առաջին քառյակում, 5-8-րդ տեղերը գրավածները, որոնց թվում էր նաեւ «Իմպուլսը»՝ երկրորդ քառյակում: Վիճակահանության արդյունքներով «Իմպուլսը» քառորդ եզրափակչում ուժերը կչափի Կապանի «Գանձասարի» հետ: Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Կապանում, պատասխան խաղը՝ նոյեմբերի 23-ին Իջեւանում: Նկատենք, որ արդեն հաջորդ տարի՝ 2012-ի մարտ-ապրիլ ամսիներին կայանալիք կիսաեզրափակիչ փուլում «Իմպուլս»-«Գանձասար» զույգի հաղթողը կմրցի «ՈՒլիս»-«Արարատ» զույգի հաղթողի հետ: Վերջիններիս քառորդ եզրափակչի հանդիպումները եւս տեղի կունենա նոյեմբերի 19-ին եւ 23-ին: Քառորդ եզրափակչի մյուս երկու զույգերի՝ «Փյունիկ»-«Միկա», «Շիրակ»-«Բանանց» հանդիպումները կկայանան նոյեմբերի 20-ին եւ 24-ին: ՀՀ գավաթի 21-րդ խաղարկության եզրափակիչը տեղի կունենան 2012-ի մայիսի 10-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում:
|
|
|
|
|
|
05.11.2011թ.
|
|
«Իմպուլսը» ոչ-ոքի խաղաց նորընծա ՀՀ չեմպիոնի հետ
|
|
Մրցաշարային աղյուսակի վրա Աբովյանում ընթացած ավարտական՝ 28-րդ տուրի «Իմպուլս»-«ՈՒլիս» հանդիպման արդյունքը էական ազդեցություն չուներ, քանի որ ոչ մի փոփոխություն չէր կարող մտցնել, սակայն կողմերը ձգտում էին առաջնության եզրափակիչ ակորդը հաջող ելույթով ավարտել: Հանդիպումն ավելի ակտիվ սկսած ՀՀ չեմպիոնը 9-րդ րոպեին իվուրացի լեգիոներ Զեկուի ջանքերով բացեց խաղի հաշիվը: Դրանից հետո խաղադաշտում հիմնականում հավասար պայքար ծավալվեց, որի ընթացքում կողմերը հաշվի մեջ փոփոխություն մտցնելու մի շարք հնարավորություններ ունեցան: Այս անգամ էլ գոլ խփելու հիանալի հնարավորությունները ձեռքից բաց թողեցին «Իմպուլսի» առաջատար Զավեն Բադոյանը, Արթուր Բարսեղյանն ու Նորայր Գյոզալյանը: Այդ առումով ավելի հաջողակ գտնվեց փոխարինման դուրս եկած, 19-ամյա Վահագն Այվազյանը, ով 73-րդ րոպեին աջ եզրից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակն ու սուր անկյան տակ կատարած հուժկու հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Չնայած կողմերի գործադրած մեծ ու եռանդուն ջանքերին հետագայում հաշվի մեջ փոփոխություններ մտցնել չհաջողվեց: Մրցաշրջանը 6-րդ տեղում ավարտած «Իմպուլսը» ոչ-ոքի խաղաց ՀՀ նորընծա չեմպիոն Երեւանի «Ուլիսի» հետ, որն ի դեպ, այս թիմերի մրցակցությունում գրանցված առաջին ոչ-ոքին էր:Մինչ այդ «Ուլիսի» եւ «Իմպուլսի» միջեւ անցկացված 7 խաղերից 4-ում հաղթել էր «Ուլիսը», իսկ 3-ում էլ՝ «Իմպուլսը»: Նկատենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Իմպուլսը» ինչպես եւ 2010-ին, երբ ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում նշեց իր նորամուտը 28 խաղում 37 միավոր վաստակեց, սակայն, եթե դա բավարար եղավ անցյալ տարի 5-րդ տեղը գրավելու համար, ապա այս տարի միայն 6-րդ տեղն ապահովեց, ինչը մեկ տեղով նահանջ է նախորդ տարվա համեմատ: Այս առաջնությունում «Իմպուլսի» կազմում առավել արդյունավետ գործեց 21-ամյա կիսապաշտպան Զավեն Բադոյանը, ով 8 գոլի հեղինակ դարձավ ու հրավիրվեց ՀՀ ազգային հավաքական: Անցած մրցաշրջանում «Իմպուլսի» լավագույն ռմբարկուն՝ 6 գոլի հեղինակ դարձած բրազիլացի Էլտոն Կարդոսոն էր: Այժմ «Իմպուլսը» կսկսի նախապատրաստվել 2012-ի ՀՀ գավաթի խաղարկությանը, որի վիճակահանությունը կկայանա արդեն նոյեմբերի 7-ին: Նկատենք, որ ՀՀ գավաթի 21-րդ խաղարկության քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները տեղի կունենան նոյմեբերի 19-ին եւ 20-ին, պատասխան հանդիպումները՝ նոյեմբերի 23-ին եւ 24-ին:
|
|
|
|
|
|
29.10.2011թ.
|
|
<<իմպուլսը>> մեկ աստիճանով զիջեց դիրքերը
|
|
ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության նախավերջին` 27-րդ տուրի Կապանի <<գանձասարի>> հետ արտագնա հանդիպմանը դեռևս 4-րդ տեղի հույսեր պահպանող <<իմպուլսը>> լրջորեն էր պատրաստվել և մրցավայր էր մեկնել խաղից մեկ օր առաջ: Սակայն անձրևոտ եղանակն ու թաց ծանրացած խաղադաշտը խանգարեց կողմերին արագ գործելու և ցուցադրելու իրենց լավագույն ունակությունները: Հավասար պայքարում ընթացած մրցամարտում ավելի հաջողակ գտնվեցին մրցանակակիր դառնալու հավակնությունները չկորցրած <<գանձասարի>> ֆուտբոլիստները: Հանդիպման ելքը վճռեց 1-ին խաղակեսի ավարտին մոտ, Գուստավո Կորեայի խփած միակ գոլը, որը օգտվելով Աղվան Հայրապետյանի սայթաքումից գրավեց <<իմպուլսի>> դարպասը: 6-րդ րոպեին համարձակ գործելով հարձակման աձ թևում <<իմպուլսի>> խաղացող Արթուր Բարսեղյանը ներխուժեց <<գանձասարի>> տուգանային հրապարակ, սակայն նպաստավոր պահից հմտորեն օգտվել չկարողացավ: Դրանից հետո մի քանի անգամ դաշտի տերերը կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն գրոհի եզրափակիչ փուլում նրանց հարվածները ևս դիպուկ չէին ստացվում: 1-ին խաղակեսի վերջնամասում <<իմպուլսը>> բավականին ակտիվացավ ու գնդակի վերահսկումը վերցրեց իր ձեռքը: 37-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո թիմի գրոհին միացած <<իմպուլսի>> ավագ, պաշտպան Ջուլիանոն գլխի ուժգին հարվածով մոտ էր հաջողությանը, սակայն դրությունը փրկեց <<գանձասարի>> դարպասապահ Բուբուտաշվիլին: 2-րդ խաղակեսի միջնամասից <<իմպուլսը>> կրկին աշխուժացավ ու փորձեց փրկել խաղը, սակայն ապարդյուն, քանի որ գրոհների եզրափակիչ փուլում հարվածը մեծամասամբ հաջող չէր ստացվում: 73-րդ րոպեին <<իմպուլսը>> կարող էր վերականգնել հավասարակշռությունը, բայց վերստին մրցակցին փրկեց դարպասապահը: Ի դեպ, հանդիպման լավագույն խաղացողներ ճանաչվեցին ու Կապանի քաղաքապատերանի հատուկ մրցանակներին արժանացան <<իմպուլսի>> դարպասապահ Գոռ Էլյազյանն ու <<գանձասարի>> դարպասապահ Լևան Բուբուտաշվիլին: Չնայած համառ դիմադրությանը <<իմպուլսը>> 0:1 հաշվով զիջեց այս խաղում, և անկախ նոյեմբերի 5-ի` վերջին` 28-րդ տուրի նորընծա չեմպիոն <<ուլիսի>> հետ հանդիպման արդյունքից առաջնությունն ավարտեց 6-րդ տեղով, որը նախորդ մրցաշրջանի համեմատ մեկ աստիճանով նահանջ է:
|
|
|
|
|
|
22.10.2011թ.
|
|
<<իմպուլսը>> պարտվեց մի խաղում, որտեղ պարտավոր էր հաղթել
|
26-րդ տուրի <<բանանցի>> հետ սկզբունքային մրցամարտին <<իմպուլսոը>> շատ լրջարոեն էր պատրաստվել, ու կարևոր էր այն հանգամանքը, որ շարք էր վերադարձել թիմի ավագ, փորձառու կենտրոնական պաշտպան Ջուլիանո Խիմենեսը: Համարձակ ու ագրեսիվ սկսելով հանդիպումը <<իմպուլսը>> մեթոդաբար ուժեղացնելով ճնշումը <<բանանցի>> դարպասի վրա լիովին տիրեց նախաձեռնությանը: Համախմբված, խաղային բարձր կարգապահությամբ և թիմային բարձր ոգով գործող <<իմպուլսը>> 1-ին խաղակեսում ամբողջովին իր կամքն էր թելադրում մրցակցին, ու ոչ մեկի մոտ կասկած չէր հարուցում, որ կոբինացիոն ոճով ու դիտարժան խաղ ցուցադրող թիմը արժանիորեն համոզիչ հաղթանակ կտոնի: Եվ, իրոք, 1-ին կեսի վերջնամասում իր բացահայտ առավելությունը <<իմպուլսը>> նյութականացրեց նաև խփած գոլերով: 38-րդ րոպեին Արթուր Բարսեղյանը գեղեցիկ անցումից հետո մոտ տարածությունից հուժկու հարվածով բացեց խաղի հաշիվը, իսկ 45-րդ րոպեին` 1-ին կեսի ավարտն ազդարարող մրցավարի սուլիչից վարկյաններ առաջ հաշիվը կրկնապատկեց <<իմպուլսի>> կազմում հանդես եկող <<բանանցի>> նախկին խաղացող Նորայր Գյոզալյանը: <<իմպուլսի>> շոշափելի առավելությունը ակնհայտ կդառնար, եթե ընձեռնված նպաստավոր պահերը կարողանային արդյունավետ օգտագործել Զավեն Բադոյանը, Նարեկ Դավթյանը, Ռումյան Հովսեփյանը: 2-րդ կեսում թվում էր շարունակելով ոգևորված գործել <<իմպուլսը>> էլ ավելի կմեծացնի հաշվի մեջ եղած տարբերությունը: Սակայն կատարվեց անսպասելին. արդեն 2-րդ խաղն է վերջին 3 խաղերում, որ <<իմպուլսը>> փայլուն անցկացնելով 1-ին կեսը, 2-րդ կեսում արգելակում է, դառնում անճանաչելի: Հանդիպման ընթացքում շրջադարձային եղան 69-72-րդ րոպեները, երբ օգտվելով <<իմպուլսի>> խաղացողների զգոնության կորստից ու խուճապից 4 րոպեի ընթացքում <<բանանցի>> բրազիլացի լեգիոներ` Բետոն ու Բրունո Կորեան 3 գոլ խփեցին, և վճռեցին հանդիպման ելքը: Խաղավերջում <<իմպուլսը>>, այնուամենայնիվ կարող էր խուսափել պարտությունից, սակայն դարպասապահ Դմիտրի Նեպոգոդովի դիմաց մեն-մենակ դուրս եկած Զավեն Բադոյանը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Եվ, ցավալիորեն հերթական անգամ վճռորոշ պահին <<իմպուլսը>> պարտվեց մի խաղում, որտեղ պարտավոր էր հաղթել: Այս անհաջողությունից հետո <<իմպուլսը>> 36 միավորով մնաց 6-րդ հորիզոնականում: Առաջնության ավարտից 2 տուր առաջ 52 միավոր վաստակած <<ուլիսը>> իր պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց ՀՀ չեմպիոն: <<իմպուլսը>> հաջորդ` 27-րդ տուրի հանդիպումը <<գանձասարի>> հետ կանցկացնի հոկտեմբերի 29-ին Կապանում ժամը 15-ին: Հետխաղյա մամուլի ասուլիս
Արմեն Գյուլբուղադյանց. - Առաջին խաղակեսում լավ խաղ էր ընթանում և մենք կարողացանք երկու գոլ խփել: Երկրորդ խաղակեսում չհասկացա, թե ինչ կատարվեց: 5 րոպեում 3 գոլ բաց թողեցինք, վերջում էլ չկարողացանք հավասարեցնել հաշիվը, երբ Զավեն Բադոյանը հարվածեց դարպասապահի վրա:
Ռաֆայել Նազարյան. - Բոլորովին տարբեր երկու խաղակես անցկացրինք` խայտառակ վատ` առաջին և լավ` երկրորդ: Շատ դժգոհ եմ թիմի պաշտպանությունից: Բախտը մեզ ժպտաց, որ կարողացանք հաղթել:
|
|
|
|
|
|
17.10.2011թ.
|
|
<<իմպուլսը>> կորցնում է լավ հնարավորություն մոտենալու առաջատարներին
|
|
Հոկտեմբերի 17-ին ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում Իջևանի <<արնար>> մարզադաշտում <<իմպուլսը>> հյուրընկալեց Երևանի <<միկային>> և ցավալիորեն կորցրեց շատ լավ հնարավորություն ընդհուպ մոտենալու առաջատար եռյակին: Խաղը, ինչպես և սպասվում է ր անցավ շատ լարված և անզիջում պայքարում: 1-ին կեսում թիմերը հիմանակնում մեծ ուշադրություն էին դարձնում պաշտպանությանը և այդ պատճառով այդպես էլ իրական վտանգավոր պահեր չէին ստեղծվում: 2-րդ կեսում շարունակվում էր ընթանալ հավասար պայքար մինչև, որ 57-րդ րոպեին ձախ եզրում Կոնստանտին Մադրիչենկոյի պատահական փոխանցում-հարվածից հետո <<իմպուլսի>> դարպասապահի անհաշվենկատ գործողությունների հետևանքով գնդակը հայտնվեց դարպասում: Բաց թողած գոլից հետո <<իմպուլսը>> նետվեց առաջ կորցրածը ետ բերելու, սակայն <<միկան>>, որ պաշտպանվում էր մեծ ուժերով կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը և 77-րդ րոպեին Հրայր Մկոյանի հեռու տարածությունից հարվածից հետո <<իմպուլսը>> դարպասապահը մեծ դժվարությամբ կարողացավ ետ մղել գնդակը, սակայն վրա հասած Կոնստանտին Մադրիչենկոն մոտ տարածությունից կրկնապատկեց խաղի հաշիվը: Խաղի մնացած ժամանակում <<իմպուլսին>> չհաջողվեց փրկել հանդիպումը և <<միկան>> հաղթեց 2:0 հաշվով և շրջանցեց <<իմպուլսին>>: Հաղթանակի դեպքում <<իմպուլսը>> ընդամենը2 միավոր ետ կմնար 3-րդ հորիզոնականում ընթացող <<փյունիկից>>, որը այս տուրում սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց <<բանանցին: հաջորդ` 26-րդ տուրում <<իմպուլսը>> կհյուրընկալվի <<բանանցի>> կողմից, խաղը կսկսվի ժամը 15-ին:
|
|
|
|
|
|
14.10.2011թ.
|
|
<<փյունիկ>>-<<իմպուլս>>`2:2
|
Հոկտեմբերի 14-ին <<հանրապետական>> մարզադաշտում տեղի ունեցավ 22-րդ տուրի վերախաղարկվելիք <<փյունիկ>>-<<իմպուլս>> հանդիպումը: Նշենք,. որ հանդիպումը շատ մեծ նշանակություն ուներ երկու թիմերի համար էլ, ուստի ստացվեց շատ դիտարժան և գոլառատ հանդիպում: Հենց խաղակսբից <<իմպուլսը>> շատ ագրեսիվ էր գործում և կարողացավ տիրել նախաձեռնությանը: 19-րդ րոպեին Զավեն Բադոյանի ձապ եզրում կատարած անցումից և հիանալի փոխանցումից հետո 11մ-ի նշակետի մոտակայքից Նորյար Գյոզալյանը հուժկու հարվածով բացեց խաղի հաշիվը: Ընդամենը 3 րոպե անց կրկին Զավեն Բադոյանը հաշվենկատ փոխանցումով Նորայր Գյոզալյանին մեն-մենակ դուրս բերեց <<փյունիկի>> դարպասի մոտ. Գյոզալյանը սառնասրտորեն շրջանցելով <<փյունիկի>> դարպասապահին գրավեց մրցակցի անպաշտպան դարպասը: Սակայն խաղակսզբում ստացած 2 գոլի առավելությունը մինչև ընդմիջման ավարտը <<իմպուլսը>> չկարողացավ պահպանել: 36-րդ րոպեին մոտ 18մ-ից տուգանայինից կատարած հուժկու հարվածով Ղուկաս Պողոսյանը կրճատեց հաշվի տարբերությունը: 2-րդ կեսում պատկերը լիովին փոխվեց: <<փյունիկը>> տիրեց նախաձեռնությանը, սակայն <<իմպուլսը>> հիմնականում պաշտպանվելով դիմում էր արագ հակագրոհների: Այնումանեյանիվ 62-րդ րոպեին խորքից հիանալի փոխանցում ստանալով փոխարինման դուրս եկած Հովհաննես Հովհաննիսյանը մոտ տարածությունից գրավեց <<իմպուլսի>> դարպասը և հավասարեցրեց խաղի հաշիվը: Խաղի վերջին 25 րոպեներին ընթացավ հիմնականում բաց ֆուտբոլ. երկու կողմերն էլ ամեն կերպ ձգտում էին առաջ անցնել հաշվի մեջ: <<իմպուլսից>> աչքի ընկնելու լավ հնարավորություններ կորցրին Զավեն Բադոյանն ու Վահագն Այվազյանը: Գրանցվեց մարտական ոչ-ոք-ի, որը թերևս ձեռնտու չէր երկու կողմերին էլ: 24 տուրից հետո վաստակած 36 միավորով <<իմպուլսը>> ընթանում է 4-րդ հորիզոնականում և 3-րդ տեղը զբաղեցնող` <<գանձասարից>> ետ է մնում ընդամենը 3 միավոր: Առաջնության ավարտին մնացել է 4 տուր: <<իմպուլսը>> դեռ լավ հնարավորություններ է պահպանում տեղ զբաղեցնելու մրցանակային եռյակում: Հաջորդ ` 25-րդ տուրում <<իմպուլսը>> Իջևանի <<արնար>> մարզադաշտում կհյուրընկալի Երևանի <<միկային>>, խաղը կսկսի ժամը 15-ին: Հետխաղյա մամուլի ասուլիս
Արմեն Գյուլբուղադյանց. - Առաջին խաղակեսում հաջող գործեցինք, կարողացանք գոլեր խփել, իսկ ահա երկրորդում անհաջող հանդես եկանք: Երկու տարբեր խաղակեսեր անցկացրինք: Սակայն ինչու այդպես ստացվեց այս պահին դժվարանում եմ ասել:
Վարդան Մինասյան. - Շնորհավորում եմ <<փյունիկին>> լավ խաղի կապակցությամբ: Այսօր մեր ֆուտբոլիստները շատ լավ խաղացին:
|
|
|
|
|
|
01.10.2011թ.
|
|
Զավեն Բադոյանը կրկին հրավիրվել է ՀՀ ազգային հավաքական
|
Այսօր ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակեց այն 21 ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն հոկտեմբերի 7-ին և 11-ին Մակեդոնիայի և Իռլանդիայի ազգային հավաքականների հետ Եվրո-2012-ի շրջանակներում կայանալիք հանդիպումներին: Վերոհիշյալ ֆուտբոլիստներիշարքում է նաև <<իմպուլսի>> 21-ամյա տաղանդավոր կիսապաշտպան Զավեն Բադոյանը, որը, հիշեցնենք արդեն ազգային հավաքականում իր պաշտոնական նորամուտը նշել է Անդորրայի հետ արտագնա խաղում: Տեղեկացնենք, որ ՀՀ ազգային հավաքականը հոկտեմբերի 3-10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ֆուտբոլի ակադեմիայում:
Ներկայացնում ենք ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքի և հանդիպումների ծրագիրը`
03.10.11 18:00 մարզում «բաց»
04.10.11 11:00 մարզում «փակ»
04.10.11 19:00 մարզում «փակ»
05.10.11 18:00 մարզում «փակ»
06.10.11 12:30 «Հանրապետական» մարզադաշտ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը
06.10.11 19:00 մարզում «փակ»
07.10.11 20:00 խաղ Հայաստան – ՆՀՀ Մակեդոնիա
08.10.11 11:00 մարզում «փակ»
09.10.11 18:00 մարզում «փակ»
10.10.11 մեկնում Իռլանդիա
10.10.11 18:30 (22:30 Երևանի ժամանակով) «Ավիվա» մարզադաշտ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը
10.10.11 19:00 (23:00) մարզում «փակ», «Ավիվա» մարզադաշտ (առաջին 15 րոպեն բաց է լրատվամիջոցների համար)
11.10.11 18:45 (22:45) խաղ Իռլանդիա-Հայաստան
|
|
|
|
|
|
01.10.2011թ.
|
|
<<իմպուլսը>> հաղթում Է <<արարատին>> և մոտենում է առաջատարներին
|
Հոկտեմբերի 1-ին <<հրազդան>> մարզադաշտում կայացած 24-րդ տուրի <<արարատ>>-<<իմպուլս>> հանդիպման 1-ին խաղակեսում հիմնականում հավասար պայքար ծավալվեց և հիմնականում վտանգավոր պահեր չստեղծվեցին: Իսկ ահա 2-րդ կեսում <<իմպուլսը>> կտրուկ կերպարանափոխվեց և ամբողջովին տիրեց խաղային և տարածքային առավելությանը: Արդեն 47-րդ րոպեին նարեկ Դավթյանը կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն ընձեռնված նպաստավոր հնարավորությունը ձեռքից բաց թողեց: Աստիճանաբար ուժեղացնելով ճնշումը <<արարատի>> դարպասի վրա <<իմպուլսը>> ստիպեց մրցակցի պաշտպաններին սխալներ թույլ տալ: 54-րդ րոպեին <<արարատի>> կազմում պաշտպանի պարտականությունը կատարող Ալեքսանդր Պետրոսյանը կոպիտ վրիպում թույլ տվեց, որից հետո հմտորեն օգտվելով Նորայր Գյոզալյանը մոտ տարածությունից դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը: Չբավարարվելով ձեռք բերածով <<իմպուլսի>> ֆուտբոլիստները շարունակելով ակտիվ գործել փորձեցին զարգացնել հաջողությունը: 62-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց <<արարատի>> ավագ Արթուր Մինասյանը, որի համար նրա թիմը պատժվեց 11մ-ով: Սակայն <<իմպուլսի>> ավագ ու ներկայիս ռմբարկու Զավեն Բադոյանի հարվածը այս անգամ թույլ ստացվեց և <<արարատի>> դարպասապահ Մարտիկ Մկրտումյանը հեշտությամբ կարողացավ որսալ գնդակը: Այս դրվագից հետո <<արարատի>> խաղացողները խախտելով խաղային կարգապահությունը նետվեցին առաջ ու ջանքեր գործադրեցին պարտությունից խուսափելու համար: Նրանց հաջողվեց մի քանի վտանգավոր պահեր ստեղծել, սակայն դրանցից ոչ մեկը արդյունավետ եզրափակում չունեցավ, իսկ ահա <<իմպուլսը>> մի շարք հնարավորություններ ունեցավ մրցակցի դարպասը գրավելու, սակայն կարողացավ օգտվելով դրանցից միայն մեկից: 84-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Վահագն Այվազյանը սուր անկյան տակ գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասի հեռավոր անկյունը` ապահովելով <<իմպուլսի>> 2:0 հաշվով հաղթանակը: Այս հաղթանակից հետո <<իմպուլսը>> 23 խաղից հետո վաստակած 35 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական, ու ընդհուպ մոտեցավ առաջատարներին: Հիմա <<իմպուլսը>> 4 միավորով զիջում է 3-րդ տեղում ընթացող <<գանձասարին>>, և 5 միավորով էլ 2-րդ հորիզոնականը զբաղեցնող <<փյունիկին>>: Հոկտեմբերի 14-ին <<իմպուլսը>> <<հանրապետական>> մարզադաշտում կհանդիպի <<փյունիկին>>, որը վերախաղարկվում է 22-րդ տուրի հանդիպումից հետո, իսկ 3 օր անց էլ` հոկտեմբերի 17-ին արդեն 25-րդ տուրի շրջանակներում Իջևանում կհյուրընկալի <<միկային>>: Հետխաղյա մամուլի ասուլիս
Արմեն Գյուլբուղադյանց. - Հավասար խաղ էր, ուղղակի մենք կարողացանք օգտագործել մեր գոլային պահերը և հասանք հաղթանակի: "Արարատը" լավ թիմ է և նախորդ հանդիպումների համամետ ավելի լավ էր այսօր խաղում: Ջուլիանոն լավ ֆուտբոլիստ է, բայց եկավ մի պահ, երբ պետք է Հայկ Չիլինգարյանին էլ վստահեինք:
Արկադի Անդրեասյան - Խաղը երկկողմանի սուր ստացվեց: Վատ չէինք խաղում: Առաջին խաղակեսում մենք պահ ունեցանք, երբ ըստ խաղացողների 11 մետրանոց կար: Այն, որ մրցավարները մեր օգտին չեն վարում հանդիպումները և օբյեկտիվ չեն, դա փաստ է: Ծիծաղելի է նայել մրցավարի գործողություններին: Առաջին խաղակեսում Խորիկին գցեցին, երկրորդ խաղակեսում պահ եղավ: Ինչ վերաբերվում է պարտությանը, ապա 0:1 հաշվի ժամանակ խաղային կարգապահությունը խախտվեց, քանի որ պաշտպանները նետվեցին առաջ' մոռանալով հետևի գծի մասին: Ընդհանուր առմամբ խաղից գոհ եմ, բայց արդյունքից ոչ:
|
|
|
|
|
|
25.09.2011թ.
|
|
<<իմպուլսը>> կամային հաղթանակ տոնեց <<շիրակի>> նկատմամբ
|
Սեպտեմբերի 25-ին Իջևանի <<արնար>> մարզադաշտում <<իմպուլսը>> ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում հյուրընկալել էր Գյումրիի <<շիրակին>> և կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով: Նախ նշենք, որ խաղը անցավ հորդառատ անձրևի ուղեկցությամբ, որը խանգարում էր ֆուտբոլիստներին առավել որակյալ խաղ ցուցադրել: Առաջին կեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն առաջինը հաջողության հասան հյուրերը: 27-րդ րոպեին Յորո Լի Լամիից հիանալի փոխանցում ստանալով Դավիթ Հակոբյանը մեն-մենակ դուրս եկավ <<իմպուլսի>> դարպասապահի դիմաց և սառնասրտորեն բացեց խաղի հաշիվը: Բաց թողած գոլից հետո <<իմպուլսը>> ակտիվացավ և արդեն 30-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Ալհասսան Իլիասուն մոտ տարածությունից գեղեցիկ հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը: Առաջին կեսի վերջնամասը լիովին անցավ <<իմպուլսի>> տարածքային և խաղային առավելությամբ, սակայն գրոհների ավարտական փուլում ֆուտբոլիստները շտապողականություն էին դրսևորում և անարդյունավետ էին գործում: 2-րդ կեսը կրկին անցավ <<իմպուլսի>> առավելությամբ, սակայն մրցակիցը շատ վտանագավոր հակագրոհներ էր կազմակերպում և մի քանի անգամ կարող էր աչքի ընկնել: Իսկ ահա <<իմպուլսից>> գոլ խփելու հիանալի հնարավորություններ կորցրեցին Զավեն Բադոյանը և Նորայր Գյոզալյանը, որոնց հարվածները վճռական պահերին շեղ ստացվեց: Այնուամենայնիվ խաղավերջում` 88-րդ րոպեին խորքից հիանալի փոխանցում ստանալով Զավեն Բադոյանը մեն-մենակ դուրս եկավ <<շիրակի>> դարպասապահի դիմաց և գրավեց մրցակցի դարպասի հեռավոր անկյունը` խփելով առաջնությունում իր 8-րդ գոլը: Ընդհանրապես այս խաղում շատ հիանալի գործեցին Ջուլիանո Խիմենեսի բացակայության պարագայում թիմի ավագի պարտականությունները կատարող Զավեն Բադոյանը և Ալհասսան Իլիսաուն, որոնց գոլերի շ նորհիվ <<իմպուլսը>> շատ կարևոր հաղթանակ տոնեց և շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար: Հաջորդ հանդիպումը <<իմպուլսը>> կանցկացնի հոկտեմբերի 1-ին և ա յդ օրը 24-րդ տուրի շրջանակներում <<հրազդան>> մարզադաշտում կհյուրընկալվի Երևանի <<արարատի>> կողմից, խաղը կսկսվի ժամը 16-ին:
Հետխաղյա մամուլի ասուլիս
Արմեն Գյուլբուղադյանց. - Խաղը շատ լարված ստացվեց: "Շիրակը" շատ լավ թիմ է: Գոլ խփելու շատ հնարավորություններ կային, բայց լավ էր, որ մեզ հաջողվեց իրացնել մեր ունեցած պահերը: Անկեղծ ասած` դեռ չգիտենք, թե երբ է կայանալու վերախաղարկումը: Հիմա մենք պատրաստվում ենք "Արարատի" հետ կայանալիք խաղին:
Վարդան Բիչախչյան- Շատ ցավալի պարտություն կրեցինք: Այս խաղում մենք պարտվելու իրավունք չունեինք` միանշանակ: Երկու թիմերն էլ հաղթանակի հասնելու մեծ ցանկություն ունեին: Մեզ չհաջողվեց իրացնել մեր ունեցած պահերը, սակայն կրկին անգամ անսպասելի գնդակներ բաց թողեցինք: Մրցակիցն առաջին խաղակեսում որեւէ լուրջ վտանգ չստեղծեց մեզ համար, բայց ընդմիջման գնացինք 1-1 հաշվի ժամանակ: Երկրորդ խաղակեսում մենք իրական հնարավորություն ունեինք, որից չկարողացանք օգտվել: Այնուհետեւ անհեթեթ կերպով կորցրեցինք գնդակը եւ հակագրոհի արդյունքում մրցակիցն առաջ անցավ հաշվի մեջ: Ցավալի է, որ այսպիսի խաղով չկարողացանք միավոր վաստակել: Իմ տված վերջին հարցազրույցների ժամանակ ես նշել եմ, որ թիմի խաղում դրական տեղաշարժ կա: Պարզապես ֆուտբոլիստները վստահություն չունեն: Գոլային պահեր ստեղծում ենք, սակայն դրանք իրացնել չենք կարողանում: Ես դա կապում եմ խաղային որակների եւ ֆուտբոլիստների անվստահության հետ:
|
|
|
|
|
|
24.09.2011թ.
|
|
Բացառիկ որոշում` <<փյունիկ>>-<<իմպուլս>> հանդիպումը կվերախաղարկվի
|
|
Սեպտեմբերի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի վերջին տուրերում ակումբների կողմից խայտառակ մրցավարությունից ունեցած դժգոհությունների վերաբերյալ լրագրողների ուղղված հարցին պատասխանելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց,ո ր դրանք մանրամասնորեն ուսումնասիրվում են և մեղավորները անպայման խստորեն կպատժվեն: Նա հայտնեց, որ դա առաջին հերթին վերաբերում է վերջին հանդիպումներում բացահայտ կոպիտ ու միտումնավոր սխալներ թույլ տված մրցավար Արման Ամիրխանյանին: ՀՖՖ նախագահը տեղեկացրեց, որ Ամիրխանյանը, ինչպես նաև նրա օգնական` Արթուր Մուրադյանը ՀՖՖ-ի առաջարկով արդեն հանվել են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող խաղերը սպասարկող մեր երկրի մրցավարների ցուցակից: Հայրապետյանը լրագրողներին հայտնեց նաև, որ հաշվի առնելով Ամիրխանյանի թույլ տված աղաղակող սխալները ինքը ստիպված կրկին գնալու է աննախադեպ քայլի` ՀՖՖ գորկոմին առաջարկելու է սեպտեմբերի 18-ին անցկացված 22-րդ տուրի <<փյունիկ>>-<<իմպուլս>> խաղի արդյունքը չեղյալ համարել և հանդիպումը վերախաղարկել: Բացառիկ այս որոշումը նպատակ ունի կանխելու նմանօրինակ երևույթների ու խախտումների դրսևորումները: Նույն օրը ՀՖՖ մրցավարական կոմիտեն Լևոն Հասրաթյանի նախագահությամբ քննարկեց խնդիրն ու իր կողմից ՀՖՖ-ի գործկոմին առաջարկեց վերախաղարկել <<փյունիկ>>-<<իմպուլս>> հանդիպումը: Սեպտեմբերի 24-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի նիստը: Գործկոմը հանգամանորեն քննարկեց ՀՖՖ նախագահի ու մրցավարական կոմիտեի առաջարկները: Երկարատև քննարկման արդյուքնում, հաշվի առնելով սույն առաջարկի դրական և բացասական կողմերը, ՀՖՖ գործկոմը բացառիկ որոշում կայացրեց` վերախաղարկել <<փյունիկ>>-<<իմպուլս>> հանդիպումը: Այս խաղի կազմակերպման ժամկետի մասին կհայտնվի լրացուցիչ: Նկատենք, որ սեպտեմբերի 18-ին <<փյունիկը>> 1:0 հաշվով հաղթել էր մի խաղում, որտեղ մրցավար Արման Ամիրխանյանը չէր արձանագրել <<իմպուլսի>> խաղացող Արթուր Բարսեղյանի խփած <<մաքուր>> գոլը:
|
|
|
|
|
|
18.09.2011թ.
|
|
<<իմպուլսը>> ցավալիորեն պարտվեց
|
<<իմպուլսը>> 22-րդ տուրում արժանապատիվ ելույթ ունեցավ ՀՀ չեմպիոն <<փյունիկի>> հետ խաղում, և զուր չէ, որ դրվատանքի խոսքերի արժանացավ ՀՀ ազգային հավաքականի ու <<փյունիկի>> գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կողմից: Խաղասկզբում փոքր ինչ ակտիվ գործած <<փյունիկի>> ֆուտբոլիստները, 10-րդ րոպեին անկյունայինի խաղարկման ժամանակ օգտվելով <<իմպուլսի>> դարպասապահի և պաշտպանների անհամաձայնեցված գործողություններից բացեցին խաղի հաշիվը, որը, ինչպես հետագայում պարզվեց <<փյունիկին>> 1:0 հաշվով հաղթանակ պարգևեց: Բաց թողած գոլից հետո <<իմպուլսի>> ֆուտբոլիստները ամենևին էլ չընկճվեցին ու կամային բարձր որակներ դրսևորելով ատսիճանաբար տիրեցին նախաձեռնությանը: 2-րդ կեսում, հատկապես նկատելի էր <<իմպուլսի>> տարածքային և խաղային առավելությունը: Կոմբինացիոն ոճով, գրագետ, հավաքված և մարտական ոգով գործելով նրանք մեծացրին ճնշումը մրցակցի դարպասի վրա, ստեղծեցին մի շարք նպաստավոր պահեր, բայց դրանք, ցավոք ի վերջո դարպասի գրավումով չավարտվեցին: Գոլ խփելու լավ հնարավորություններ ունեցան Վահագն Այվազյանը, Նորայր Գյոզալյանը, Զավեն Բադոյանը, Ջուլիանոն, Ալհասսանը, բայց մի դեպքում մարզական բախտը, մյուս դեպքերում շտապողականությունն ու վարպետության պակասը խանգարեցին հավասարեցնելու խաղի հաշիվը, և <<իմպուլսը>> կրկին պարտվեց մի խաղում, որտեղ պարտավոր էր առնվազը 1 միավոր վաստակել: Նկատենք, որ 64-րդ րոպեին <<իմպուլսի>> խաղացող Արթուր Բարսեղյանը գրավեց <<փյունիկի>> դարպասը, սակայն հանդիպման մրցավար Արման Ամիրխանյանը չգիտես ինչու, անհասկանալի պատճառով խաղից դուրս վիճակ արձանագրեց: Հավելենք նաև, որ խաղում էլի եղան դրվագներ, որոնցում Ամիրխանյանը վիճահարույց որոշումներ կայացրեց ու ազդեց խաղի ելքի վրա: 23-րդ տուրում <<իմպուլսը>> սեպտեմբերի 25-ին Իջևանում կհյուրընկալի Գյումրիի <<շիրակին>>:
Հետխաղյա մամուլի ասուլիս
Վարդան Մինասյան. - Շատ դժվար խաղ ստացվեց այն առումով, որ մեր թիմը 8 օրվա ընթացքում 3-րդ հանդիպումը անցկացրեց: Եթե դրան գումարենք հավաքականների վերջին ելույթները, ապա երևի նկատեցիք, որ մեր տղաները խաղի վերջին 20 րոպեներին արդեն իրենց էմոցիաների հաշվին գործեցին, և լավ է, որ գոնե հաղթական հաշիվը կարողացանք պահպանել: Մալաքյանի ձեռքն էր դուրս ընկել, գիպս են դրել, ասացին, որ 1 շաբաթից կսկսի մարզվել: Հույս ունենք, որ այդպես էլ կլինի: Ես միշտ էլ նշել եմ, որ <<իմպուլսը>> մեր այն հազվադեպ թիմերից է, որ դիտարժան, գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում, փորձում է կարճ ու միջին փոխանցումներոց շատ լավ ֆուտբոլ խաղալ: Մոտեցել ենք <<ուլիսին>>, չէ ես այդպես չեմ նայում: Ինձ հիմա ավելի կարևոր բաներ կան, որ անհնագստացնում են: Առաջնության մոտենում է ավարտին, իսկ վնասվածք ստացողների թիվը աճում է մինչդեռ առջևում վճռորոշ հանդիպումներն են: Այդ պատճառով տղաներին 2 օր հանգիստ ենք տալու: Այս պահին պարզորոշ նկատվում է, որ չեմպիոնության համար իրական հավակնորդը, <<ուլիսն>> է: Կամո Հովհաննիսյանն երեկ մարզման ժամանակ մկանային վանսվածք ստացավ, և հավանաբար հաջորդ հանդիպումը ևս ստիպված կլինի բաց թողնել: Սուպերգավաթի խաղում ներկայումս 2-րդ կազմով խաղալու հնարավորություն չունենք, քանի որ հիմա մեր ունեցածը միայն մի կազմ է: Պարզապես այն ֆուտբոլիստները, ովքեր վերջին շրջանում առավել մեծ ծանրաբեռնվածությամբ են գործել կաշխատենք հանգստանալու հնարավորություն տալ: Դրանից հետո ՀՀ առաջնության 1 տուր կա, որին կհաջորդեն արդեն ՀՀ ազգային հավաքականի 2 հանդիպումները: Դա է հիմա կարևորը:
Արմեն Գյուլբուղադյանց.- Ցավոք, մեր բաց թողած գոլերի 70 տոկոսը ստանդարտ դիրքերի խաղարկումից հետո է գրանցվել մեր դարպասին: Այսօր էլ խաղասկզբում կրկին ստանդարտ դիրքից գոլ բաց թողեցինք: Դրանից հետո հաշիվը վերականգնելու նպատակով առաջ նետված մեր տղաների գործողություններում շտապողականություն նկատվեց, որը խանգարում էր հստակ գործելուն: 2-րդ խաղակեսում մեր թիմը առանձին դրվագներում ավելի կազմակերպված ու գրագետ խաղաց, գոլային սուր պահեր ստեղծեց, բայց դրանք օգտագործել չկարողացավ: 2-րդ կեսում մեր թիմի խփած գոլի դրվագի մասին հստակ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ իմ կանգնած դիրքից չնկատվեց, պիտի նայել խաղի տեսագրությունը:
|
|
|
|
|
|
10.09.2011թ.
|
|
Առաջատարներին մոտենալու հերթական փորձը հաջողությամբ չպսակվեց.
|
Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 3-րդ շրջանի վերջին խաղում <<իմպուլսը>> Երևանի <<հրազդան>> մարզադաշտում ուժերը չափեց ստուգատեսի միանձնյա առաջատար <<ուլիսի>> հետ: Նախորդ երկու շրջաններում կողմերը միևնույն 1:0 հաշվով մեկական հաղթանակ էին տարել: Այս անգամ էլ բավական աշխույժ,հետաքրքիր ու լարված մրցակցություն ծավալվեց: 3-րդ շրջանը ընդհանուր առմամբ հաջող անցկացրած <<իմպուլսը>> այս խաղում հաղթանակ տոնելու դեպքում կկրճատեր առաջատարների հետ ունեցած միավորների տարբերությունն ու կրկին շանս կստանար պայքարելու մրցանակային տեղերի համար: Մանավանդ, որ 2-րդ և 3-րդ տեղերում ընթացող <<գանձասարն>> ու <<փյունիկը>> այս տուրում պարտություններ կրեցին: Ցավոք, չնայած ցուցադրած արժանապատիվ, որակյալ ու գրագետ խաղին <<իմպուլսը>> այս անգամ էլ չկարողացավ օգտվել վերոհիշյալ հանգամանքից: Գրագետ պրեսինգ կատարող, կոմիբինացիոն ոճով` կարճ ու արագ փոխանցումներով խելամիտ գործող <<իմպուլսը>> խաղասկզբում տիրել էր նախաձեռնությանը, և թվում էր, ուր որ է կբացի խաղի հաշիվը: Սակայն կատարվեց անսպասելին. 29-րդ րոպեին ոչ բարդ իրադրությունում անվճռական գործեցին դարպասապահ Գոռ Էլյազյանն ու պաշտպանները, և <<ուլիսի>> հարձակվող Զեկուի փոխանցումից հետո <<իմպուլսի>> ավագ Ջուլիանոն անզգուշաբար դարձավ ինքնագոլի հեղինակ: <<իմպուլսը>> մեծ ուժերով առաջ նետվեց հաշվի հավասարակշռությունը արագ վերականգնելու համար: Սակայն ընձեռնված նպաստավոր պահերը ձեռքից բաց թողեցին հաջորդաբար Էդուարդ Կակոսյանը, Արթուր Բարսեղյանը և Նարեկ Դավթյանը: Վտանգը սառնասրտորեն չեզոքացրած <<ուլիսի>> հերթական հակագրոհի ժամանակ 37-րդ րոպեին կրկին փոքր ինչ անվստահ գործեցին <<իմպուլսի>> դարպասապահն ու պաշտպանը,որից էլ օգտվելով Արտակ Գրիգորյանը կրկնապատկեց խաղի հաշիվը` 2:0: Պարտության մտքի հետ չհաշտված <<իմպուլսը>> ողջ ուժերով նետվեց առաջ խաղը փրկելու հույսով ու ամբողջովին պաշարեց <<ուլիսի>> դարպասը: 2-րդ խաղակեսի սկզբում շատ արագ <<իմպուլսի>> խաղացողներին հաջողվեց կրճատել հաշվի մեջ եղած տարբերությունը: 50-րդ րոպեին Զավենի Բադոյանի հինալի փոխանցումից հետո <<ուլիսի>> պաշտպանությունը ճեղքած Նորայր Գյոզալյանին Տիգրան Հախնազարյանը տուգանային հրապարակում արգելված հնարքով կանգնեցրեց, որի պատճառով <<ուլիսը>> 11մ-ոց հարվածով պատժվեց: Այս դրվագում մրցավար Անդրանիկ Արսենյանը վերջին հույսի խախտման համար պարտավոր էր Հախանազարյանին կարմիր քարտով պատժել, սակայն նա բավարարվեց միայն դեղին քարտ ցույց տալով: Ողջ հանդիպման ընթացքում գրագետ ու ագրեսիվ խաղ ցուցադրած <<իմպուլսի>> առաջատար ու ռմբարկու Զավեն Բադոյանը հստակ իրացրեց 11մ-ոցն ու իր խփած գոլերի քանակը հասցրեց 7-ի: Դրանից հետո էլ ակտիվ գործած Բադոյանը մի քանի անգամ կրակագիծ դուրս բերեց խաղընկերներին` Ռումյան Հովսեփյանին,Նարեկ Դավթյանին, սակայն վերջիններս հմտորեն չկարողացան օգտվել ընձեռնված հնարավորություններից: 2-րդ խաղակեսում լիովին նախաձեռնությանը տիրած ու գնդակի վերահսկումը իր ձեռքում պահպանած <<իմպուլսը>> թվում էր ուր որ է կվերականգնի հաշվի հավասարակշռությունը, սակայն ողջ թիմով պաշտպանվող <<ուլիսին>> մեծ ճիգերի գնով հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: 74-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո <<իմպուլսի>> գրոհին միացած պաշտպաններ Ալլհասան Իլիասուն ու Ջուլիանոն շատ մոտ էին <<ուլիսի>> դարպասը գրավելուն, սակայն մարզական բախտը այս անգամ էլ ժպտաց առաջատարին: Չնայած գործադրած ողջ ջանքերին <<իմպուլսը>> 1:2 հաշվով ցավալի պարտություն կրեց մի խաղում, որտեղ արժանի էր, ու պարտավոր էր առնվազը 1 միավոր վաստակել: 4-րդ շրջանի 1-ին խաղում սեպտեմբերի 17-ին, ժամը 19-ին <<իմպուլսը>> Երևանի <<հանրապետական>> մարզադաշտում կհյուրընկալվի ՀՀ բազմակի չեմպիոն <<փյունիկի>> կողմից:
Հետխաղյա մամուլի ասուլիս
Արմեն Գյուլբուդաղյանց. – Խաղի սկզբում երկու դրվագում սխալ գործեցինք պաշտպանությունում, ճիշտ չկատարվեց փոխապահովումը, որի պատճառով 2 գոլ բաց թողեցինք: Երկրորդ խաղակեսում թարմ ուժեր դուրս բերեցինք ասպարեզ ու վերակառուցեցինք թիմի խաղը, արագ գոլ էր պետք խփել` խփեցինք, որից հետո փորձեցինք զարգացնել հաջողությունը, սակայն չստացվեց: Իսկ Տիգրան Հախանազարյանի վերջին հույսի խախտման վերաբերյալ այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ մեր նայած դիրքից չնկատվեց, հարկավոր է դիտել տեսագրությունը:
Սևադա Արզումանյան.- Ամեն դեպքում շատ դժվար խաղ ստացվեց: 2:0 հաշվով առավելությունից հետո 2-րդ խաղակեսում արագ գոլ բաց թողնելը միանշանակ բարդացրեց մեր թիմի խաղը: Ագրեսիվ ու գրագետ գործող մրցակիցը ավելի մեծ ուժեր նետեց հարձակման գիծ ու ստիպեց մեզ խաղալ ավելի խորքից: Չնայած օգտվելով այս հանգամանքից կարելի էր վտանգավոր հակագրոհներ կազմակերպել, սակայն շտապողականությունը մեր ֆուտբոլիստներին խանգարեց դա կատարել: 2-րդ խաղակեսում մեր թիմի ցուցադրած խաղի որակից գոհ չեմ, թեպետ այստեղ էլ որոշակի դեր խաղաց հոգեբանական գործոնը, քանի որ գոլ բաց թողնելուց հետո տղաները ամեն կերպ ջանում էին պահպանել հաղթական հաշիվը: Դա էլ որոշ չափով ներգործություն ունեցավ թիմի 2-րդ կեսում ցուցադրած խաղի որակի վրա: Ամեն դեպքում մեծ դժվարությամբ, բայց շատ կարևոր 3 միավոր վաստակեցինք, ինչի առթիվ շնորհավորում եմ տղաներին:
|
|
|
|
|
|
03.09.2011թ.
|
|
Զավեն Բադոյանի պաշտոնական նորամուտը ՀՀ ազգային հավաքականում
|
|
Սեպտեմբերի 3-ին կայացավ <<իմպուլսի>> ներկայիս առաջատար, 21-ամյա կիսապաշտպան Զավեն Բադոյանի պաշտոնական նորամուտը ՀՀ ազգային հավաքականի կազմում: Երիտասարդ ֆուտբոլիստը մասնակցեց Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում Անդորրայի ընտրանու հետ արտագնա խաղին: Նա 88-րդ րոպեին փոխարինեց Գևորգ Ղազարյանին, երբ հաշիվը արդեն 2:0 էր հօգուտ ՀՀ հավաքականի, և ճիշտ է ընդամենը 6 րոպե անցկացրեց խաղադաշտում,սակայն իր ակտիվ գործողություններով նպաստեց 3-րդ գոլը խփելուն ու 3:0 հաշվով համոզիչ հաղթանակ տոնելուն: Նկատենք, որ օգոստոսի 10-ին էլ Զավենը ՀՀ ազգային ընտրանու կազմում մասնակցել էր նաև Կաունասում տեղի ունեցած Լիտվայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը:
|
|
|
|
|
|
28.08.2011թ.
|
|
<<իմպուլսը>> մարտական ոչ-ոքի խաղաց <<գանձասարի>> հետ`1:1
|
|
ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում <<իմպուլսը>> Իջևանի <<արնար>> մարզադաշտում հյուրընկալել էր Կապանի <<գանձասարին>>, որը այս մրցաշրջանում շատ հաջող է հանդես գալիս և գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Նշենք, որ խաղի ընթացքում ծավալվեց անզիջում և համառ պայքար և խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հենց խաղասկզբից 2-րդ թիմերն էլ շատ ակտիվ սկսեցին գործել և արդեն 8-րդ րոպեին <<իմպուլսը>> կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն Արթուր Բարսեղյանի տուգանայինից կատարած հարվածը <<գանձասարի>> դարպասապահը մեծ դժվարությամբ դուրս բերեց անկյունային: Անկյունայինի խաղարկումից հետո Նորայր Գյոզալյանը մոտ տարածությունից շեղ հարվածեց: 1-ին կեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, թեպետ մի փոքր առավելություն ուներ <<գանձասարը>>: 24-րդ րոպեին խորքից փոխանցում ստանալով <<գանձասարի>> հարձակվող Յամադոու Կեյտան շրջանցեց <<իմպուլսի>> պաշտպանին, մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց և սառնասրտորեն բացեց խաղի հաշիվը` 0:1: Բաց թողած գոլից հետո <<իմպուլսը>> տիրեց նախաձեռնությանը և սկսեց հաճախակի գրոհել,սակայն <<գանձասարը>> հմտորեն պաշտպանվելով դիմում էր արագ հակագրոհների և դարպասը գրավելու մի քանի լավ հնարավորություններ ունեցավ: Այդուհանդերձ 1-ին կեսում հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ: 2-րդ կեսը առաջինի հակապատկերը ստացվեց: Հենց 2-րդ կեսի սկզբից <<իմպուլսը>> խաղային և տարածքային բացահայտ առավելություն ստանալով սկսեց հաճախակի սպառնալ <<գանձասարի>> դարպասին: Եվ ահա 60-րդ րոպեին Զավեն Բադոյանի հաշվենկատ փոխանցումից հետո Նարեկ Դավթյանը մոտ տարածությունից գլխի հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը`1:1: Ի դեպ,այս գոլը Նարեկ Դավթյանի խփած 3 գոլն էր վերջին 2 հանդիպումներում: Խփած գոլից հետո <<իմպուլսը>> ետ քաշվեց և փորձեց արագ հակագրոհների շնորհիվ հաջողության հասնել: Ի դեպ, նշենք,որ խաղավերջում շատ կոպիտ և կոշտ պայքար ծավալվեց. երկու թիմերն էլ ձգտում էին հաղթանակի հասնել: <<իմպուլսի>> կազմում կենտրոնական կիսապաշտպանի դիրքում այս խաղում հուսալի և անձնվիրաբար գործեց Աղվան Հայրապետյանը: Խաղավերջում թեպետ երկու թիմերն էլ ունեցան գոլային պահեր, սակայն այդպես էլ հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ գրանցվեց մարտական ոչ-ոքի, որը ձեռնտու չէր կողմերից և ոչ մեկին: ՀՀ բարձրագույն խմբի հաջորդ տուրի հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 10-ին, կապված ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականների անցկացնելիք մոտակա ընտրական հանդիպումների հետ: Այդ օրը <<իմպուլսը>> 21-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալվի Երևանի <<ուլիսի>> կողմից:
|
|
|
|
|
|
28.08.2011թ.
|
|
Զավեն Բադոյանը կրկին հրավիրվեց ազգային հավաքական
|
|
Այսօր ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակեց այն 21 ֆուտբոլիստների անունները, որոնք կնախապատրաստվեն Եվրո-2012-ի ընտրական փուլի Անդորրայի և Սլովակիայի ընտրանիների հետ սեպտեմբերի 2-ին և 6-ին տեղի ունենալիք արտագնա հանդիպումներին: Այդ ֆուտբոլիստների շարքում էր նաև <<իմպուլսի>> կիսապաշտպան, 21-ամյա Զավեն Բադոյանը,որը այս մրցաշրջանում աչքի է ընկնում կայուն և վստահ խաղով: Ի դեպ, նշենք, որ Զավեն Բադոյանի նորամուտը ՀՀ ազգային հավաքականում տեղի ունեցավ Լիտվայի ընտրանու հետ ընկերական խաղում:
|
|
|
|
|
|
25.08.2011թ.
|
|
Ջուլիանո Խիմենես.<<հայաստանում խաղալն ինձ համար շատ հաճելի է>>
|
Ե՞րբ է սկսվել ֆուտբոլային կարիերադ ու ի՞նչ թիմերում ես խաղացել:
- Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 10 տարեկան հասակից Բրազիլիայի <<պոուլիստինյա>> ֆուտբոլի ակադեմիայում,որը գտնվում է Սան Պաուլոյում: Պրոֆեսիոնալ կարիերաս սկսել եմ Բրազիլիայի 1-ին դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող <<ժոինվիլ>> թիմում 2000թ-ին, այնուհետև հանդես եմ եկել <<ֆիգուերենսե>>(2003-2004թթ. Բրազիլիայի 1-ին դիվիզիոնի առաջնություն), <<սան կառլոս>>(Բրազիլիայի 2-րդ դիվիզիոնի առաջնություն, 2004-2008թթ.), նաև 6 ամիս ժամկետով հանդես եմ եկել Երևանի <<արարատում>>, Ֆրանսիայի <<արարատ-ասա>>(Ֆրանսիայի կիսասիրողական 5-րդ դիվիզիոնի առաջնություն) և <<ատլետիկո>>(Սորոկատա) թիմերում, որը հանդես է գալիս Բրազիլիայի 2-րդ դիվիզիոնի առաջնությունում, իսկ 2009թ-ից հանդես եմ գալիս Դիլիջանի <<իմպուլսում>>: >
Ո՞վ է քո ֆուտբոլային կուռքը, և ու՞մ ես ձգտել նմանվել ֆուտբոլում:
- Իմ ֆուտբոլային կուռքը Միլանի <<ինտերի>> և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Լուսիոն է, որին միշտ ձգտել եմ նմանվել:
Ինչպե՞ս, ե՞րբ և ու՞մ խորհրդով հայտնվեցիր Հայաստանում:
Հայաստանում հայտնվեցի 2008թ-ին, երբ այն ժամանկվա <<միկայի>> գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը, իմ <<սան կառլոսում>> հանդես գալու ժամանակ եկել էր Բրազիլիա և ինձ, Ակլեյսոնին և Տալլեսին հրավիրեցին փորձաշրջան անցնելու Երևանի <<միկայում>>: Մոտ 2 ամիս փորձաշրջան անցա <<միկայում>>, մասնակցեցի մի քանի ընկերական խաղերի, իսկ վերջին ընկերական խաղից հետո(<<միկա>>-<<արարատ>>`2:2) <<արարատի>> գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը ինձ հրավիրեց <<արարատում>> հանդես գալ, որտեղ էլ 6 ամիս հանդես եկա, դարձա ՀՀ փոխչեմպիոն:
Ինչքան ժամանակում սովորեցիր հայերեն խոսել: Հեշտությամբ ես այժմ հաղորդակցվում թիմակիցներիդ հետ:
- Ճիշտ է սկզբնական շրջանում դժվար էր, սակայն մի քանի ամսում արդեն շատ թե քիչ խոսում էի հայերեն,իսկ այժմ մեծամասամբ տիրապետում եմ հայերենին և թիմակիցներիս հետ էլ հեշտությամբ եմ հաղորդակցվում:
Ի՞նչպիսին են Հայաստանից ու հայկական ֆուտբոլից ստացած տպավորությունները:
- Հայաստանից և հայկական ֆուտբոլից շատ լավ տպավորություններ ունեմ, ինձ շատ դուր է գալիս Երևան քաղաքը,իսկ հայկական ֆուտբոլը ըստ իս տարեց տարի զարգացում է ապրում և դա ակնհայտ է: Հայաստանում խաղալն ինձ համար շատ հաճելի է, քանի որ այստեղ դավանում են տեխնիկապես հագեցած, կոմբինացիոն ֆուտբոլին, որը հոգեհարազատ է բրազիլացիներիս:
Ձեր ընտանիքում քեզանից բացի կան անձիք,ովքեր առնչվում են ֆուտբոլի հետ: Ու՞մից է փոխանցվել ֆուտբոլի նկատմամբ քո սերը:
Ունեմ եղբայր և 2 քույր, որոնցից և ոչ մեկը չի առնչվում ֆուտբոլի հետ, իսկ ֆուտբոլի նկատմամբ իմ սերը գալիս է փոքր հասակից
Ընդհանրապես, ըստ քեզ ո՞վ է բրազիլական և համաշխարհային ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:
- Ըստ ինձ, բրազիլական և համաշխարհային ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը Ռոնալդինյոն է, որ այժմ հանդես է գալիս Բրազիլիայի <<ֆլամենգո>> թիմում և շարունակում է ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրել:
Ինչպիսի՞ն են <<իմպուլսի>> հնրավորությունները այս մրցաշրջանում: Բրազիլիայի,որ լիգայում կարող է հանդես գալ <<իմպուլսը>>:
- Որպես թիմի ավագ նշեմ, որ այժմ <<իմպուլսը>> շատ գեղեցիկ ու դիտարժան ֆուտբոլ է ցուցադրում և չնայած շատ միավորներ է կորցրել դեռ կարող է պայքարել չեմպիոնության համար: <<իմպուլսը>> իմ կարծիքով կարող էր հանդես գալ Բրազիլիայի 2-րդ դիվիզիոնի առաջնությունում:
Ո՞րն է մինչ այժմ Հայաստանում անցկացրած հանդիպումներից ամենահիշարժանն ու ո՞ր խփածդ գոլն է տպավորվել:
- Հիշարժան հանդիպումներ Հայաստանում շատ եմ անցկացրել, սակայն ամենահիշարժան հանդիպումն ու գոլը, թերևս 2008թ.-ի ՀՀ առաջնության վերջին տուրի <<փյունիկի>> հետ խաղն էր,որտեղ <<արարատի>> կազմում ես խաղավերջում Մարկոսի փոխանցումից հետո գլխի հարվածով դարձա գոլի հեղինակ և հաղթանակ պարգևեցի <<արարատին>>: Այդ հաղթանակից հետո միավորներով հավասարվեցինք <<փյունիկին>> և իրավունք ստացանք չեմպիոնի կոչումը վիճարկելու <<ոսկե>> խաղում:
Հաճախ ես միանում թիմի գրոհներին(հատկապես ստանդարտ դիրքերի խաղարկման ժամանակ): Դա քո նախաձեռնությամբ, թե մարզչի հրահանգով է կատարվում:
- Ես ստանդարտ դիրքերի խաղարկման ժամանակ գրոհներին եմ միանում մեծամասամբ մարզչի հրահանգով:
Հաճախակի փոխօգնության ես հասնում խաղընկերներիդ, փրկում դրությունը: Կյանքում էլ ես արդյո՞ք այդպիսին:
- Ինձ համար խաղադաշտում փոխօգնության հասնելը խաղընկերներիս դժվար չէ, իսկ կյանքում էլ փորձում եմ միշտ դժվար պահերին լինել ընկերներիս կողքին և օգնել նրանց:
Ֆուտբոլից բացի ինչո՞վ ես սիրում զբաղվել: Ունես որևէ հոբբի: Ազատ ժամանակդ ինչպես ես անցկացնում:
- Ազատ ժամանակ շատ եմ սիրում լսել բրազիլական երաժշտություն, ընտանիքիս հետ զբոսնել, դիտում եմ բասկետբոլ(NBA-ի խաղերը): Այդ ամենը անում եմ խաղերից հետո, իսկ խաղերից առաջ միմիայն կենտրոնացած եմ լինում խաղի վրա:
Արդյո՞ք հեշտ <<լեզու>> գտար <<իմպուլսի>> նորեկ, գանացի Ալլհասան Իլիասուի հետ,որի հետ խաղում ես կենտրոնական պաշտպանի դիրքում:
- Ալլհասան Իլիասուն շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է և նրա հետ խաղալը հաճույք է պատճառում ինձ և հեշտացնում խաղը:
Ունես արդյո՞ք Հայաստանում ընկերներ, <<իմպուլսում>> ու՞մ հետ ես ավելի մտերիմ:
- Հայաստանում իմ ընկերները հիմնականում այլ թիմերում հանդես եկող իմ համերկրացիներն են, բացի դրանից ես շատ մտերիմ եմ <<իմպուլսի>> բոլոր ֆուտբոլիստների հետ:
Ինչպե՞ս ես նշում հաջողությունն ու հաղթանակը, և ինչպե՞ս ես տանում անհաջողությունն ու պարտությունը:
Հաջողությունն ու հաղթանակը շատ հանգիստ եմ տանում,իսկ անհաջողություններն ու պարտությունները բավականին ծանր: Պարտությունից հետո նույնիսկ ընտանիքիս անդամների հետ չեմ կարողանում խոսել, քնելիս վերլուծում եմ կատարվածը: Սակայն ֆուտբոլում և ընդհանարապես սպորտում պետք է պատրաստ լինես և հաջողություններին, և անհաջողություններին:
Եթե քո նախկին թիմակցիդ ու հայրենակցիդ` Մարկոսի նման քեզ էլ առաջարկեին հանդես գալ ՀՀ ազգային հավաքականի կազմում կընդունեիր առաջարկը, թե գտնում ես որ ազգային ընտրանիում առավելապես տեղի կադրեր պիտի խաղան:
- Ես արդեն 3 տարի է Հայաստանում եմ և շատ եմ սիրում ու հարգում այս երկիրը, և եթե ինձ առաջարկեին հանդես գալ ՀՀ ազգային հավաքականում ես անպայման կընդունեի այդ առաջարկը, քանի որ լիովին պատրաստ եմ օգտակար լինել հայկական ֆուտբոլին:
Դիտում ես արդյո՞ք ՀՀ ազգային հավաքականի ելույթները: Ինչպիսի՞ն են ըստ քեզ ՀՀ ընտրանու շանսերը Եվրո-2012-ի և Մունդիալ-2014-ի ընտրական մրցաշարերում:
Ես միշտ էլ դիտում եմ, և երկրպագում եմ ՀՀ ազգային հավաքականին, որը աստիճանաբար արդյունավետ և գեղեցիկ խաղ է սկսել ցուցադրել: Իմ կարծիքով Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում ՀՀ ազգային հավաքականը կարող է խմբում զբաղեցնել 3-րդ տեղը, իսկ Մունդիալ-2014-ի մասին խոսելը դեռ վաղ է:
Քո ամենասիրելի առաջնությունը, ակումբը, ֆուտբոլիստը, հավաքականըև մարզիչը:
- Ինձ համար ամենասիրելին Բրազիլիայի և Անգլիայի առաջնություններն են, թիմերը`համապատասխանաբար <<կորինտիանսն>> ու <<ռեալ մադրիդը>>, մարզիչները` Վանդելեյ Լուշենբուրգոն և Ժոզե Մոուրինյոն, իսկ հավաքականը`իհարկե Բրազիլիայինը:
|
|
|
|
|
|
20.08.2011թ.
|
|
<<իմպուլսը>> վստահ հաղթանակ տոնեց <<բանանցի>> նկատմամբ
|
|
Օգոստոսի 20-ին ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում <<իմպուլսը>> Իջևանի <<արնար>> մարզադաշտում հյուրընկալել էր Երևանի <<բանանցին>>, որը վերջին 4 հանդիպումներում 3 հաղթանակ էր տոնել և 1 ոչ-ոքի խաղացել: Ուստի սպասվում էր շատ հետաքրքիր և անզիջում պայքար: Խաղը շատ ակտիվ սկսեցին <<իմպուլսի>> ֆուտբոլիստները, որոնք արդեն 6-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Նարեկ Դավթյանի խփած նուրբ, սակայն շատ հաշվենկատ հարվածից հետո առաջ անցան հաշվի մեջ`1:0: Խփած գոլից հետո <<իմպուլսը>> փորձում էր վերահսկել գնդակը և շատ արագ փոխանցումների շնորհիվ վտանգավոր հակագրոհներ էր կազմակերպում: 8-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հաջողությանը մոտ էր <<իմպուլսի>> պաշտպան Էդուարդ Կակոսյանը, որի մոտ տարածությունից գլխի հարվածը մի փոքր շեղ անցավ: Այդուհանդերձ, շատ վճռական տրամադրված <<իմպուլսի>> ֆուտբոլիստները շուտով նոր հաջողության հասան: 17-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանի ճշգրիտ փոխանցումից հետո Նորայր Գյոզալյանը մեն-մենակ մնաց <<բանանցի>> դարպասապահի դեմ, սակայն նրա հարվածից հետո դարպասապահին հաջողվեց գնդակը մեծ դժվարությամբ ետ մղել, սակայն վրա հասած Նարեկ Դավթյանին հաջողվեց գրավել <<բանանցի>> անպաշտպան դարպասը`2:0: 1-ին կեսի վերջնամասում <<բանանցը>> ամբողջ թիմով նետվեց առաջ հաշվի տարբերությունը կրճատելու նպատակով և դա նրան հաջողվեց: 41-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Արթուր Եդիգարյանը 19մ հեռավորությունից հուժկու հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը`2:1: 2-րդ կեսի սկզբնամասում <<իմպուլսը>> փորձում էր հիմնականում ավելի շատ գնդակը վերահսկել և մրցակցին թույլ չտալ գրոհներ կազմակերպել, իսկ իր հերթին արագ և սրընթաց հակագրոհներ էր կազմակերպում: Շուտով <<իմպուլսի>> գլխավոր մարզիչը 2 փոփոխություններ կատարեց և խաղադաշտ դուրս բերեց Վահագն Այվազյանին և Սամվել Հակոբյանին, որոնք շատ հաջող մտան խաղի մեջ: Եվ հենց այս երկու ֆուտբոլիստներն էլ 78-րդ րոպեին վճռեցին խաղի ելքը. Վահագն Այվազյանը աջ եզրում ստանալով գնդակը բարձր արագության տակ շրջանցեց <<բանանցի>> մի քանի ֆուտբոլիստներ ներխուժեց տուգանային հրապարակ և հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Սամվել Հակոբյանին,որն էլ մոտ տարածությունից սառնասրտորեն գրավեց <<բանանցի>> դարպասը` վճռելով խաղի ելքը: Ի դեպ, նշենք, որ <<իմպուլսի>> 18-ամյա ֆուտբոլիստը, որն 5-րդ խաղն էր անցկացնում <<իմպուլսի>> առաջին թիմում և հինականում խաղավերջում փոխարինման դուրս գալով խփեց իր 3-րդ գոլը ընթացիկ առաջնությունում: Այսպիսով <<իմպուլսը>> 3:1 հաշվով շատ կարևոր և վստահ հաղթանակ տոնեց <<բանանցի>> նկատմամբ և 19 խաղից հետո վաստակեց 28 միավոր և դեռևս շատ լավ շանսեր է պահպանում պայքարելու մրցանակային տեղերի համար: <<իմպուլսը>> հաջորդ` 20-րդ տուրում օգոստոսի 28-ին սեփական հարկի տակ կհյուրընկալի առաջնության միանձնյա առաջատար Կապանի <<գանձասարին>>, որի հետ անցկացրած առաջին 2 շրջանների հանդիպումներում գրանցվել է ոչ-ոքիներ(2:2,0:0 հաշիվներով):
|
|
|
|
|
|
18.08.2011թ.
|
|
<<իմպուլսը>> մեկ տարով երկարաձգեց Ջուլիանո Խիմենեսի հետ կնքած պայմանագիրը
|
|
<<իմպուլսի>> ավագ, կենտրոնական պաշտպան, 26-ամյա բրազիլացի Ջուլիանո Խիմենեսը 1 տարով երկարաձգել է ակումբի հետ կնքած պայմանագիրը: Այն կավարտվի 2012թ. նոյեմբերին: Արդեն երկրորդ մրցաշրջանը <<իմպուլսի>> կազմում հանդես եկող բրազիլացի լեգիոները, որ միշտ աչքի է ընկնում կայուն, հուսալի, վստահ ու որակյյալ խաղով թիմի կազմում արդեն անցկացրել է 38 հանդիպում( ի դեպ, առանց փոխարինման) և դարձել է 3 գոլի հեղինակ
|
|
|
|
|
|
14.08.2011թ.
|
|
Երբ հաղթանակը այդքան մոտ էր թվում
|
Իր մոտակա մրցակցի` <<միկայի>> հետ 18-րդ տուրի արտագնա հանդիպումը <<իմպուլսը>> բավական ակտիվ սկսեց և աստիճանաբար ամբողջովին տիրեց նախաձեռնությանը: Գնդակի հիանալի ու հստակ խաղարկմամբ և վերահսկմամբ, ինչպես նաև գրագետ ու խելամիտ փոխանցումներով <<իմպուլսը>> անընդհատ լարվածության մեջ էր պահում <<միկայի>> պաշտպաններին: Մեկը մյուսի հետևից խաղարկված դիտարժան կոմբինացիաներից հետո կրակագիծ դուրս եկան Նորայր Գյոզալյանը, Արթուր Բարսեղյանը, Զավեն Բադոյանը, ու փորձեցին <<միկայի>> դարպասապահի զգոնությունը,սակայն <<միկայի>> դարպասապահը շատ հաջող էր գործում: Եվ, երբ թվում էր 1-ին խաղակեսը այդպես էլ գոլազուրկ ոչ-ոքիով կավարտվի 45-րդ րոպեին հրաշալի գործեց <<իմպուլսի>> առաջատար Զավեն Բադոյանը: Նա նախ վարպետորեն շրջանցեց Աղվան Մկրտչյանին, ապա ընդառաջ եկած <<միկայի>> ևս 3 խաղացողների, և <<միկայի>> ավագ Հրայր Մկոյանը ստիպված նրան վայր գցեց տուգանային հրապարակում: Մրցավարի նշանակած 11 մետրանոցը տուժողը` Բադոյանը հստակ իրացրեց և <<իմպուլսին>> հաշվի մեջ առաջ մղեց: Ուշագրավ է, որ 3-րդ խաղն անընդմեջ <<իմպուլսը>> գոլ է խփում 1-ին խաղակեսի վերջին` 45-րդ րոպեին: Նկատենք, որ <<իմպուլսի>> ռմբարկու Բադոյանն էլ 2-րդ խաղն անընդմեջ 45-րդ րոպեին գոլի հեղինակ է դառնում իր իսկ ջանքերով վաստակած 11 մետրանոցից, որը նրա այս մրցաշրջանում խփած 6-րդ գոլն էր: 2-րդ խաղակեսը լիովին 1-ինի հակապատկերը ստացվեց, նկատելիորեն ակտիվացած ու արագ գործող <<միկայի>> ֆուտբոլիստները տարածքային ու խաղային ակնհայտ առավելության հասան: Նախորդ 2 խաղերում մրցակիցներին` <<շիրակին>> ու <<արարատին>> կամային որակներով գերազանցած <<իմպուլսը>> այս անգամ չդիմանալով <<միկայի>> ճնշմանը հենց կամային որակներով զիջելով հակառակորդին 1:2 հաշվով պարտություն կրեց մի խաղում, որում հաղթանակը այդքան մոտ էր թվում: 65-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո <<իմպուլսի>> պաշտպանները զգոնության կորուստ ունեցան, որից օգտվելով էլ բրազիլացի Ալեքսը վերակագնեց հավասարակշռությունը: Քիչ անց <<իմպուլսը>> բաց թողեց ևս մի ոչ պարտադիր գոլ. 69-րդ րոպեին անհամաձայնեցված գործեցին Ջուլիանոն և Աղվան Հայրապետյանը, որից հմտորեն օգտվեց <<միկայի>> հարձակվող Նարեկ Բեգլարյանը, ով դարձավ իր թիմի հաղթական գոլի հեղինակ: Դրանից հետո խաղը փրկելու համար առաջ նետված <<իմպուլսի>> խաղացողների ջանքերը ապարդյուն անցան: <<իմպուլսի>> պաշտպանությունը սկսեց հաճախակի ճեղվածքներ տալ չդիմանալով <<միկայի>> արագ կազմակերպված հակագրոհներին: Բարեբախտաբար առնվազը 3-4 դրվագներում, երբ թվում էր <<միկան>> անպայման կավելացնի հաշվի մեջ եղած տարբերությւոնը հրաշալի ու համարձակ գործեց <<իմպուլսի>> երիտասարդ դարպասապահ Գոռ Էլյազյանը, որը հաջողությամբ կասեցրեց Նարեկ Բեգլարյանի, չինացի Դոնգ Ֆանգժուի, Ալեքսի, Վարդգես Սաթումյանի վտանգավոր հարվածները: <<փյունիկը>> այս տուրում 0:3 հաշվով զիջեց <<բանանցին>>, և <<իմպուլսը>> հերթական անգամ չկարողացավ օգտվել ՀՀ չեմպիոնի սայթաքումից ու ձեռքից բաց թողեց, ոչ միայն մրցանակային եռյակին մոտենալու հնարավորությունը, այլ նաև թույլ տվեց <<միկային>> կրկին շրջանցել իրեն: Հաջորդ` 19-րդ տուրում օգոստոսի 20-ին <<իմպուլսը>> սեփական հարկի տակ` Իջևանում կհյուրընկալի իրեն ընդհուպ մոտեցած ու վերջին հանդիպումներում վերելքով հանդես եկող ՀՀ փոխչեմպիոն <<բանանցին>>:
Հետխաղյա մամուլի ասուլիս
Արմեն Գյուլբուդաղյանց. <<խաղացինք երկու տարբերը խաղակեսեր>>
- Առաջին խաղակեսում <<իմպուլսը>> վատ չդրսևորեց իրեն և հիմնականում գնդակի վերահսկողությունը իր ձեռքում էր պահում ու մրցակցին էլ թույլ չտվեց վտանգավոր պահեր ստեղծել: 1-ին կեսի վերջում հստակ իրացնելով 11-մետրանոցը հաշվի մեջ առաջ անցանք: 2-րդ խաղակեսի առաջին 10 րոպեներին մրցակիցը ուժեղացրեց ճնշումը մեր դարպասին, ու երբ թվում էր դրան էլ մեր երիտասարդ խաղացողները դիմակայեցին 2 բավական անհեթեթ գոլ բաց թողեցինք. առաջին զգոնության կորստի պատճառով, երկրորդը` պաշտպանների անհամաձայնեցված գործողությունների հետևանքող: Դրանից հետո առաջ նետվեցինք խաղը փրկելու համար, բայց ավելի շատ վտանգավոր պահեր մեր դարապասին եղան: Այնպես,որ 2 տարբեր խաղակեսեր անցկացրինք, առաջինը լավ,երկրորդը` ոչ: Կվերլուծենք խաղը, կփորձենք գտնել անհաջողության պատճառները, շուտ մոռանալ պարտությունն ու պատրաստվել հաջորդ հանդիպմանը: Իսկ համալրումների համար դեռ մինչև օգոստոսի 23-ը տրանսֆերային պատուհանը բաց է` ժամանակ կա և չի բացառվում լեգիոներների հրավիրումը:
Յոզեֆ Բուբենկո. <<մեծ հույսեր ենք կապում տեղի երիտասարդ կադրերի հետ>>
- Այսօր մեր թիմը 2 տարբեր խաղակեսեր անցկացրեց. Առաջինը` անհաջող, երկրորդը` հաջող: 1-ին կեսում շոգ եղանակի պատճառով մեր թիմը դանդաղ էր շարժվում, անկազմակերպ էր գործում և շատ էին սխալները պաշտպանությունում: 2-րդ կեսում թիմը լիովին կերպարանափոխվեց. մենք ընդմիջմանը փոխեցինք թիմի խաղային համակարգը, թիմը սկսեց հստակ գործել թե պաշտպանությունում, և թե առջևի գծում: Այնպես, ինչպես <<միկան>>խաղաց 2-րդ խաղակեսում, ձգտում ենք, որ թիմը խաղա ողջ հանդիպման ընթացքում: Կարծում եմ, հատկապես 2-րդ խաղակեսում ցուցադրած խաղի որակով <<միկան>> մրցակցի նկատմամբ միանգամայն արժանի հաղթանակ տոնեց: Լեգիոներներ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում այլևս չենք հրավիրի: Մենք մեծ հույսեր ենք կապում տեղի երիտասարդ կադրերի հետ ու հիմնվելու ենք նրանց վարպետությունը կատարելագործելու վրա:
|
|
|
|
|
|
07.08.2011թ.
|
|
<<իմպուլսը>> 2-րդ անընդմեջ կամային հաղթանակը տոնեց
|
|
Օգոստոսի 7-ին ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում <<իմպուլսը>> հյուրընկալել էր Երևանի <<արարատին>> և 2-րդ խաղում անընդմեջ պարտվելով խաղի ընթացքում հաղթանակի հասավ, այս անգամ 2:1 հաշվով: Նախ նշենք, որ հակառակ սպասվածի խաղը շատ ակտիվ սկսեցին <<արարատի>> ֆուտբոլիստները, որոնք էլ արդեն 5-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Վահե Մարտիրոսյանի օգնությամբ առաջ անցան հաշվի մեջ` 0:1: Սակայն գոլ բաց թողնելուց հետո <իմպուլսի>> ֆուտբոլիստները չընկճվեցին և սկսեցին ավելի կազմակերպված գործել: Տարածքային և խաղային առավելությունը շուտով լիովին անցավ <<իմպուլսին>>, որի գրոհների եզրափակիչ մասում մի փոքր ֆուտբոլիստները շտապողականություն էին դրսևորում, այդուհանդերձ առաջին կեսի վերջին րոպեին <<արարատի>> պաշտպանը տուգանային հրապարակում ձեռքով խաղաց և մրցավարը անմիջապես ցույց տվեց 11մ-ոց նշակետը, որը անվրեպ իրացրեց ՀՀ ազգային հավաքական հրավիրված Զավեն Բադոյանը`1:1: 2-րդ կեսում <<իմպուլսը>> ուներ բացահայտ առավելություն և շատ շուտով, արդեն 54-րդ րոպեին աջ եզրից հիանալի փոխանցում ստանալով Ռումյան Հովսեփյանից Նորայր Գյոզալկյանը մոտ տարծությունից գլխի հարվածով առաջ մղեց <<իմպուլսին`2:1: ի դեպ, այս գոլը <<իմպուլսի>> 21-ամյա նորեկ, հարձակվող Նորայր Գյոզալյանի 2-րդ խաղում արդեն խփած 2-րդ գոլն էր: Խփած գոլից հետո <<իմպուլսը>> մի քանի հիանալի պահեր բաց թողեց: Աչքի ընկնելու հիանալի հնարավորություններ բաց թողեցին երկու անգամ Նորայր Գյոզալյանը, Զավեն Բադոյանը և Արթուր Բարսեղյանը: Այսպիսով <<իմպուլսը>> 2-րդ խաղն անընդմեջ խաղի ընթացքում պարտվելիս կամք դրսևորելով(նախորդ տուրում էլ <<իմպուլսը>> 0:1 հաշվով պարտվում էր Գյումրիի <<շիրակին>>, սակայն ի վերջո հաղթեց 3:2 հաշվով) հաղթեց 2:1 հաշվով, որը թույլ տվեց 17 խաղում վաստակած 25 միավորով մրցաշարային աղյուսակում շրջանցել <<միկային>> և ընդհուպ մոտենալ առաջատարներին: Հաջորդ` 18-րդ տուրում <<իմպուլսը>> օգոսոտսի 14-ին Երևանում կհյուրընկալվի հենց <<միկայի>> կողմից:
|
|
|
|
|
|
06.08.2011թ.
|
|
<<իմպուլսի>> ֆուտբոլիստները հրավիրվել են ազգային և մինչև 19 տարեկանների հավաքականներ
|
|
Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին նախապատսրտվող ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականը օգոստոսի 10-ին Կաունասում ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի ազգային ընտրանու հետ: Այդ հանդիպմանը, և դրան նախորդող օգոստոսի 7-ից սկսվող ուսումնամարզական հավաքին պաշտոնապես հրավիրվել է մասնակցելու ընթացիկ մրցաշրջանում ՀՀ առաջնության հայտնություններից մեկը դառնալուն հավակնող, <<իմպուլսի>> ներկայիս առաջատար, 21-ամյա կիսապաշտպան Զավեն Բադոյանը: Նկատենք, որ գերազանց մրցաշրջան անցկացնող Բադոյանը այս տարի արդեն 3-րդ անգամ է հրավիրվում ՀՀ ազգային ընտրանու ուսումնամարզական հավաքին: Մայիսի 17-18-ին մասնակցել է ՀՀ առաջնության մասնակից ՀՀ ազգային հավաքականի թեկնածուների հավաքին, իսկ մայիսի 31-ից հուլիսի 2-ն էլ` ՌԴ-ի ընտրանու հետ ընտրական հանդիպմանը նախապատսրտվող հավաքականի թեկնածուների հավաքին: Բադոյանը ճիշտ է ընդգրկվեց Սանկտ Պետերբուրգ մեկնած ՀՀ ընտրանու 19 խաղացողների շարքում, սակայն ՌԴ հավաքականի հետ հանդիպմանը չմասնակցեց: <<իմպուլսի>> ևս 3 ֆուտբոլիստ` Արմեն Դերձյանը, Սամվել Հակոբյանը և Վահե Միրաքյանը հրավիրվել են մասնակցելու մինչև 19 տարեկանների ՀՀ հավաքականի օգոստոսի 9-10-ին տեղի ունենալիք ուսումնամարզական հավաքին, որը նախապատրաստվում է հոկտեմբերի 21-26-ին Հայաստանում տեղի ունենալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին:
|
|
|
|
|
|
04.08.2011թ.
|
|
Ալհասսան Իլիսասու. <<2006-ի մունդիալը երբեք չեմ մոռանա>>
|
Տեղյակ էիր, որ Հայաստանի առաջնությունում հանդես եկող միակ ֆուտբոլիստն ես, որ մասնակցել է ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլին:
- Ճիշտն ասած տեղյակ չէի, սակայն շատ հաճելի է:
Ինչպիսի՞ն են Հայաստանից ու հայկական ֆուտբոլից ստացած առաջին տպավորությունները:
- Առաջին տպավորություններս շատ լավն են, ժողովուրդը շատ սիրալիր և բարեհամբույր է, իսկ հայկական ֆուտբոլը ինձ շատ դուր է գալիս: Այստեղ առավել մեծ ուշադրություն են դարձնում ֆուտբոլիստների տեխնիկական պատրաստականության վրա և այդ պատճառով հայ ֆուտբոլիստները տեխնիկապես առավել լավ են պատրաստված:
Ի՞նչ գիտեիր Հայաստանի և հայկական ֆուտբոլի մասին մինչև Հայաստան գալդ:
- Ճիշտն ասած ես Ռուսաստանում հանդես գալու տարիներին լսել էի Հայաստանի մասին, բայց հայկական ֆուտբոլից այդքան էլ տեղեկացված չեմ:
Ինչպե՞ս հայտնվեցիր <<իմպուլսում>>, և ինչու՞ ընտրեցիր հենց Հայաստանում հանդես գալու տարբերակը:
- Ռուսաստանի պրիմեր լիգայի <<սատուրն>> թիմում հանդես գալիս 2008թ-ին ծանր վնասվածք ստացա, իսկ այնուհետև մեկնեցի Գերմանիա, որտեղ վիրահատության ենթարկվեցի, որից հետո տեղափոխվեցի Գանա, որտեղ էլ մոտ 6 ամիս վերկանգնվում էի: Այնուհետև մարզվում էի Գանայի բարձրագույն խմբի առաջնության <<ռեալ տամալե յունայթեդ>> թիմում: Իսկ <<իմպուլսում>> հանդես գալ ինձ խորհուրդ տվեց իմ գործակալը: Նշեմ, որ ես <<իմպուլսում>> համաձայնվեցի հանդես գալ այն պատճառով, որ այս թիմը հնարավորություն ունի ՀՀ առաջնությունում պայքարելու մրցանակային տեղերի համար, որից հետո հնարավորություն կունենա խաղալու եվրոգավաթների խաղարկությանը: Եվ դրա համար էլ կարծում եմ <<իմպուլսը>> ինձ համար եվրոպական ավելի բարձրակարգ թիմ տեղափոխվելու ցատկահարթակ կհանդիսանա:
Ի՞նչ համեմատության եզրեր կան Գանայի և Հայաստանի ֆուտբոլի առաջնությունների միջև:
- Հայաստանի առաջնությունում ֆուտբոլիստները տեխնիկապես լավ են պատրաստված, իսկ Գանայի առաջնությունում ավելի շատ անգլիական ֆուտբոլի նման` ֆիզիկապես: Սակայն ըստ իս Գանայի ազգային առաջնությունը ավելի բարձրակարգ է:
Ի՞նչ տպավորություն է թողնում <<իմպուլսը>>, և ըստ քեզ Գանայի առաջնությունում, որ տեղերի համար կարող էր պայքարել:
- Շատ լավ թիմ է, կազմակերպված, գրագետ ֆուտբոլ է խաղում: Կարծում եմ <<իմպուլսը>> Գանայի ազգային առաջնությունում կարող էր պայքարել 3-8-րդ տեղերի համար( նկատենք, որ Գանայի բարձրագույն խմբում հանդես են գալիս 16 թիմեր):
Ի՞նչ լեզվով ես հաղորդակցվում <<իմպուլսի՚>> մարզիչների ու ֆուտբոլիստների հետ: Կան արդյո ՞ք լեզվական խոչընդոտներ: Ու՞մ հետ ես <<իմպուլսում>> ավելի հեշտ լեզու գտնում, ու ՞մ հետ ես հասցրել ավելի շատ մտերմանալ:
- <<իմպուլսի>> գլխավոր մարզչի հետ հաղորդակցվում եմ հիմնականում անգլերենով, իսկ ֆուտբոլիստների հետ` անգելերենով և ռուսերենով: Այնպես, որ լեզվական որևէ խոչընդոտներ չկան: Թիմում առավել մտերիմ եմ Ջուլիանո Խիմենեսի հետ, որի հետ միասին հանդես եմ գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում:
Գանայում, ո՞ր ակումբում ես սկսել մարզական կարիերադ, և ընդհանարապես ո՞ր ակումբներում ես խաղացել:
- Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 7 տարեկանից իմ հայրենի Տամալե քաղաքի <<ռեփուբլիկան>> ֆուտբոլի ակադեմիայում: Իսկ պրոֆեսիոնալ կարիերաս 2002թ.-ից սկսել եմ <<քինգ ֆաիսալ բաբես>> ակումբում, որը հանդես է գալիս Գանայի բարձրագույն խմբում(այս թիմի կազմում դարձել եմ 2004թ. բրոնզե մեդալակիր և մասնակցել եմ Աֆրիկայի չեմպիոնների լիգայի խաղարկությանը), իսկ այնուհետև 2005թ-ից տեղափոխվել եմ <<ասանտե կոտոկո>> ակումբ, որի կազմում դարձել եմ Գանայի չեմպիոն: 2006-2008թթ. ելույթներ եմ ունեցել Ռուսաստանի պրիմեր լիգայի առաջնության մասնակից Ռամենսկոյի <<սատուրն>> ակումբում:
Հիշում ես Գանայի ազգային հավաքականում առաջին ելույթդ(երբ էր, ու ո՞ր ընտրանու հետ էիք խաղում): Ո՞ր ակումբում խաղալիս և, ո ՞ր մարզչի կողմից ես հրավիրվել ազգային հավաքական:
- Առաջին անգամ ազգային հավաքական եմ հրավիրվել <<ասանտե կոտոկո>> թիմում հանդես գալու ժամանակ, երբ ազգային հավաքականի մարզիչն էր սերբ մասնագետ Ռադոմիր Ջուկովիչը: Նորամուտս ազգային ընտրանիում եղել է 2005թ. Աֆրիկայի գավաթի խաղարկության շրջանակներում Զամբիայի հավաքականի հետ մրցամարտում:
10 հանդիպում ես անցկացրել Գանայի ազգային հավաքականի կազմում: Քեզ համար, ո՞րն է դրանցից ամենահիշարժանը, և ինչու՞:
- Այդ հանդիպումներից ամենահիշարժանը թերևս 2006թ. Մունդիալում Չեխիայի հավաքականի հետ խաղն է, որտեղ մենք ամբողջ թիմով գերազանց խաղացինք և հաղթեցինք 2:0 հաշվով:
2006թ. Գերմանիայում Գանայի հավաքականի կազմում մասնակցել ես աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցաշարին: Այստեղ քեզ բախտ է վիճակվել խաղալու աշխարհի բազմակի չեմպիոններ` Բրազիլիայի և Իտալիայի, ինչպես նաև Չեխիայի ու ԱՄՆ-ի հավաքականների հետ: Ինչպիսի՞ն են այդ ստուգատեսից մնացած հիշողությունները:
- Մունդիալ 2006-ը ես երբեք չեմ մոռանա, քանի որ այդ ժամանակ խաղացել եմ այնպիսի հանրաճանաչ ֆուտբոլիստների դեմ, ինչպիսիք են` Ռոբերտո Կառլոսը, Կաֆուն, Զե Ռոբերտոն, Պոբորսկին, Կլեմեն Դեմփսին և այլոք: Որոնց դեմ խաղալը ոչ միայն մեծ հաճույք ու բավականություն էր, այլ նաև ինձ ահռելի փորձ տվեց:
2006թ. աշխարհի գավաթի խաղարկությունից հետո փորձաշրջան ես անցել անգլիական հանրահայտ <<արսենալ>> և <<բլեքբեռն>> ակումբներում, էլ ի ՞նչ երկրների ակումբներ են հետաքրքություն ցուցաբերել քո նկատմամբ:
- Մունդիալում ունեցած հաջող ելույթներից հետո իմ ծառայություններով սկսեցին հետաքրքվել եվրոպական մի շարք առաջատար ակումբներ, այդ թվում Լոնդոնի <<արսենալը>>, <<բլեքբեռնը>>, ֆրանսիական <<լիոնը>> և հունական <<օլիմպիակոսը>>:
Փորձաշրջան անցար Անգլիայում, Ֆրանսիայում, Հունաստանում բայց ի վերջո հայտնվեցիր Ռուսաստանում, այն ժամանակների համար բավական խոշոր արժեքով` 1մլն. եվրոյով քո տրանսֆերը գնեց ՌԴ-ի պրիմեր լիգայի առաջնության մասնակից Ռամենսկոյի <<սատուրնը>>: Ինչպիսի՞ն են ռուսական ֆուտբոլից ստացած քո տպավորությունները:
- Ճիշտ է վերոհիշյալ թիմերում հաջող փորձաշրջան անցա, սակայն առավել շահավետ եղավ Ռուսաստանի <<սատուրն>> թիմից ստացած առաջարկը և ես 2006-ին տեղափոխվեցի Ռուսաստան: Շատ լավ տպավորություններ ունեմ ռուսական ֆուտբոլից, որի առաջնությունը ըստ իս Եվրոպայում 7-րդ տեղն է զբաղեցնում: Ափսոս միայն,որ այնտեղ ծանր վնասվածք ստացա և որոշ ժամանակով շարքից դուրս մնացի:
Հայաստան գալուց առաջ ուրիշ երկրների ակումբներից հրավերներ ստացել ե՞ս:
- Հայաստան գալուց առաջ այլ երկրների ակումբներից կոնկրետ առաջարկներ չեմ ստացել:
Հույս ունես, որ երբևէ կրկին կհրավիրվես Գանայի ազգային հավաքական, թե՞ հիմա նոր սերունդ է եկել, ու հավաքականում տեղ գտնելը արդեն դժվար կլինի:
- Անշուշտ հույսս չեմ կորցրել, ո ր <<իմպուլսում>> հաջող հանդես գալու դեպքում կգրավեմ Գանայի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Ստեֆանովիչի ուշադրությունը և կրկին կհրավիրվեմ հավաքական: Գանայի այժմյան ընտրանին համալրված է և փորձառու, և երիտասարդ ֆուտբոլիստներով:
Քո ամենասիրելի առաջնությունը, ակումբը, ֆուտբոլիստը, հավաքականը և մարզիչը:
- Առաջնությունը` Իսպանիայի պրիմերան, ակումբը` Լոնդոնի <<արսենալը>>, ֆուտբոլիստը` Սամուել Էտոոն, հավաքականը` Իսպանիան, մարզիչը` Ժոզե Մոուրինյոն:
|
|
|
|
|
|
30.07.2011թ.
|
|
<<ւմպուլսը>> կրկին հաղթեց <<շիրակին>>
|
ՀՀ բարձրագույն խմբի առաջնության շրջանակներում հուլիսի 30-ին Գյումրիի <<շիրակն>> ու Դիլիջանի <<իմպուլսը>> արդեն 7-րդ անգամ էին հանդիպում միմյանց և այս անգամ էլ հաջողությունը ուղեկցեց <<իմպուլսի>> ֆուտբոլիստներին, որոնք Իջևանի <<արնար>> մարզադաշտում տեղի ունեցած խաղում հաղթեցին 3:2 հաշվով: Նախ նշենք, որ այս խաղից առաջ <<իմպուլսը>> վերահայտավորել էր ևս 2 ֆուտբոլիստի` 28-ամյա Գանայի ազգային հավաքականի նախկին կենտրոնական պաշտպան Ալհասսան Իլիասուին և 21-ամյա Նորայր Գյոզալյանին, որը <<բանանցից>> է տեղափոխվել <<իմպուլս>> և թիմի հետ կնքել է 1,5 տարվա պայմանագիր: Խաղը հիմնականում անցավ <<իմպուլսի>> տարածքային և խաղային առավելությամբ, թեպետ երկու թիմերն էլ միմյանց դարպասը գրավելու մի շարք հնարավորություններ ունեցան: 1-ին կեսում <<իմպուլսի>>կազմում կարող էին աչքի ընկնել Աղվան Հայրապետյանն ու Ալհասսան Իլիասուն(մականունը Շիլա), սակայն նրանք չկարողացան նպաստավոր պահերը արդյունավետ օգտագործել: Իսկ ահա <<շիրակի>> ֆուտբոլիստները ամբողջ խաղը պաշտպանվելով դիմում էին վտանգավոր հակագրոհների և դրանցից մեկի ժամանակ 36-րդ րոեպեին տուգանային հրապարակի մատույցներում ստացան տուգանային հարվածի իրավունք, որը անվրեպ իրացրեց <<շիրակի>> 30-ամյա հարձակվող Անդրանիկ Բարիկյանը`1:0: Գոլ բաց թողնելուց հետո <<իմպուլսը>> լրիվ կերպարանափոխվեց և սկսեց ավելի ակտիվ հարձակվել: Արդեն 41-րդ րոպեին դաշտի կենտրոնից խլելով գնդակը <<իմպուլսի>> կիսապաշտպան Արթուր Բարսեղյանը շրջանցեց <<շիրակի>> մի քանի ֆուտբոլիստների և հեռու տարածությունից գեղեցիկ պտտեցրած հարվածով գրավեց Լոգվինովի պաշտպանած դարպասի մոտակա անկյունը` 1:1: Ոգևորված խփած գոլից <<իմպուլսի>> ֆուտբոլիստները նետվեցին առաջ նոր գոլ խփելու ակնկալիքով և այն շուտով կրկին հաջողությամբ պսակվեց: Մրցավարի կողմից 1-ին կեսին ավելացրած ժամանակի վերջին րոպեին <<իմպուլսը>> ստացավ անկյունային հարվածի իրավունք: Անկյունային հարվածի խաղարկումից հետո <<իմպուլսի>> ավագ Ջուլիանո Խիմենեսի մոտ տարածությունից գլխի հարվածը մեծ դժվարությամբ <<շիրակի>> դարպասապահը կարողացավ ետ մղել, սակայն վրա հասած Զավեն Բադոյանը գլխի գեղեցիկ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց <<իմպուլսում>> իր նորմաուտը նշող Նորայր Գյոզալյանին, որն էլ մոտ տարածությունից գլխի նուրբ հարվածով գրավեց <<շիրակի>> դարպասը`1:2: Երկրորդ կեսը կրկին անցավ <<իմպուլսի>> մեծ առավելությամբ: Մի քանի անգամ <<իմպուլսի>> ֆուտբոլիստները կարող էին աչքի ընկնել, սակայն նպաատավոր դիրքերից վրիպեցին: Խաղի 73-րդ րոպեին <<իմպուլսի>> կազմում փոխարինման դուրս եկավ 17-ամյա կիսապաշտպան Սամվել Հակոբյանը, որը իր երկրորդ հանդիպումն էր անցկացնում <<իմպուլսի>> կազմում և կրկին դարձավ գոլի հեղինակ: 82-րդ րոպեին նա հիանալի անցում կազմակերպեց, որից հետո մոտ 23 մ հեռավորությունից գեղեցիկ պտտեցրած հարվածով գրավեց Լոգվինովի պաշտպանած դարպասի հեռավոր անկյունը`1:3: Խաղավերջում <<շիրակի>> ֆուտբոլիստները նետվեցին առաջ խաղը փրկելու ակնկալիքով, սակայն նրանց միայն հաջողվեց հաշվի տարբերությունը կրճատել: Խաղի 90-րդ րոպեին խառնաշփոթ իրավիճակում Կարեն Ալեքսանյանը կարողացավ մոտ տարածությունից գրավել <<իմպուլսի>> դարպասը` 2:3: <<իմպուլսը>> հաղթանակ տոնեց և այս հաղթանակը <<շիրակի>> հետ անցկացրած հանդիպումներում արդեն 5-րդն էր, իսկ 1 խաղում գրանցվել է ոչ-ոքի, մեկ խաղում էլ հաջողությունը ուղեկցել է գյումրեցիներին: <<իմպուլսը>> իր հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 7-ին և այդ օրը Իջևանի <<արնար>> մարզադաշտում կհյուրընկալի Երևանի <<արարատին>>, խաղը կսկսվի ժամը 18/00-ին:
Հետխաղյա մամուլի ասուլիս
Արմեն Գյուլբուդաղյանց.(<<իմպուլսի>> գլխավոր մարզիչ)
- Թեպետ շատ լարված հանդիպում ստացվեց, սակայն ես գոհ եմ խաղի արդյունքից: Նորեկները շատ լավ տպավորություն թողեցին, Նորայր Գյոզալյանը ինքներդ տեսաք դարձավ գոլի հեղինակ, իսկ գանացի պաշտպան Ալհասսան Իլիասուն գրեթե անսխալ գործեց:
|
|
|
|
|
|
24.07.2011թ.
|
|
<<իմպուլսը>> կրկին ոչ-ոքի խաղաց ՀՀ չեմպիոնի հետ
|
Հուլիսի 23-ին ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 3-րդ շրջանի անդրանիկ խաղում <<իմպուլսը>> Իջևանում հյուրընկալեց <<փյունիկին>>, և այս մրցաշրջանում երկրորդ անգամ ոչ-ոքի` 1:1 խաղաց ՀՀ բազմակի չեմպիոնի հետ: Այս հանդիպումը մեկ անգամ ևս վկայեց, որ <<իմպուլսը>>, իրոք <<փյունիկի>> համար դարձել է անհարմար մրցակից: Չնայած կազմում ունեցած զգալի փոփոխություններին <<իմպուլսը>> հավասար պայքար մղեց ՀՀ չեմպիոնի հետ, և անգամ խաղավերջում փոքր ինչ ավելի սառնասիրտ ու համարձակ գործելու դեպքում կարող էր հաղթանակ կորզել մրցակցից: Այս խաղի հիմնական իրադարձությունները ծավալվեցին 2-րդ կեսում: <<իմպուլս-2>>-ի երիտասարդ ֆուտբոլիստները, որոնցից մի քանիսը իր առաջին հանդիպումն էր անցկացնում <<իմպուլսի>> հիմնական կազմում, աստիճանաբար թոթափելով լարվածությունը սկսեցին ավելի վստահ ու հաշվենկատ գործել և ուժեղացրին ճնշումը <<փյունիկի>> դարպասի վրա: Երկու անգամ հարվածային դիրքում հայտնվեց <<իմպուլսի>> առաջատար Զավեն Բադոյանը, սակայն նպաստավոր պահերը չկարողացավ արդյունավետ օգտագործել: Ցավոք, 62-րդ րոպեին <<փյունիկի>> պաշտպան Վարզադատ Հարոյանի հետ պայքարում լուրջ վնասվածք` ձեռքի կոտրվածք ստացավ <<իմպուլսի>> միակ նոմինալ հարձակվող Արտակ Հովհաննիսյանը, և նրան փոխարինեց <<իմպուլս-2>>-ի 17-ամյա խաղացող Սամվել Հակոբյանը, որը թիմի հիմնական կազմում առաջին հանդիպումն էր անցկացնում: Հակոբյանը իր նորամուտը <<իմպուլսում>> նշանավորեց խփած գոլով. 72-րդ րոպեին աջ եզրից Վահագն Այվազյանի կատարած հիանալի անցումից հետո հետևած ճշգրիտ փոխանցումով Սամվելը գրավեց մրցակցի դարպասը:Սակայն հաղթական հաշիվը պահպանել <<իմպուլսին>> չհաջողվեց: 80-րդ րոպեին օգտվելով <<իմպուլսի>> պաշտպանների անհամաձայնեցված գործողություններից ընդամենը 5 րոպե առաջ փոխարինման դուրս եկած Հովհաննես Հովսհաննիսյանը տուգանային հրապարակի մատույցներից գեղեցիկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը` 1:1: Խաղավարտից մի փոքր առաջ` 88-րդ րոպեին <<իմպուլսին>> հաշվի մեջ առաջ մղելու հիանալի հնարավորություն ունեցավ Վահագն Այվազյանը, սակայն նպաստավոր դիրքից նրա կատարած հարվածից հետո <<փյունիկի>> պաշտպանը գնդակը դուրս բերեց անկյունային: Դրանից առաջ էլ աչքի ընկնելու հերթական հնարավորությունը բաց թողեց Զավեն Բադոյանը: Թեպետ խաղն ավարտվեց ոչ-ոքի, սակայն կարելի է ասել, որ <<իմպուլսը>> ցավալիորեն 2 միավոր կորցրեց: Հաջորդ` 16-րդ տուրի հանդիպումը <<իմպուլսը>> կրկին կանցկացնի Իջևանում. հուլիսի 30-ին կհյուրընկալվի դաշտի տեր հանդիսացող Գյումրիի <<շիրակին>>:
Հետխաղյա մամուլի ասուլիս
Արմեն Գյուլբուդաղյանց.(<<իմպուլսի>> գլխավոր մարզիչ)
Կարծում եմ հիմնականում հավասար պայքար ծավալվեց, որտեղ երկու կողմն էլ փորձում էին վերահսկել գնդակը և հավասար էր գոլային պահեր ունեցան: Ինչ վերաբերվում է արդյունքին, ապա, իհարկե կցանկանայի, որ հաղթեինք, սակայն չստացվեց, թեպետ, դժգոհ էլ չեմ, որ ոչ-ոքի է ավարտվել: Մեր թիմի նորեկները հիմնականում <<իմպուլս-2>>-ի խաղացողներն էին, որոնց ցուցադրած խաղից ընդհանուր առմամբ գոհ եմ, թեպետ նրանց գործողություններում բնական էր որոշակի լարվածություն էր նկատվում:
Վարդան Մինասյան(<<փյունիկի>> գլխավոր մարզիչ)
Սպասում էինք, որ դժվար խաղ է լինելու, և այդպես էլ եղավ: Նախ, քանի որ <<իմպուլսը>> լուրջ մրցակից է, և լավ թիմ է, հետո էլ ՉԼ-ի խաղից ընդամենը 3 օր էր անցել: Դիմել էինք ՀՖՖ գոնե 1 օրով այս հանդիպումը հետաձգելու խնդրանքով, քանի որ ՉԼ-ի խաղից հետո մեր ֆուտբոլիստները հոգնբած էին, սակայն ՀՖՖ-ն մեզ չընդառաջեց: Խաղի ընթացքը հաշվի առնելով արդյունքից գոհ եմ:
|
|
|
|
|
|
16.07.2011թ.
|
|
Փորձարկվում են նորեկները
|
|
Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 3-րդ շրջանին նախապատրաստվող <<իմպուլսը>> հուլիսի 12-16-ը ուսումնամարզական հավաք անցկացրեց Հանքավանում: Հավաքի վերջին օրը <<իմպուլսը>> ստուգողական հանդիպում անցկացրեց Գյումրիի <<շիրակի>> հետ: Այս խաղում <<իմպուլսի>> գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հնարավորություն ունեցավ գործում տեսնելու թիմի նորեկներին, փորձարկելու <<իմպուլս-2>>-ի մի շարք ֆուտբոլիստների: Հանդիպմանը մասնակցեցին <<իմպուլսի>> 17 ֆուտբոլիստ: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, թեպետ աշխույժ պայքարում ընթացած խաղում կողմերը մրցակցի դարպասը գրավելու նպաստավոր մի քանի պահեր ունեցան, սակայն դրանցից օգտվել չկարողացան: Գոլ խփելու ամենաիրական հնարավորությունն ուներ <<իմպուլսը>>, սակայն 2-րդ խաղակեսում <<շիրակի>> դարպասին նշանակված 11մ-ոց տուգանային հարվածը Զավեն Բադոյանը հստակ չիրացրեց: Հանդիպմանը մասնակցեցին վերջերս <<իմպուլս>> հրավիրված 2 լեգիոներները` գանացի 28-ամյա պաշտպան Իլյասու Ալհասանն ու սենեգալցի 20-ամյա հարձակվող Սեյդու Կանեն: <<իմպուլսն>> այժմ կսկսի անմիջականորեն նախապատսրտվել ՀՀ առաջնության 3-րդ շրջանի առաջին հանդիպմանը` հուլիսի 23-ին տեղի ունենալիք <<փյունիկի>> հետ մրցամարտին:
|
|
|
|
|
|
05.07.2011թ.
|
|
<<փյունիկ-3>>-<<իմպուլս-2>>` 2:3
|
|
ՀՀ 1-ին խմբի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում <<փյունիկ>> ՖԱ-ի մարզադպրոցի մարզադաշտում <<իմպուլս-2>>-ը հյուրընկալվել էր <<փյունիկ-3>>-ի կողմից և հաղթեց 3:2 հաշվով: Թեպետ խաղի ընթացքում 2 անգամ <<փյունիկ-3>>-ի ֆուտբոլիստները հաշվի մեջ առջևում էին, այնումանեյանիվ <<իմպուլս-2>>-ի հարձակվող Վահագն Այվազյանի ընթացիկ առաջնությունում արդեն 2-րդ հեթ-տրիկի(1-ին խաղաշրջանում <<արարատ-2>>-ի հետ խաղում էլ Վահագն Այվազյանը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ) շնորհիվ հաղթանակի հասան: Այս խաղում <<իմպուլս-2>>-ի ֆուտբոլիստները կարող էին ավելի մեծ հաշվով հաղթել, սակայն նախ խաղակսզբում Վաչիկ Գրիգորյանը չկարողացավ անվրեպ իրացնել 11մ-ոց հարվածը, իսկ այնուհետև շատ նպաստավոր դիրքերից վրիպեցին Արմեն Դերձյանը, Համիկ Բեգլարյանը և Գևորգ Խաչատրյանը: Ճիշտ է <<փյունիկ-3>>-ի ֆուտբոլիստները նույնպես առաջին կեսի վերջում չկարողացան անվրեպ իրացնել 11մ-ոց հարվածը, սակայն <<իմպուլս-2>>-ը տարածքային և խաղային մեծ առավելություն ուներ այս խաղում: Նշենք, որ այս խաղում <<իմպուլս-2>>-ի կազմում իր նորամուտը նշեց ՀՀ ազգային հավաքականի և <<միկայի>> նախկին հարձակվող Արամ Ոսկանյանի 16-ամյա որդին` Հայկ Ոսկանյանը, ով փոխարինման դուրս եկավ 2-րդ խաղակեսում և վատ տպավորություն չթողեց: Այս խաղում Վահագն Այվազյանը խփած 3 գոլերից հետո իր գոլերի քանակը հասցրեց 9-ի և լավագույն ռմբարկուների ցուցակում այժմ ընթանում է 2-րդ տեղում: Այս հաղթանակից հետո <<իմպուլս-2>>-ը վաստակած 20 միավորով մրցաշարային աղյուսակում բարձարացավ 4-րդ հորիզոնական: Իր հաջորդ հանդիպումը <<իմպուլս-2>>-ը կանցկացնի արդեն հուլիսի 25-ին և այդ օրը 15-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ կհյուրընկալի Կապանի <<գանձասար-2>>-ին:
|
|
|
|
|
|
04.07.2011թ.
|
|
<<իմպուլս-2>-ի խաղացողը հրավիրվել է մինչև 19 տարեկանների ՀՀ հավաքական
|
|
Հունիսի 30-ից հուլիսի 4-ը մինչև 19 տարեկանների ՀՀ հավաքականը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում 5-օրյա ուսումնամարզական հավաք անցկացրեց, որին հրավիրված 22 ֆուտբոլիստների թվում էր նաև <<իմպուլս-2>>-ի 17-ամյա կիսապաշտպան Արմեն Դերձյանը: Հոկյտեմբերի 21-26-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին նախապատրաստվող ՀՀ ընտրանին հավաքի ընթացքում նաև 2 ստուգողական հանդիպում անցկացրեց. հունիսի 30-ին 6:3 հաշվով հաղթեց <<իմպուլս-2>>-ին(<<իմպուլս-2>>-ից գոլերի հեղինակներ դարձան Վաչիկ Գրիգորյանը, Ռումյան Հովսեփյանն ու Վահագն Այվազյանը), իսկ հուլիսի 4-ին` 1:2 հաշվով զիջեցին ՀՀ բազմակի չեմպիոն <<փյունիկին>>: Հավաքի ավարտից հետո մինչև 19 տարեկանների ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը նորեկներից դրվատանքով արտահայտվեց <<կրասնոդարի>> երիտասարդական թիմի դարպասապահ Արսեն Բեգլարյանի, <<կուբանի>> պաշտպան Էդիկ Թաթոյանի և <<իմպուլս-2>>-ի կիսապաշտպան Արմեն Դերձյանի հասցեին, որոնք հաճելի տպավորություն էին թողել: Ամենայն հավանականությամբ նրանք կհրավիրվեն մասնակցելու նաև օգոստոսին Երևանում կայանալիք մինչև 19 տարեկանների Ռումինիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը:
|
|
|
|
|
|
25.06.2011թ.
|
|
<<իմպուլս>>-<<ուլիս>>` 0:1
|
Հունիսի 25-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում <<իմպուլսը>> հյուրընկալել էր ՀՀ բրոնզե մեդալակիր <<ուլիսին>> և պարտվեց 0:1 հաշվով: Նշենք,որ խաղասկիզբը անցավ հավասար պայքարում և երկու թիմերն էլ փորձում էին արագ անցնել գրոհների: <<իմպուլսը>> աստիճանաբար ստանալով տարածքային առավելություն փորձում էր արագ գրոհների շնորհիվ հասնել արդյունքի, սակայն <<ուլիսն>> էլ հմտորեն պաշտպանվում էր և անցնում էր արագ հակագրոհների: 1-ին կեսում 2 անգամ աչքի ընկնելու հիանալի հնարավորություն կորցրեց Արթուր Բարսեղյանը, որի հարվածներից հետո դրությունը փրկեց <<ուլիսի>> դարպասապահը: 31-րդ րոպեին օգտվելով <<իմպուլսի>> բելառուս պաշտպան Ռաման Հարկուշայի կոպիտ սխալից Արամ Բարեղամյանը գնդակը խլեց նրանից և մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն նրա հարվածից հետո հիանալի գործեց Գոռ Էլյազյանը և գնդակը ետ մղեց, մինչ <<իմպուլսի>> պաշտպանները կհասցնեին դիրքավորվել, ձախ եզրից <<ուլիսի>> կիսապաշտպանը գնդակը կախեց տուգանային հրապարակ, որտեղ Էդուարդ Կակոսյանի թիկունքից դուրս գալով Արտյոմ Ադամյանը մոտ տարածությունից գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը: Գոլից հետո <<իմպուլսը>> լիովին տիրեց խաղային նախաձեռնությանը և ամեն կերպ ձգտում էր հավասարեցնել հաշվի հավասարկշռությունը, սակայն գրոհների եզրափակիչ փուլում <<իմպուլսի>> ֆուտբոլիստները թերանում էին,իսկ ահա <<ուլիսը>> արագ հակագրոհների էր դիմում, որոնց ընթացքում նախ Արամ Բարեղամյանը, ապա նաև Դավիթ Գրիգորյանը կարող էին կրկնապատկել հաշվի տարբերությունը, սակայն չկարողացան օգտվել ընձեռնված լավ հնարավորություններից: 2-րդ կեսը կրկին սկսվեց <<իմպուլսի>> գրոհների ներքո, սակայն <<ուլիսը>> հմտորեն պաշտպանվելով դիմում էր վտանագավոր հակագրոհների: <<իմպուլսից>> աչքի ընկնելու լավ հնարավորություններ կորցրեցին Զավեն Բադոյանն ու Ջուլիանո Խիմենեսը: Խաղավերջում <<իմպուլսի>> ֆուտբոլիստների մոտ որոշակի հոգնածություն էր նկատվում, որը թերևս մեծապես խանգարեց վերականգնել հաշվի հավասրակշռությունը, իսկ <<ուլիսը>> խաղավերջում մի քանի անգամ կարող էր աչքի ընկնել, սակայն այդպես էլ հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ և <<իմպուլսը>> 0:1 հաշվով զիջեց: Այժմ ՀՀ առաջնությունում կհայտարարվի խաղադադար` կապված մեր թիմերի եվրոգավաթների մասնակցության հետ: Խաղադադարից հետո` հուլիսի 23-ին <<իմպուլսը>> 3-րդ խաղաշրջանի առաջին խաղում կհյուրընկալի Երևանի <<փյունիկին>>, խաղը կսկսվի 19/00-ին:
Հետխաղյա մամուլի ասուլիս
Արա Նիգոյան. <<տղաների մոտ որոշակի հոգնածություն էր նկատվում>>
Քանի որ նախորդ տուրի` <<գանձասարի>> հետ խաղում կարմիր քարտի էր արժանացել և 1 խաղով որակազրկվել <<իմպուլսի>> գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, հետխաղյա մամուլի ասուլիսին ներկայացավ նրա օգնական Արա Նիգոյանը:
- Կապանում <<գանձասարի>> հետ ծանր խաղից հետո տղաները չէին հասցրել լիովին վերակագնվել և այսօր նրանց մոտ որաշակի հոգնածություն էր նկատվում, որն էլ թերևս մեծապես ազդեց խաղի արդյունքի վրա: Որոշակի ազդեցություն ունեցավ նաև գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի բացակայությունը: Մեր նորեկ, Գանայի ազգային հավաքականի և Ռամենսկոյի <<սատուրնի>> նախկին պաշտպան ,28-ամյա Ալհասսան Իլիասուն որակյալ ֆուտբոլիստ է և իմ կարծիքով կարող առաջնության մնացած հանդիպումներում օգտակար լինել <<իմպուլսին>>:
Սևադա Արզումանյան. <<այսօր կարևոր հաղթանակ տոնեցինք եվրոլիգայի խաղերից առաջ>>
- ՀՀ առաջնության հասարկածը արդեն հատել է և արդեն շատ կարևոր է ուշադիր լինել և միավորների կորուստ չունենալ: Այս առումով այսօր տղաները ամեն կերպ ձգտում էին հաղթանակի հասնել, թեպետ տղաների մոտ որոշակի լարվածություն կար, սակայն նրանք արժանի հաղթանակ տարան: Շնորհավորում եմ մեր տղաներին, այս հաղթանակը նաև հոգեբանական առումով շատ կարևոր էր հունիսի 30-ին Բուդապեշտում <<ֆերենցվարոշի>> հետ հանդիպումից առաջ: Այժմ կսկսենք նախապատրաստվել Եվրոլիգայի հանդիպումներին և այսօրվա համեմատ ինձ թվում է բուդապեշտյան հանդիպումում հիմնական կազմի հետ կապված էական փոփոխություններ չեն լինի: Մեր նորեկների խաղից գոհ եմ, ճիշտ է կոդեվուարցի Զոկուն այսօր <<միկայի>> հետ հանդիպման համեմատ ավելի պասիվ էր, սակայն նա օգտակար ֆուտբոլիստ է <<ուլիսի>> համար:
|
|
|
|
|
|
23.06.2011թ.
|
|
Զավեն Բադոյան. <<ընձեռնված հնարավորությունը պիտի ձգտել միշտ էլ լավագույնս օգտագործել>>
|
<<իմպուլսի>> 21-ամյա կիսապաշտպան Զավեն Բադոյանը վերջին շրջանում հաջող և կայուն ելույթների շնորհիվ գրավեց, ինչպես ՀՀ ազգային հավաքականի մարզչի, այնպես էլ արտասահմանյան թիմերի ուշադրությունը: Եվ ահա նա հունիսի 15-ից 22-ը հրավիրվել էր փորձաշրջան անցնելու Հունգարիայի բարձրագույն խմբի նախորդ առաջնությունում 4-րդ տեղը գրաված Զալագերշեգի "ZTE" թիմում: Նա մեզ հետ կիսեց այդ փորձաշրջանից և ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականների վերջին ելույթների իր տպավորությունները:
- Ինչպես հանձնեցիր հունգարական քննությունը: Որքանո՞վ էիր ծանոթ Հունգարիայի ֆուտբոլին:
- Հունգարական ֆուտբոլի հետ սա իմ առաջին ծանոթություն էր, թեև ընդհանուր առմամբ տեղյակ էի, որ Հունգարիան ֆուտբոլային հարուստ ավանդույթներ ունեցող երկիր է: Քննությունը հաջող հանձնեցի. հունգարական կողմը գոհ էր իմ ցուցադրած խաղային որակներից: Մնացածն արդեն մեր և "ZTE"-ի ակումբների նախագահների քննարկելու և համաձայնության գալու հարց է:
- "ZTE"-ում քո նախասիրած` ձախ կիսապաշտպանի, թե մեկ ուրիշ դիրքում էիր փորձարկվում: Կար արդյո՞ք այդ դիրքում մրցակցություն:
- Փորձարկվում էի իմ նախասիրած ձախ կիսապաշտպանի դիրքում, իսկ մրցակցության մասին խոսելը վաղ էր, քանի որ դեռ նոր էին սկսել նորեկներին փորձարկել: Իմ Հունգարիայում եղած ժամանակ "ZTE"-ում փորձաշրջան էին անցնում 8 ֆուտբոլիստ, որոնք հրավիրվել էին Սերբիայից, Խորվաթիայից, Բրազիլիայից, Եգիպտոսից:
- Ի՞նչ տպավորություն ստացար "ZTE"-ից: ՀՀ առաջնությունում որ տեղերի համար կարող էր պայքարել այդ թիմը:
- "ZTE"-ն երկրի առաջատար ակումբներից մեկն է, որը Հունգարիայի նախորդ առաջնությունում <<ֆեհերվարից, <<պակշից>> ու <<ֆերենցվարոշից>> հետո 16 թիմերի պայքարում զբաղեցրել է 4-րդ տեղը, ընդ որում բրոնզե մեդալ նվաճած հանրահայտ <<ֆերենցվարոշից>> ետ մնալով միայն 2 միավորով: Կարծում եմ "ZTE"-ն , եթե հանդես գար ՀՀ առաջնությունում անպայման կհավակներ ամենբարձր տեղերին, համենայնդեպս առաջին տպավորությունս այդպիսին էր:
- Կան արդյո՞ք համեմատության եզրեր` հայկական և հունգարական ֆուտբոլի միջև, ո՞րն է ներկայումս ավելի ուժեղ:
- Հունգարիան ՖԻՖԱ-ի դասակարգման ներկայիս ցուցակում զբաղեցնում է 52-րդ, Հայաստանը` 62-րդ հորիզոնականը: Այնպես, որ խաղամակարդակներով բավական մոտ են իրար: Սակայն պիտի հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Հունգարիայի առաջնությանը մասնակցում է 16, իսկ մեր առաջնությանը միայն 8 թիմ, և խաղացողների ընտրության առումով հնարավորություններն այստեղ ավելի մեծ են: Իսկ կոնկրետ "ZTE"-ի տեսանկյունից նայելիս նշեմ, որ թիմի ռմբարկուն առաջարկ ունի <<յուվենթուսից>>, իսկ որոշ խաղացողներ էլ հրավերներ էին ստացել գերմանական առաջնակարգ ակումբներից:
- Փորձաշրջանի ընթացքում միայն մարզումների մասնակցեցիր, թե նաև ընկերական խաղերի:
- Մասնակցեցի "ZTE"-ի 3 մարզման, որից հետո ակումբի մենեջերը հայտնեց, որ պատրաստվեմ մասնակցելու Թբիլիսիի <<դինամոյի>> հետ կայանալիք ընկերական հանդիպմանը, սակայն վրացական կողմը ինչ-ինչ պատճառներով Հունգարիա չժամանեց, ու այդ խաղը չանցկացվեց: "ZTE"-ն տեղում` Զալագերշեկում է նախապատրաստվում նոր մրցաշրջանին, և պլանավորում էր մինչ առաջնության մեկնարկը մի քանի ստուգողական հանդիպում անցկացնել: Հունգարիայի առաջնությունը մեկնարկում է հուլիսի 15-ին, իսկ "ZTE"-ն անդրանիկ տուրում հուլիսի 16-ին արտագնա խաղում ուժերը կչափի <<դիոսգյորի>> հետ:
- Ի՞նչ տարբերություն կար "ZTE"-ի և <<իմպուլսի>> մարզումների միջև:
- Տարբերությունն այնքան էլ մեծ չէր: Այնտեղ էլ են նախընտրում ցածրից փոխանցումներով խաղալ: Ուղղակի քանի որ այս թիմում գերակշռում են բարձրահասակ և ատլետիկ կազմվածքով խաղացողները ձգտում են ավելի շատ եզրերով խաղալ:
- Ի՞նչ տպավորություն թողեցիր "ZTE"-ի մարզչական շտաբի վրա: Ակումբի ղեկավարների հետ ամփոփեցիք արդյո՞ք փորձաշրջանի արդյունքները:
- Տեղյակ եմ, որ արժանացա "ZTE"-ի մարզչական շտաբի հավանությանը: Հիմա կբանակցեն մեր և "ZTE"-ի ակումբների ղեկավարները, ու եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, և նրանք գան ընդհանուր հայտարարի, ապա հուլիսի սկզբներին կմեկնեմ Հունգարիա "ZTE"-ի հետ պայմանագիր կնքելու: Այնպես, որ վերջնական որոշումը կընդունվի մինչև Հունգարիայի առաջնության մեկնարկը:
- <<ուլիսը>> Եվրոլիգայի խաղարկության 1-ին փուլում մրցելու է Հունգարիայի առաջնության բրոնզե մեդալակիր <<ֆերենցվարոշի>> հետ: Ի՞նչ խորհուրդ կտաս մեր թիմին հունգարացիների դեմ խաղալիս, և ինչպիսին են ըստ քեզ կողմերի շանսերը այս մրցամարտում:
- <<ուլիսը>> միայն 2-րդ անգամ է մասնակցում Եվրոլիգայի խաղարկությանը, մինչդեռ <<ֆերնեցվարոշը>> նման ստուգատեսերին մասնակցելու բավական մեծ փորձ ունի: Կարծում եմ, որ լավ է, որ առաջին հանդիպումը` հունիսի 30-ին կանցկացվի Հունգարիայում: Պատասխան խաղում` հուլիսի 7-ին Երևանում <<ուլիսի>> մարզիչներն արդեն ծանոթ լինելով մրցակցի ուժերին ավելի ճիշտ կկարողանան կողմնորոշվել իրենց անելիքների հարցում: Ես Հունգարիայից ինձ հետ բերել եմ այդ երկրի անցյալ տարվա առաջնության "ZTE"-<<ֆերնեցվարոշ>> հանդիպման տեսաերիզը, և մտադիր եմ հունիսի 25-ին Աբովյանում կայանալիք <<իմպուլս>>-<<ուլիս>> հանդիպման ավարտից հետո այն հանձնել <<ուլիսի>> մարզչին. Դա էլ կլինի իմ փոքրիկ օգնությունը <<ուլիսին>>, չէ որ բոլորս պիտի ջանանք հնարավորության սահմաններում օգտակար լինել հայկական ֆուտբոլին: Իսկ խորհուրդս այն է, որ ավելի ուշադիր լինեն մրցակցի ստանդարտ դիրքերից կատարած հարվածների ժամանակ, և քիչ խախտումներ թույլ տան իրենց տուգանային հրապարակի մատույցներում, քանի որ հակառակորդի խաղացողները առավել բարձրահասակ ու ամրակուռ են: <<ուլիսի>> օգտին է թերևս այն հանգամանքը, որ մեզ մոտ արդեն առաջնության 2-րդ շրջանն է ավարտվում, իսկ Հունգարիայի առաջնությունը դեռ չի մեկնարկել, և ֆունկցիոնալ առումով մեր թիմն ավելի լավ վիճակում է: Այդ ամենով հանդերձ դժվար է կանխագուշակել մրցամարտի ելքը, քանի որ առայժմ հայտնի չէ, թե նոր մրցաշրջանին նախապատրաստվող <<ֆերենցվարոշի>> կազմի ինչ փոփոխություններ են կատարվել:
- Առաջին անգամ ՌԴ-ի ազգային հավաքականի հետ խաղից առաջ մասնակցեցիր ՀՀ ազգային ընտրանու հավաքին: Ի՞նչ զգացում ապրեցիր և հասցրեցիր ծանոթանալ մեր հավաքականում տիրող մթնոլորտին:
- Հարմարվելու առումով խնդիրներ չունեի, քանի որ բավականաչափ ծանոթ էի ազգային հավաքականի թե խաղաոճին, և թե ընտրանու ներսում տիրող մթնոլորտին: Դրանց ծանոթացել էի դեռ ՀՀ երիտասարդական ընտրանիում ունեցած ելույթներիս ժամանակ, և տղաների մեծ մասի հետ էլ արդեն խաղացել էի: Հավաքի ընթացքում զգացի, որ պատրաստ եմ օգտակար լինել մեր ազգային ընտրանուն:
- Ռուսաստան-Հայաստան հանդիպման քո տպավորությունը որպես խաղի ականատես:
- Միանշանակ մեր ընտրանին Սանկտ Պետերբուրգում երևանյան հանդիպման համեմատ ավելի որակյալ խաղ ցուցադրեց, ու եթե չլինեին ֆրանսիացի մրցավարի կողմից կայացված որոշ կասկածելի որոշումները, որոնք անկասկած իրենց կնիքը թողեցին հանդիպման ելքի վրա, դժվար էր կանխագուշակել, թե ինչպիսի ավարտ կունենար այն: Ուրախալի էր, որ կարողացանք կարևոր այդ խաղում բացել խաղի հաշիվը, սակայն ակնթարթային անուշադրության պատճառով շատ արագ էլ գոլ բաց թողեցինք ու չհասցրինք ճաշակել խփած գոլի բերկրանքը: Այստեղ պիտի առավել մեծ ուշադրություն դարձվի հոգեբանական գործոնին, քանի որ համանման իրավիճակում նույնպիսի գոլ բաց թողեցինք նաև Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի Մակեդոնիայի հետ խաղում: Ամեն դեպքում, չնայած կրած պարտությանը ՀՀ ազգային ընտրանու Սանկտ Պետերբուրգում ունեցած ելույթը դրվատանքի է արժանի, քանի որ արդեն զգացվում է, որ մեր հավաքականը իսկապես զգալիորեն առաջադիմել է:
- Չափսոսացիր, որ չընդգրկվեցիր 18 ֆուտբոլիստների հայտացուցակում և չկարողացար օգնել մեր հավաքականին ռուսների դեմ խաղում: Այդ առիով առանձնազրույց ունեցա՞ր Վարդան Մինասյանի հետ:
Անկեղծ ասած շատ էի ուզում մասնակցել այդ հանդիպմանը, և հոգեբանորեն էլ պատրաստ էի խաղին, սակայն որոշում կայացնողը վերջիվերջո մարզիչն է: Իհարկե առաձնազրոյյց ունեցա Վարդան Մինասյանի հետ, որի ընթացքում նա հայտնեց, որ վստահում է ինձ, սակայն առաջին անգամ եմ հրավիրվել ազգային հավաքական, և որոշ չափով ռիսկային է հոգեբանական առումով միանգամից ռուսների հետ պատասխանատու խաղին ասպարեզ մտնելը: Այդ պատճառով էլ նախապատվությունը տրվեց ավելի փորձառու ֆուտբոլիստներին: Միաժամանակ մարզիչը հավաստիացրեց, որ առաջիկայում միանշանակ ինձ էլ շանս կտըրվի ընտրանու պաշտոնական խաղում ցուցադրելու իմ ունակությունները, եթե իհարկե պահպանեմ ձեռք բերած լավագույն մարզավիճակս: Իսկ ես այն կարծիքին եմ, որ ընձեռնված հնարավորությունը պիտի ձգտել միշտ էլ լավագույն օգտագործել:
- Որպես ՀՀ երիտասարդական հավաքականի նախկին խաղացող ինչպե՞ս ես գնահատում մեր ընտրանու ելույթը չեռնոգորցիների հետ խաղում: Ըստ քեզ նախորդ, թե ներկայիս շրջափուլի ՀՀ երիտասարդական հավաքականն է ավելի ուժեղ: Ռաֆայել Նազարյանի ղեկավարած ընտրանին ըստ քեզ ի վիճակի է արդյո՞ք եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել:
- Շրջափուլը նոր է մեկնարկել, և անշուշտ հեռու գնացող եզրակացություններ անելու համար դեռ վաղ է: Սակայն արձանագրենք, որ մեկնարկային խաղում` հունիսի 7-ին ՀՀ երիտասարդական ընտրանին չեռնոգորցիների հետ մրցավեճում գրեթե անթերի գործեց և միանգամայն արժանի համոզիչ առավելությամբ` 4:1 հաշվով հաղթանակ տոնեց, և դա այն դեպքում, երբ հանդիպման մեծ մասը 10 հոգով խաղաց: Ճիշտ է մեր ներկայիս երիտասարդականի կազմում նախորդ շրջափուլում հանդես եկած Հենրիխ Մխիթարյանի, Կառլեն Մկրտչյանի, Գևորգ Ղազարյանի նման ընդգծված առաջատարներ չկան, սակայն այս կազմի վստահ մեկնարկը վկայում է, որ այն պատրաստ է բարձր արդյունքներ արձանագրել: Ես ծանոթ եմ այս ընտրանու ներկայիս գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի աշխատաոճին: Նա շարունակում է ազգային հավաքականի խաղային սխեմայի արմատավորումը երիտասարդականում, որի հիմքերը դեռ նախորդ շրջափուլում դրել էր դանիացի մասնագետ Ֆլեմինգ Սերիցլևը: Հավատում եմ, որ Նազարյանի ղեկավարած հավաքականին անպայման կհաջողվի
- Եվրո-2013-ի եզրափակիչ փուլի մրցաշարին մասնակցելու ուղեգիր նվաճել, և հաջողություն եմ մաղթում նրանց այդ գործում:
|
|
|
|
|
|
23.06.2011թ.
|
|
Գանայի ազգային հավաքականի նախկին պաշտպանը պայմանագիր կնքեց <<իմպուլսի>> հետ
|
|
Այսօր 28-ամյա գանացի կենտրոնական պաշտպան Իլիասու Ալհասանը, ով հայտնի է Գանայի ազգային հավաքականի կազմում 2006թ. Գերմանիայում ընթացած ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին իր մասնակցությամբ մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր կնքեց <<իմպուլսի>> հետ: Նշենք, որ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության պատմության մեջ այս ֆուտբոլիստը առաջինն է, ով հանդես է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Նա 2006-2008թթ. Գանայի ազգային հավաքականում մասնակցել է 10 հանդիպման: 2006-ին Ալհասանը փորձաշրջան է անցել անգլիական <<բլեքբեռն>> և <<արսենալ>> ակումբներում, սակայն արդյունքում նրա տրանսֆերը 1 մլն եվրոյով գնել է մերձմոսկովյան <<սատուրնը>>, որտեղ գանացի ֆուտբոլիստը մինչև 2008թ-ը մասնակցել է 29 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ: Փորձառու ֆուտբոլիստը Ռուսաստանում ստացած լուրջ վնասվածքի պատճառով երկար ժամանակ բուժվել է, և դուրս է մնացել ասպարեզից: Վերակագնվելուց հետո, վերջին շրջանում նա հանդես է եկել Գանայի առաջնության պրիմեր լիգան ներկայացնող <<ռեալ թամալե յունայթեդում>>, որտեղից էլ եկել է <<իմպուլս>>: Իլիասու Ալհասանը 2003-2006թթ. ընթացքում ելույթներ է ունեցել նաև Գանայում հայտնի <<ասանտե կոտոկու>> և <<քինգ ֆաիսալ բաբես>> ակումբներում: Նկատենք, որ Ալհասանը վերջին շրջանում <<իմպուլսի>> շարքերն համալրած արդեն 3-րդ լեգիոներն է: Ընթացիկ տրասֆերային պատուհանի ընթացքում <<իմպուլսում>> արդեն հայտավորվել և հանդես են գալիս երկու նոր հարձակվողներ` 23-ամյա բուլղարացի Սեմյոն Զլատևն ու 28-ամյա մոլդովացի Ալեքսանդրու Մաքսիմովը:
|
|
|
|
|
|
21.06.2011թ.
|
|
<<իմպուլս-2>>-<<միկա-2>>` 1:0
|
|
ՀՀ 1-ին խմբի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում <<իմպուլս-2>>-ը Աշտարակի <<քասախի մարզիկ>> մարզադաշտում հյուրընկալել էր <<միկա-2>>-ին և խաղի 90+2 րոպեին <<իմպուլս-2>>-ի նորեկ, 18-ամյա հարձակվող Տիգրան Տիգրանյանի խփած գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց: Ի դեպ, նշենք, որ այս գոլը Տիգրան Տիգրանյանի առաջին գոլն էր ՀՀ առաջնություններում: Այս խաղում <<իմպուլս-2>>-ի մեկնարկային կազմում առաջին անգամ հանդես եկավ 16-ամյա դարպասապահ Հովհաննես Նավասարդյանը, որը լավ տպավորություն թողեց և մի քանի դրվագներում իր թիմակիցներին փրկեց վերահաս գոլից: <<իմպուլս-2>>-ից աչքի ընկնելու հիանալի հնարավորություններ կորցրեցին Վահագն Այվազյանը, Գառնիկ Մովսեսյանը և Տիգրան Տիգրանյանը: <<իմպուլս-2>>-ը 1:0 հաշվով հաղթեց <<միկա-2>>-ին և շրջանցեց մրցաշարային աղյուսակում: Այժմ <<իմպուլս-2>>-ը անցակցրած 11 խաղից հետո վաստակել է 17 միավոր և ընդհանում է 5-րդ հորիզոնականում: <<իմպուլս-2>>-ը իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 5-ին և այդ օրը կհյուրընկալվի <<փյունիկ-3>>-ի կողմից:
|
|
|
|
|
|
18.06.2011թ.
|
|
Մոլդովացի Ալեքսանդրու Մաքսիմովը համալրեց <<իմպուլսի>> կազմը
|
|
Բուլղարացի երիտասարդ հարձակվող Սիմյոն Զլատևից հետո <<իմպուլսի>> կազմը օրերս համալրեց ևս մեկ ֆուիտբոլիստ` 28-ամյա մոլդովացի հարձակվող Ալեքսանդրու Մաքսիմովը, որն ակումբի հետ մինչև տարեվերջ պայմանագիր է ստորագրել: Մաքսիմովը մինչ այդ հանդես էր գալիս ֆուտբոլի Մոլդովայի բարձրագույն խմբում 14 թիմերի պայքարում 8-րդ տեղը գրաված Գիդիգիչիի <<ռապիդում>>: Այս խաղացողն անցած մրցաշրջանում ելույթ է ունեցել ղազախական <<օկժետպեսում>>, իսկ 2009-ին էլ մոլդովական <<միլսամի օրհեի>> կազմում 29 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ: Չի բացառվում, որ Մաքսիմովը իր նորամուտը <<իմպուլսի>> կազմում նշի հունիսի 19-ին Կապանում <<գանձասարի>> հետ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության խաղում:
|
|
|
|
|
|
11.06.2011թ.
|
|
<<իմպուլսը>> կրկին ձեռքից բաց թողեց առաջադիմելու հնարավորությունը>>
|
Ազգային առաջնության 12-րդ տուրում մրցաշարային աղյուսակում 3-րդ հորիզոնականում ընթացող <<փյունիկը>> Իջևանում ասպասելիորեն 0:2 հաշվով զիջեց Գյումրիի <<շիրակին>>: Սակայն <<իմպուլսը>>, որ ընթացիկ մրցաշրջանում լրջորեն պայքարում է մրցանակային տեղերի համար չկարողացավ օգտվել <<փյունիկի>> <<սայթաքումից>>, և հերթական անգամ ձեռքից բաց թողեց առաջատարներին ընդհուպ մոտենալու ընձեռնված հնարավորությունը: <<բանանցի>> հետ արտագնա խաղը <<իմպուլսը>> բավական ակտիվ սկսեց: Ադեն 6-րդ րոպեին <<իմպուլսի>> դարպասապահ Գոռ Էլյազյանը հաջողությամբ կասեցրեց իր դեմ մեն-մենակ դուրս եկած Արսեն Բալաբեկյանի հարվածը: 5 րոպե անց <<իմպուլսը>> կարող էր բացել խաղի հաշիվը: Աջ եզրում Արտակ Հովհաննիսյանը հաշվենկատ փոխանցումով կրակագիծ դուրս բերեց Տիգրան Ոսկանյանին, որի գլխով կատարած հուժկու հարվածը իր վրա ընդունեց <<բանանցի>> դարպասաձողը: Ձախ եզրում բավականաչափ վտանգավոր էին <<բանանցի>> կիսապաշտպան Վալտեր Պողոսյանի ձեռնարկած գրոհները, որոնք հաջողությամբ էր կարողանում վնասազերծել խաղընկերներին մշտապես փոխօգնության հասնող <<իմպուլսի>> ավագ բրազիլացի Ջուլիանոն: Սակայն 21-րդ րոպեին գնդակը ետ մղելիս օդային մենամարտում միմյանց բախվեցին Ջուլիանոն և Ռոման Հարկուշան, որից օգտվելով <<բանանցի>> կիսապաշտպան Արտակ Դաշյանը հնարամիտ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց բրազիլացի Բրունոյին, վերջինս էլ սառնասիրտ գործելով բացեց խաղի հաշիվը: Բաց թողած գոլից հետո <<իմպուլսի>> խաղացողներն ամենևին էլ չընկճվեցին: Աստիճանաբար ուժեղացրին ճնշումը <<բանանցի>> դարպասի վրա, և վերջապես 42-րդ րոպեին նրանց ջանքերը պսակվեցին հաջողությամբ: Մոտ 27 մետրից տուգանայինից վարպետորեն կատարած շեշտակի հարվածով Ռոման Հարկուշան վերականգնեց հաշվի հավասարկաշռությունը` 1:1: Սակայն ընդմիջումից հետո` 51-րդ րոպեին համանման դիրքից կատարած տուգանային հարվածով Արտակ Դաշյանը կրկին առաջ մղեց <<բանանցին>>` 2:1: Հարվածն ի դեպ, անդրադարձվեց պաշտպան Ջուլիանոյից, դրա համար էլ դարպասապահ Էլյազյանը չկարողացավ ճիշտ կողմնորշվել: <<իմպուլսի>> գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը թարմ ուժեր դուրս բերեց ասպարեզ նպատակ ունենալով բեկում մտցնել խաղի ընթացքի մեջ: <<իմպուլսը>> համարձակորեն նետվեց առաջ, ստեղծեց գոլային մի քանի նպաստավոր պահեր, սակայն դրանցից այդպես էլ չկարողացավ օգտվել: Նախ հարձակմանը միացած Ջուլիանոն, ապա մի քանի անգամ Զավեն Բադոյանը, իսկ խաղավերջում էլ դարպասապահ Ստեփան Ղազարյանի դիմաց մեն-մենակ դուրս եկած Վահագն Այվազյանը ընձեռնված հնարավորությունները արդյունավետ չօգտագործեցին: Այս խաղում <<իմպուլսի>> կազմում կրկին գրագետ ու որակյալ խաղով առանձնացավ վերջերս ՀՀ ազգային հավաքական հրավիրված Զավեն Բադոյանը, ով հաջողությամբ ձերբազատվելով մրցակցի խաղացողների վերահսկողությունից համարձակորեն խաղը վերցնում էր իր վրա: <<իմպուլսի>> կազմում 60-րդ րոպեին նորամուտը նշեց բուլղարացի 22-ամյա հարձակվող Սիմյոն Զլատևը: Խաղի դրվագներից կեկում ուսի վնասվածք ստացավ <<իմպուլսի>> երիտասարդ դարպասապահ Գոռ Էլյազյանը, իսկ թե որքանով էր այն լուրջ կպարզվի մանրակրկիտ բուժզննումից հետո: <<իմպուլսը>> 13-րդ տուրում հունիսի 19-ին Կապանում կհյուրընկալվի <<գանձասարի>> կողմից:
Հետխաղյա մամուլի ասուլիս
Ռաֆայել Նազարյան. << խաղի որակից առավել այս խաղում կարևոր էր վաստակած միավորը 3 միավորը>>
- Մեր թիմի գործողություններում որոշակի լարվածություն կար, ինչը պայմանավորված է անպայման հաղթանակի հասնելու և միավորներ վաստակելու ձգտումով: Դա իր հերթին դեռևս խանգարում է լավագույն որակները ցուցադրելուն: Սակայն ամեն դեպքում ներկա փուլում մեզ համար խաղի որակից առավել շատ կարևոր է արդյունքը, և բնականաբար, շատ գոհ եմ, որ այն դրական էր: <<բանանցի>> կազմում նորամուտը նշած Արթուր Եդիգարյանի խաղային որակներին վաղուց ծանոթ եմ, և կարծում եմ, որ իր մեծ փորձի շնորհիվ նա կարող է օգտակար լինել թիմին: Այսօրվա նրա արագ փոխարինումը պայմանավորված էր նրանով, որ Արթուրը <<բանանցի>> միայն մեկ մարզման էր մասնակցել, և նոր թիմակիցների հետ փոխհամագործակցությունը դեռ բավարար աստիճանի չէր: Ճիշտ եք նկատել, որ Արսեն Բալաբեկյանը այսօրվա խաղում բավական պասիվ էր. դա նաև նրանից է, որ տարբեր ֆուտբոլիստներ, տարբեր կերպ են ընկալում և տանում խաղային ճնշումը: Չեմ սիրում առանձնացնել կամ, այս կամ այն դրվագի համար մեղադրել կոնկրետ որևէ ֆուտբոլիստի: Հաղթում է ընդհանուր թիմը, պարտվողը նույնպես ընդհանուր թիմն է: Բոլորն անխտիր սխալվելու իրավունք ունեն, և այս կամ այն պարագայում որևէ մեկին մեղադրելը անիմաստ եմ համարում: Իսկ, եթե երևույթը պարբերաբար է կրկնվում, ապա դա արդեն բոլորովին այլ հարց է: Հնարավոր է, որ Վալտեր Պողոսյանը ու Գագիկ Դաղբաշյանը Չեռնոգորիայի ընտրանու հետ խաղից հետո դեռևս լիովին չէին վերակագնվել, թեպետ կարծում եմ այստեղ պատճառը ոչ այնքան հոգնածությունն է, որքան այն, որ նրանք պարզապես դեռ մտովի չեն կտրվել երիտասարդական հավաքականի խաղից: Այս տրասֆերային պատուհանի ընթացքում <<բանանցում>> կլինեն 1-2 փոփոխություններ, սակայն առայժմ հստակ չեմ կարող ասել, թե հատկապես խաղային որ օղակներում տեղի կունենան համալրումները:
Արմեն Գյուլբուդաղյանց. <<հույսով եմ զլատևը զորու է ուժեղացնելու <<իմպուլսի>> հարձակման գիծը>>
- Այս խաղում նպաստավոր պահերը շատ քիչ եղան, և արժանիորեն հաղթեց այն թիմը, որը իր գոլային պահերն առավել հստակ իրացրեց: <<բանանցի>> վերակառուցված խաղադաշտի որակյալ խոտածածկը օգնեց կողմերին գնդակի առավել հաջող խաղարկմանը: Մեր թիմի նորեկ` բուլղարացի հարձակվող Սիմյոն Զլատևի հետ ակումբը դեռ միայն նախնական պայմանագիր է կնքել` 1 ամիս պլյուս 2 տարի ժամկետով: Ես բավականաչափ ծանոթ եմ նրա ընդունակություններին և հույսով եմ, որ բուլղարացի լեգիոները զորու է ուղեղացնելու <<իմպուլսի>> հարձակման գիծը: Զլատևը բարձրակարգ ֆուտբոլիստ է, սակայն ժամանակին ծանր վնասվածք է ստացել ու բուժում ստանալուց հետո վերակագնվել է: Հիմա մենք նրա ներկա ֆունկցիոնալ վիճակից այնքան էլ տեղյակ չենք, քանի որ Սիմյոնը <<իմպուլսի>> հետ դեռ միայն 1-2 մարզում է անցկացրել: Կարծում եմ որակյալ այս ֆուտբոլիստը կարճ ժամանակում հունի մեջ կմտնի և կամրապնդվի թիմի հիմնական կազմում: Նկատեմ, որ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ նպատակ ունենք թիմը համալրել ևս մեկ արտասահմանցի հարձակվողով: Համաձայն չեմ այն տեսակետին, թե Զավեն Բադոյանը չափից շատ է խաղն իր վրա վերցնում: Հակառակը, կարծում եմ 2-րդ խաղակեսում հենց Բադոյանի եռանդուն ջանքերի շնորհիվ մեր թիմը առջևի գծում սկսեց ավելի սուր և ակտիվ խաղ ցուցադրել: Նշեմ, որ իմ կողմից հատուկ ցուցում չի տրվում Բադոյանին հաճախակի փոխանցումներ տալու մասին: Զավենը պարզապես շատ ճիշտ ու ժամանակին է կարողանում ձերբազատվել հակառակորդի խաղացողների վերահսկողությունից, այդ պատճառով էլ հաճախակի է փոխանցումներ ստանում խաղընկերներից:
|
|
|
|
|
|
11.06.2011թ.
|
|
Բուլղարացի Սիմյոն Զլատևը համալրում է <<իմպուլսի>> կազմը
|
|
<<իմպուլսը>> օրերս 2 տարվա պայմանագիր է կնքել Բուլղարիայի առաջնության 1-ին խմբում հանդես եկող <<նեսեբր>> թիմի 22-ամյա հարձակվող Սիմյոն Զլատևի հետ: Սոֆիայի <<լոկոմոտիվի>> մարզադպրոցի սանը հանդես է եկել նաև բուլղարական <<նեֆտեխիմիկ>>, <<սլիվեն-2000>> ակումբներում: Ի դեպ, բուլղարացի հարձակվողը Հայաստանում ելույթ ունենալու փորձ արդեն ունի. Զլատևը 2008-ին Երևանի <<բանանցի>> կազմում մասնակցել է ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 26 հանդիպման, դարձել է 1 գոլի հեղինակ: Սակայն իր եղբոր հետ տեղի ունեցած դժբախտ պատահարից(զոհվել էր ավտովթարի հետևանքով) հետո վերադարձել էր հայրենիք: Նկատենք նաև, որ չի բացառվում, որ Զլատևը հենց այսօր` <<բանանցի>> հետ անցկացվելիք 12-րդ տուրի խաղում նշի իր նորամուտը <<իմպուլսի>> կազմում:
|
|
|
|
|
|
08.06.2011թ.
|
|
Գոլազուրկ ոչ-ոքի <<շիրակ-2>>-ի հետ
|
|
Այսօր Աշտարակի <<քասախի մարզիկ>> մարզադաշտում <<իմպուլս-2>>-ը ՀՀ 1-ին խմբի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում հյուրընկալել էր Գյումրիի <<շիրակ-2>>-ին և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 0:0: Նախ նշենք, որ <<իմպուլս-2>>-ի կազմում այս խաղում իր նորամուտը նշեց Սոչիի <<ժեմչուժինայից>> այս մրցաշրջանում <<իմպուլս>> տեղափոխված մեր 18-ամյա հայրենակից Տիգրան Տիգրանյանը, որը վատ տպավորություն չթողեց: Ընդհանրապես այս խաղում <<իմպուլս-2>>-ի ֆուտբոլիստները մի շարք գոլային պահեր ունեցան, նույնիսկ երկու անգամ գնդակը ետ մղվեց դարպասաձողից, սակայն այդպես էլ մրցակցի դարպասը գրավել չհաջողվեց: Թերևս թիմերին առավել դիտարժան և արդյունավետ ֆուտբոլ ցուցադրելուն խանգարեց հորդառատ անձրևը: Ի դեպ նշենք, որ 1-ին շրջանի խաղում էլ այս թիմերի մրցավեճում նույնպես գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի` 0:0: Հաջորդ` 11-րդ տուրում <<իմպուլս-2>>-ը հունիսի 14-ին կհյուրընկալվի <<բանանց-2>>-ի կողմից, խաղը կսկսվի ժամը 19/00-ին:
|
|
|
|
|
|
02.06.2011թ.
|
|
Զավեն Բադոյանը ՀՀ ազգային հավաքականի կազմում կմեկնի Սանկտ Պետերբուրգ
|
|
ՀՀ ազգային հավաքականի մարզչական շտաբի որոշմամբ ընթացիկ մրցաշրջանում իրեն լավագույն կողմերով դրսևորող <<իմպուլսի>> 21-ամյա կիսապաշտպան Զավեն Բադոյանը ընդգրկվել է ՀՀ ազգային ընտրանու 19 ֆուտբոլիստների կազմում, որը հունիսի 3-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ մասնակցելու ՌԴ-ի ընտրանու հետ ընտրական խաղին: Հուսանք, որ շնորհաշատ այս երիտասարդ խաղացողի նորամուտը ազգային հավաքականում, թե իր, և թե ընտրանու համար հաջող կլինի: Բադոյանը օրերս տված հարցազրույցներից մեկում նշել էր, որ հոգեբանորեն պատրաստ է դուրս գալու ասպարեզ և համոզված, որ ՀՀ երիտասարդական ընտրանու կազմում 2010-ին ձեռք բերած փորձը կօգնի այստեղ առավել վստահ ու համարձակ գործելու: Ըստ նրա ՀՀ հավաքականն ընթացիկ շրջափուլում արդեն ապացուցել է, որ պատրաստ է լուրջ փորձությունների և որ այս հերթական փորձությունը ևս մեկ առիթ է ապացուցելու, որ ՀՀ ազգային ընտրանին արդեն Եվրոպայում դասվում է ուժեղ մրցակիցների շարքին:
|
|
|
|
|
|
31.05.2011թ.
|
|
<<իմպուլս-2>>-ը կրկին խոշոր հաշվով հաղթեց
|
|
Մայիսի 31-ին ՀՀ 1-ին խմբի առաջնության 1-ին շրջանի իր վերջին հանդիպումը անցկացրեց <<իմպուլս-2>>-ը, որը Աշտարակի <<քասախի մարզիկ>> մարզադաշտում հյուրընկալել էր 1-ին խմբի առաջատար <<շենգավիթին>> և կրկին հաղթեց խոշոր հաշվով`3:0: Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Վահագն Այվազյանը, մեկ գոլ էլ խփեց Ռումյան Հովսեփյանը: Նշենք, որ Վահագն Այվազյանը խփած 2 գոլերից հետո շարունակում է 8 գոլով գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը, իսկ <<իմպուլս-2>>-ի հարձակվող Ռումյան Հովսեփյանը խփած 5 գոլով ընթանում է 3-րդ տեղում: Այս հաղթանակը ընթացիկ մրցաշրջանում թվով 5-ն էր <<իմպուլս-2>>-ի համար և 5-ն էլ խոշոր հաշիվներով: Այս հաղթանակից հետո <<իմպուլս-2>>-ը մրցաշարային աղյուսակում վաստակած 16 միավորով բաձրացավ 2-րդ հորիզոնական և այժմ միայն մեկ միավոր է զիջում առաջատարին` <<շիրակ-2>>-ին և հաջորդ տուրում <<իմպուլս-2>>-ը հունիսի 8-ին սեփական հարկի տակ կընդունի հենց <<շիրակ-2>>-ին:
|
|
|
|
|
|
30.05.2011թ.
|
|
Զավեն Բադոյանը հրավիրվել է ՀՀ ազգային հավաքական
|
|
Ընթացիկ մրցաշրջանի հայտնություններից մեկը դառնալուն հավակնող <<իմպուլսի>> կիսապաշտպան Զավեն Բադոյանը անցյալ տարի հաջող նորամուտ ունեցավ ՀՀ երիտասարդական հավաքականի կազմում, մասնակցեց պաշտոնական 3 հանդիպման: Այս տարի էլ 21-ամյա շնորհաշատ ֆուտբոլիստը կրկին առաձնանում է արդյունավետ ու գրագետ խաղով, բարձրակարգ տեխնիկայով, արագագործությամբ և աշխատասիրությամբ, որը և չի վրիպել նաև ՀՀ ազգային հավաքականի մարզչական շտաբի ուշադրությունից: Եվ, որպես այդ ամենի հետևանք տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստը հրավիրվել է ՀՀ ազգային հավաքականի կազմում մասանակցելու հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի <<պետրովսկի>> մարզադաշտում անցկացվելիք Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի ՌԴ-ի ազգային ընտրանու հետ հանդիպմանը: Զավեն Բադոյանը ընդգրկված է պատասխանատու այս մրցամարտին նախապատրաստվող 21 ֆուտբոլիստների ցուցակում, որոնք մայիսի 31-ից ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ավանի հավաքականների տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում: Մեր հավաքականի Երևանում մայիսի 31-ին և հունիսի 1-ին կայանալիք մարզումները բաց են, հունիսի 2-ի մարզումը` փակ է: Ի դեպ, Զավեն Բադոյանը ազգային հավաքական հրավիրված միակ նորեկն է:
|
|
|
|
|
|
30.05.2011թ.
|
|
<<իմպուլս-2>>-ի մարզիչները մասնակցում են վետերանների աքշխարհի առաջնությանը
|
|
<<իմպուլս-2>>-ի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանն ու նրա օգնական Սամվել Պողոսյանը ֆուտբոլի վետերանների ՀՀ հավաքականի կազմում մայիսի 30-ից հունիսի 4-ը Թայլանդում մասնակցում են ֆուտբոլի վետերանների հավաքականների աշխարհի 6-րդ առաջնությանը: ՀՀ ընտրանին Թայլանդի թագավորի նախաձեռնությամբ ավանդաբար կազմակերպվող ուշագրավ այս ստուգատեսին մասնակցելու հնարավորություն է ստացել ամերիկահայերի US. Armenia ֆուտբոլային ակումբի(նախագահ Արամայիս Հովհաննիսյան) անմիջական աջակցությամբ: Վետերանների ՀՀ հավաքականի կազմում 10 խաղացող կլինի ԱՄՆ-ում բնակվող հայազգի ֆուտբոլիստներից, 15-ը` ՀՀ-ից: Ի դեպ, վերջիններիս թվում կլինեն նաև ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղացողներ Տիգրան Եսայանը, Տիգրան Գսպեյանը, Գագիկ Սիմոնյանը, Լևոն Ստեփանյանը, Արմեն Սանամյանը, ինչպես նաև Բաբկեն Մելիքյանը, Սամվել Պողոսյանը, Գևորգ Քամալյանը, Գուրգեն Ենգիբարյանը, Աշոտ Ավետիսյանը: ՀՀ ընտրանու խաղացող-մարզչի պարտականությունը կկատարի <<իմպուլս-2>>-ի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը: Առաջնությանը մասնակցող 10 հավաքականները վիճակահանությամբ բաժանվել են 2 ենթախմբի: <<ա>> ենթախմբում հանդես եկող ՀՀ հավաքականի մրցակիցներն են 2010-ի ֆուտբոլի վետերանների աշխարհի չեմպիոն Ավստրալիայի, Թայվանի, Թայլանդի 1-ին, և Շոտլանդիայի ընտրանիները: Մեկնարկային տուրում մայիսի 31-ին ՀՀ ընտրանին ուժերը կչափի Թայվանի հավաքականի հետ:
|
|
|
|
|
|
29.05.2011թ.
|
|
<<իմպուլսը>> ռևանշի հասավ ՀՀ 6-ակի գավաթակիր <<միկայի>> նկատմամբ
|
|
Դիլիջանի <<իմպուլսը>> այսօր Աբովյանի քաղաքային մարզադաշտում ՀՀ բարձրագույն խմբի առաջության 11-րդ տուրի շրջանակներում հյուրընկալեց ՀՀ 6-ակի գավաթակիր <<միկային>> և կարողացավ ռևանշի հասնել 1-ին շրջանում 2:3 հաշվով կրած պարտության դիմաց և հաղթեց 1:0 հաշվով: Նախ նշենք, որ այս խաղում ՀՀ բարձրագույն խմբում <<իմպուլսի>> կազմում իր նորամուտը նշեց 19-ամյա դարպասապահ Գոռ Էլյազյանը, որը փոխարիել էր 2 խաղով որակազրկված Մայիս Ազիզյանին և աչքի ընկավ հուսալի խաղով ու անառիկ պահեց սեփական դարպասը: Խաղի առաջին կեսը հիմնականում անցավ <<իմպուլսի>> տարածքային և խաղային առավելությամբ, սակայն գրոհների վերջնական փուլում չէին ստացվում վերջին փոխանցումները: Այդուհանդերձ 24-րդ րոպեին Նարեկ Դավթյանի հիանալի փոխանցումից հետո Հովհաննես Գոհարյանը մեն-մենակ դուրս եկավ <<միկայի>> դարպասապահի դիմաց, սակայն մի փոքր հապաղեց և վերջին պահին <<միկայի>> պաշտպանը գնդակը դուրս բերեց անկյունային: 26-րդ րոպեին Ռաման Հարկուշայի հեռահար հաշվենկատ փոխանցումից հետո Հովհաննես Գոհարյանը շրջանցեց <<միկայի>> պաշտպանին, ներխուժեղ տուգանային հրապարակ, սակայն պաշտպանը վայր գցեց նրան, բայց խաղի մրցավար Արման Ամիրխանյանի սուլիչը լռեց և 11մ-ոց հարված չնշանակվեց: Իսկ ահա <<միկան>> հենց խաղասկզբից ընտրել էր հակագրոհների տակտիկան և 36-րդ րոպեին <<միկայի>> արագավազ հարձակվող Նարեկ Բեգլարյանը աջ եզրում շրջանցեց <<իմպուլսի>> պաշտպանին, ներխուժեց տուգանային հրապարակ, սակայն նրա մոտ տարածությունից կատարած հարվածը շեղ ստացվեց: 2-րդ կեսը ակտիվ սկսեցին <<միկայի>> ֆուտբոլիստները, սակայն աստիճանաբար կրկին առավելությունը անցավ <<իմպուլսի>> կողմը: 61-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Աղվան Հայրապետյանի հեռահար հուժկու հարվածը շեղ ստացվեց: 65-րդ րոպեին այս խաղում կրկին իր գրագետ և ակտիվ խաղով առաձնացած <<իմպուլսի>> 21-ամյա կիսապաշտպան Զավեն Բադոյանը օգտվելով <<միկայի>> պաշտպանի սխալից խլեց գնդակը նրանից և արագորեն ներխուժեց տուգանային հրապարակ և հմտորեն բացեց խաղի հաշիվը` 1:0: Բաց թողած գոլից հետո <<միկան>> նետվեց առաջ խաղը փրկելու, սակայն <<իմպուլսի>> ֆուտբոլիստները հմտորեն պաշտպանվելով հաճախակի էին դիմում արագ հակագրոհների, հատկապես շատ վտանգավոր էին ձախ եզրում Զավեն Բադոյանի կազմակերպած անցումները, որոնցից մի քանիսի ժամանակ աչքի ընկնելու լավ հնարավորություններ կորցրեցին Նարեկ Դավթյանը, Տիգրան Ոսկանյանը և հենց Զավեն Բադոյանը: <<իմպուլսը>> խաղավերջում կարողացավ հմտորեն պաշտպանվել և պահպանել հաղթական հաշիվը: Այսպիսով <<իմպուլսը>> տոնեց արժանի հաղթանակ և 11-րդ տուրից հետո շրջանցեց <<միկային>> մրցաշարային աղյուսակում: <<իմպուլսը>> իր հաջորդ հանդիպումը արդեն կանցկացնի հունիսի 11-ին և այդ օրը ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալվի Երևանի <<բանանցի>> կողմից, խաղը կսկսվի ժամը 19/00-ին:
|
|
|
|
|
|
26.05.2011թ.
|
|
Զավեն Բադոյան. <<առայժմ առաջանահերթ նպատակս ազգային հավաքականում ընդգրկվելն է>>
|
- Ինչպե՞ս հայտնվեցիր ֆուտբոլում, ինչո”վ հրապուրեց քեզ այս մարզաձևը, և ինչու հենց ֆուտբոլը նախընտրեցիր մյուս մարզաձևերից:
- Ֆուտբոլով զբաղվել սկսել եմ 6 տարեկանից: Հայրս, որ ֆուտբոլի մեծ երկրպագու է առաջինը նկատեց ֆուտբոլի նկատմամբ իմ սերը ու ինձ տարավ ֆուտբոլի խմբակի պարապմուքներին:Կրտսեր տարիքում պարապել եմ նաև սպորտային մարմնամարզությամբ և ըմբշամարտով, սակայն դրանք կարճատև` 10-15 օրվա հրապուրանք են եղել, չեմ կարողացել հարմարվել այդ մարզաձևերին: Իսկ ֆուտբոլի նկատմամբ սերս անփոփոխ ու անդավաճան է, և շարունակվում է մինչև օրս:
- Որտե՞ղ ես կատարել ֆուտբոլում քո առաջին քայլերը, ո՞ր մարզադպրոցում ես մարզվել, ո՞վ է եղել առաջին մարզիչդ:
- Ֆուտբոլում առաջին քայլերս կատարել եմ Երևանի <<ֆիմա>> ակումբում, առաջին մարզիչս` Լևոն Բարսեղյանն է եղել:
- Ելույթներդ սկսել ես Երևանի <<կիլիկիայում>>, ապա ազգային բանակում ծառայելու ընթացքում խաղացել Կապանի <<գանձասարում>>, հիմա էլ արդեն 2-րդ մրցաշրջանն է հանդես ես գալիս Դիլիջանի <<իմպուլսում>>: Այս թիմերից որի խաղաոճն է քեզ ավելի հոգեհարազատ, և որտեղ է քո ունակությունները առավել լայնորեն բացահայտելու հնարավորություններ ընձեռնվել:
- Միանշանակ <<իմպուլսում>>, քանի որ այստեղ իմ նախասիրություններին համապատասխանող հարձակվողական, դիտարժան ֆուտբոլին են դավանում:
Որն է քո նախասիրած խաղային դիրքը և փորձարկվել ես արդյո՞ք ուրիշ դիրքերում:
- Անցյալ մրցաշրջանում փորձարկվել եմ աջ կիսապաշտպանի, կենտրոնական կիսապաշտպանի, ենթահարձակվողի դիրքերում, սակայն իմ նախասիրած դիրքը ձախ կիսապաշտպանի դիրքն է, որտեղ հանդես եմ գալիս առավել բարձր օգտակարությամբ:
- Մարզվել ես տարբեր մարզիչների ղեկավարությամբ, ի՞նչ արժեքավոր խորհուրդներ ես ստացել նրանցից յուրաքանչյուրից, և ու՞մ հետ է ավելի հետաքրքիր համագործակցելը:
- <<կիլիկիայում>> մարզվել եմ Աշոտ Բարսեղյանի, <<գանձասարում>>` Սամվել Պետրոսյանի ու Սլավա Գաբրիելյանի, <<իմպուլսում>> էլ` Վարուժան Սուքիասյանի և Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ ու նրանցից յուրաքանչյուրից որոշակի ուսանելի դաս եմ ստացել: Սակայն իմ նախասիրություններին առավել հոգեհարազատ ու համահունչ է <<իմպուլսի>> ներկայիս գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի աշխատաոճը, քանի որ նա հատկապես ավելի շատ է վստահում երիտասարդ խաղացողներին ու համարձակորեն նրանց պատասխանատու դերակատարում է հանձնարարում:
- Անցած մրցաշրջանում դանիացի մասնագետ Ֆլեմինգ Սերիցլևի օրոք հրավիրվեցիր ՀՀ երիտասարդական հավաքական, և միանգամից ընդգրկվեցիր թիմի մեկնարկային կազմում: Ինչո՞վ էին հիշարժան և ի՞նչ տվեցին այս ընտրանիում ելույթները:
- 2010-ին մասնակցել եմ ՀՀ երիտասարդական հավաքականի 3 հանդիպման` օգոստոսին Երևանում Վրաստանի, ապա սեպտեմբերին` Էստոնիայի և Վրաստանի ընտրանիների հետ արտագնա խաղերին: Ինձ համար առայժմ անմոռանալի և կարևոր այդ խաղերում ես աշխատել եմ արդարացնել մարզիչների վստահությունը: Դրանց մասնակցելը մեծ փորձից բացի սեփական ուժերիդ հանդեպ հավատ ու վստահություն է հաղորդում:
- Հաճախ առաձնանում ես խաղը քեզ վրա վերցնելու, կոմբինացիոն ոճով գործելու, գրոհների կազմակերպչի դերը ստանձնելու առաքինությամբ, դա մարզչի հանձնարարությամբ, թե՞ քո սեփական նախաձեռնությամբ է կատարվում:
- Բնականաբար առաջին հերթին մարզչի հանձնարարությամբ և նաև ինչ-որ տեղ իմ նախաձեռնությամբ` խաղային տվյալ իրադրությունից ելնելով: Իմ տարերքը կոմբինացիոն ոճով ընթացող ֆուտբոլն է:
- Օժտված ես արդյոք լիդերի հատկանիշներով: Ըստ քեզ ի՞նչ է պակասում Բադոյան ֆուտբոլիստին առավել բարձրակարգ խաղացող դառնալու համար: Դեռ խաղային ի՞նչ որակների ու հատկանիշների բարելավման կարիք ես զգում:
- Չեմ կարող ասել, դա կողքից ավելի տեսանելի է: Ցանկացած աստիճանի հասած ֆուտբոլիստն էլ միշտ կատարելագործման, կատարողական վարպետության հղկման կարիք է զգում: Այդ առումով ես բացառություն չեմ կազմում: Կարծում եմ առավել մեծ ուշադրություն պիտի դարձնեմ գլխով և ձախ ոտքով կատարած հարվածներիս որակի բարելավմանը:
- <<իմպուլսում>> խաղընկերներիցդ ու՞մ հետ ես ավելի մտերիմ, մարդկային ո՞ր հատկանիշներն ես առավել բարձր գնահատում:
- Մարդկային հատկանիշներից առավել բարձր եմ գնահատում ազնվությունը, մաքրությունն ու համեստությունը: <<իմպուլսում>> բոլոր խաղընկերներիս հետ հավասարապես մտերիմ եմ, ոչ մեկին չեմ կարող առաձնացնել:
- Ի՞նչ օտար լեզուների ես տիրապետում, արդյո՞ք լեզվական խոչընդոտների չես հանդիպում արտասահմանցի խաղընկերներիդ հետ շփվելիս: Նրանցից ու՞մ հետ ես ավելի հեշտ <<լեզու>> գտնում խաղադաշտում:
- Տիրապետում եմ ռուսերենին, անգլերենով էլ նոր եմ սկսել զբաղվել: Արտասահմանցի խաղընկերներիս հետ լեզվական խնդիրներ չեն առաջանում: Բրազիլացիներ Ջուլիանոյի և Էլտոնի հետ հաղորդակցվում եմ անգլերենով և իրենց իմացած փոքրիշատե հայերենով, իսկ բելառուս Հարկուշայի հետ` ռուսերենով: Ընդհանրապես, անկախ լեզվական խնդրից ես ավելի հեշտ կես խոսքից կարողանում եմ լեզու գտնել տեխնիկապես ավելի գրագետ ֆուտբոլիստների հետ: Մեր թիմում մասնավորապես Էլտոնի հետ: Մենք միասին խաղային իրադրության թելադրածից զատ հրաշալի հասկանում ու համագործակցում ենք միմյանց հետ:
- Ինչպիսի՞ն են ընթացիկ մրցաշրջանում <<իմպուլսի>> շանսերը և ՀՀ առաջությունում ո՞ր տեղերին կարող է ռեալ հավակնել:
- Ընթացիկ մրցաշրջանում <<իմպուլսի>> ղեկավարությունն ու մարզիչները մեզ` թիմի խաղացողներիս առջև խնդիր են դրել դառնալ մրցանակակիր: Հիմա մեր բոլոր ուժերը լիովին ներդնում ենք այդ դժվարին ու միաժամանակ բաղձալի նպատակին հասնելու համար: Ձգտում ենք իրականցնել այդ ծրագիրը:
- Մինչ այժմ անցկացրած հանդիպումներիցդ և խփածդ գոլերից ո՞րն է ամենահիշարժանը:
- Հիշարժանն ու արժեքավորը թերևս այս առաջնության 1-ին շրջանում <<գանձասարի>> դարապասը խփած գեղեցիկ գոլն է, որն ի դեպ, խփել եմ այն թիմի դարպասը, որտեղ մի ժամանակ հանդես եմ եկել: Թեպետ կարծում եմ, որ ամենահիշարժան ու լավագույն հանդիպումներս և խփած գոլերս դեռ առջևում են:
- Քո ամենասիրած առաջնությունը, ակումբը, մարզիչն ու ֆուտբոլիստը:
- Սիրածս առաջնությունը` Իսպանիայի պրիմերան է, լավագույն թիմը` <<բարսելոնը>>, ֆուտբոլիստը` արգենտինացի Լիոնել Մեսսին, իսկ մարզիչը` Գվարդիոլան:
- Եթե առաջարկ լիներ, որ երկրի առաջնությունում կնախընտրեիր շարունակել մրցելույթներդ, արտասահմանյան ակումբներից հրավերներ ունեցել ես, թե առայժմ արտերկրում հանդես գալու մտադրություն չունես:
- Գուցե Ինչ-որ տեղ անիրական թվա` բաղձալի երազանքս Իսպանիայի առաջնությունում հանդես գալն է: Իսկ կոնկրետ որևէ երկրում խաղալու մասին առայժմ չեմ մտածել: Ես այդ մասին տեղեկություն չունեմ: Կոնկրետ առաջարկներ լինելու դեպքում առաջին հերթին իրազեկվում են ակումբների ղեկավարները, որոնք սկսում են միմյանց հետ բանակցել: Ներկա փուլում առաջնահերթ նպատակս ազգային հավաքականում ընդգրկվելն է, որտեղ լավագույն կողմերով դրսևորելու պարագայում կանաչ ճանապարհ կբացվի նաև եվրոպական ակումբներում ուժերս փորձելու համար:
- Մայիսի 17-18-ին հրավիրվել էիր, և առաջին անգամ մասնակցեցիր ՀՀ ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին: ՀՀ ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը դրվատանքով խոսեց հավաքականի նորեկ թեկնածուների մասին, այդ թվում նաև քո մասին: Նա, ի դեպ չբացառեց նաև, որ հնարավոր է մասնակցեք ՌԴ-ի ընտրանու հետ առաջիկա հանդիպմանը: Հոգեբանորեն պատրաստ զգում ես քեզ ազգային հավաքականում հանդես գալու համար:
- Նախ ազգային հավաքականում հանդես գալը յուրատեսակ փորձություն է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար, և միաժամանակ շատ մեծ պատիվ ու պատասխանատվություն: Ներկայումս հոգեբանական առումով պատրաստ եմ խաղալու ազգային հավաքականում, և վստահելու դեպքում համոզված եմ զորու եմ բոլոր դժվարությունները հաղթահարելու և մեր ֆուտբոլը արժանապատվորեն ներկայացնելու միջազգային ասպարեզում:
- Ի՞նչ ակնկալիքներ ունես ՌԴ-ի ազգային հավաքականի հետ հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ընտրական խաղից: Ինչպիսի՞ն են Եվրո-2012-ի եզրափակիչ փուլին մասնակցելու մեր ընտրանու շանսերը:
- Մեր ընտրանու վերջին ելույթները վկայեցին, որ հայկական ֆուտբոլն իրոք առաջադիմել է և հավաքականն էլ հասունացել է առավել բարձր արդյուքներ արձանագրելու համար: Ակնկալում եմ, որ առաջիկա խաղում կարող ենք հաղթել ՌԴ-ի ընտրանուն: Միանգամայն իրատեսական է նաև Եվրո-2012-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու շանսը: Ամեն ինչ հիմա կախված է առաջիկա հանդիպման արդյունքից: Կարծում եմ Սանկտ Պետերբուրգում մեր ընտրանին կարող է ավելի որակյալ խաղ ցուցադրել, քան Երևանում դա արեց, քանի որ մեր խաղացողների ներկայիս ֆունկցվիոնալ վիճակը մարտ ամսվա համեմատ նկատելիորեն բարելավվել է:
- Ո՞ր թիմին ես համարում մայիսի 28-ին Լոնդոնի <<ուեմբլի>> մարզադաշտում կայանալիք Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի <<բարսելոն>>-<<մանչեսթր յունայթեդ>> հանդիպման ֆավորիտը: Ըստ քեզ ի՞նչ արդյունք կգրանցվի այս խաղում:
- Իհարկե, համակրանքս <<բարսելոնի>> կողմն է, և կարծում եմ կգրանցվի 3:1 հաշիվը հօգուտ <<բարսելոնի>>:
Ի դեպ, նշենք, որ Զավեն Բադոյանը ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններում 2006-2011թթ. ընթացքում <<կիլիկիայի>>, <<գանձասարի>> և <<իմպուլսի>> կազմերում մասնակցել է 96 հանդիպման և խփել է 10 գոլ, 3 հանդիպում էլ անցկացրել է ՀՀ երիտասարդական հավաքականում:
|
|
|
|
|
|
24.05.2011թ.
|
|
<<իմպուլս-2>>-ի 4-րդ խոշոր հաշվով հաղթանակը
|
|
Այսօր Աբովյանի քաղաքային մարզադաշտում ՀՀ 1-ին խմբի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում <<իմպուլս-2>>-ը հյուրընկալվել էր Երևանի <<արարատ-2>>-ի կողմից և տոնեց այս մրցաշրջանում իր 4-րդ խոշոր հաշվով(<<միկա-2>>-<<իմպուլս-2>>` 0:3, <<իմպուլս-2>>-<<փյունիկ-3>>` 3:0, <<իմպուլս-2>>-<<փյունիկ-2>>` 6:1) հաղթանակը այս անգամ 4:0 հաշվով: Այս խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ <<իմպուլս-2>>-ի կիսապաշտպան Վահագն Այվազյանը, որը ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 6-ի և <<շենգավիթի>> հարձակվող Հենրիկ Հարությունյանի հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը, ևս մեկ գոլի հեղինակ դարձավ <<իմպուլս-2>>-ի հարձակվող Ռումյան Հովսեփյանը, որը խփեց իր 4-րդ գնդակը և լավագույն ռմբարկուների ցուցակում ընթանում է 3-րդ տեղում: Եվ ընդհանրապես այս մրցաշրջանում <<իմպուլս-2>>-ը շատ գրագետ և արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում: Դա են վկայում նաև արդյուքները: ՀՀ 1-ին խմբի առաջնությունում անցկացրած 7 խաղից հետո <<իմպուլս-2>>-ը տոնել է 4 հաղթանակ, խաղացել է 1 ոչ-ոքի և կրել 2 պարտություն և այժմ վաստակած 13 միավորով ընթանում է 3-րդ տեղում, խփել է 16 և բաց է թողել 5 գնդակ: Հաջորդ ` 8-րդ տուրում մայիսի 31-ին <<իմպուլսը-2>>-ը Աշտարակի <<քասախի մարզիկ>> մարզադաշտում կհյուրընկալի <<շենգավիթին>>:
|
|
|
|
|
|
|
|
Անսպասելի պարտություն առաջնության ետնապահից
|
|
ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի <<հրազդան>> մարզադաշտում անցկացված առաջնության ետնապահ <<արարատի>> հետ խաղում <<իմպուլսը>>, որ մինչ այդ 5 անպարտելի հանդիպումների շարք էր անցկացրել, անսպասելի 1:2 հաշվով պարտություն կրեց: Խաղասկզիբը շատ անհաջող ստացվեց <<իմպուլսի>> համար: Արդեն 14-րդ րոպեին հեռու տարածությունից տուգանային հարվածիից հետո <<արարատի>> ավագ Արա Հակոբյանը անակնկալի բերելով դարպասապահ Մայիս Ազիզյանին բացեց խաղի հաշիվը: 4 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո օգտվելով <<իմպուլսի>> պաշտպանների անուշադիր խաղից Ռաֆայել Սաֆարյանը գլխի հարվածով կրկնապատկեց խաղի հաշիվը` 2:0: 32-րդ րոպեին նոր գոլի հեղինակ կարող էր դառնալ Արա Հակոբյանը, որը շրջանցեց դարպասապահ Ազիզյանին, սակայն բարեբախտաբար վերջին պահին դատարկ դարպասից գնդակը դուրս բերեց <<իմպուլսի>> կիսապաշտպան Զավեն Բադոյանը: Հենց վերջինս էլ 4 րոպե անց հնարամիտ խաղով կրկագիծ դուրս բերեց Հովհաննես Գոհարյանին, որին <<արարատի>> պաշտպանները վայր գցեցին իրենց տուգանային հրապարակում, սակայն մրցավար Գևորգ Եղոյանի սուլիչը լռեց. մրցավարը այս դրվագում կանոնների խախտում չարձագանքեց: Հաշվի հավասարակշռությունը վերականգնել ձգտող <<իմպուլսի>> ֆուտբոլիստներին հաջողության հասնելուն խանգարում էր շտապողականությունը, իսկ <<արարատը>> հավատարիմ մնալով իր ընտրած խաղաոճին համախմբված պաշտպանվում էր, և օգտագործելով արագավազ հարձակվող Արա Հակոբյանի հմտությունները արագ հակագրոհներ էր ձեռնարկում: 2-րդ կեսում <<իմպուլսը>> ստացավ հսկայական տարածքային և խաղային առավելություն, սակայն փոխանցումների խոտանը թույլ չէր տալիս առավել արդյունավետ գործել: 63-րդ րոպեին <<իմպուլսի>> բելառուս պաշտպան Ռոման Հարկուշայի տուգանայինից կատարած հուժկու հարվածը <<արարատի>> թխամորթ դարպասապահը մեծ դժվարությամբ կասեցրեց: 72-րդ րոպեին հիանալի անցում ու հոյակապ հարված կատարեց <<իմպուլսի>> գրոհների կազմակերպիչ Զավեն Բադոյանը, սակայն այս անգամ էլ <<արարատին>> վերահաս գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը: 3 րոպե անց <<իմպուլսին>> վերջապես հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. Բադոյանի ձախ եզրից կատարած հաշվենկատ փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած Արտակ Հովհաննիսյանը գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Հետագայում չնայած գործադրած ողջ ջանքերին <<իմպուլսին>> հաշվի մեջ փոփոխություն մտցնել չհաջողվեց: Խաղավերջում <<իմպուլսի>> գրոհին միացած դարպասապահ Մայիս Ազիզյանը կոպիտ խաղի ու մրցավարի որոշման հետ չհամաձայնվելու համար դաշտից հեռացվեց և բաց կթողնի հաջորդ տուրի հանդիպումը: Այսպիսով <<իմպուլսը>> 1:2 հաշվով ցավալի պարտություն կրեց և ձեռքից բաց թողեց մրցաշարային աղյուսակում առաջխաղացում ունենալու իր հիանալի հնարավորությունը: Հաջորդ` 11-րդ տուրում <<իմպուլսը>> Իջևանի <<արնար>> մարզադաշտում մայիսի 29-ին կհյուրընկալի Երևանի <<միկային>>:
|
|
|
|
|
|
15.05.2011թ.
|
|
<<իմպուլսը>> ռևանշի է հասնում <<շիրակի>> նկատմամբ
|
|
ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում մայիսի 15-ին Դիլիջանի <<իմպուլսը>> Աբովյանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալեց Գյումրիի <<շիրակին>> և հաղթեց 2:1 հաշվով: Նախ նշենք, որ խաղը կայացավ Աբովյանի քաղաքային մարզադաշտում, քանի որ Իջևանի <<արնար>> մարզադաշտի խոտածածկը գտնվում էր վատթարագույն վիճակում և այնտեղ խաղ անցկացնելը գրեթե անհնար էր: Խաղը սկսվեց <<իմպուլսի>> գրոհների ներքո: 7-րդ րոպեին ձախ եզրից հիանալի փոխանցում ստանալով Հովհաննես Գոհարյանից Զավեն Բադոյանի վտանագավոր հարվածից հետո գնդակը մի փոքր շեղ ընթացավ: 12-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Էդուարդ Կակոսյանի հուժկու հարվածից հետո մրցակցի դատարկ դարպասից գնդակը դուրս բերեց պաշտպանը: 14-րդ րոպեին Էդուարդ Կակոսյանը Նարեկ Դավթյանի հետ պատ խաղարկելով դուրս եկավ հարվածային դիրք , սակայն մոտ տարածությունից նրա հարվածը շեղ ստացվեց: 18-րդ րոպեին աջ եզրից հիանալի փոխանցում ստանալով Գագա Թիբիլաշվիլիից Հովհաննես Գոհարյանը գլխի հարվածով փորձեց գրավել մրցակցի դարպասը, սակայն դրությունը փրկեց <<շիրակի>> դարպասապահ Լոգվինովը: 30-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Տիագո Լոպեսի գլխի հարվածը շեղ ստացվեց: 31-րդ րոպեին հիանալի փոխանցում ստանալով Հովհաննես Գոհարյանից Ալբերտ Հովակիմյանը աջ եզրում շրջանցելով <<շիրակի>> պաշտպանին ներխուժեց տուգանային հրապարակ, սակայն նրա վտանագավոր հարվածը կրկին մի փոքր շեղ ստացվեց: Եվ ընդհանարապես, 1-ին կեսը ամբողջովին անցավ <<իմպուլսի>> բացահայտ տարածքային և խաղային առավելությամբ: Եվ ակնհայտ էր, որ վաղ թե ուշ <<իմպուլսին>> կհաջողվի 1-ին կեսում բացել խաղի հաշիվը: 39-րդ րոպեին աջ եզրում Նարեկ Դավթյանի հիանալի անցումից ու փոխանցումից հետո <<շիրակի>> պաշտպանը սխալվեց և Հովհաննես Գոհարյանը մոտ տարածությունից գրավեց <<շիրակի>> դարպասը` 1:0: Երկորրդ կեսը կրկին սկսվեց <<իմպուլսի>> արագ և սրընթաց գրոհներով: 58-րդ րոպեին Զավեն Բադոյանի անցումից և հաշվենկատ փոխանցումից հետո Հովհաննես Գոհարյանը մեն-մենակ մնաց դարպասապահի դեմ և կրկնապատկեց խաղի հաշիվը` 2:0: <<իմպուլսի>> խփած գոլից հետո <<շիրակը>> փորձեց առաջ նետվել և գոնե կրճատել հաշվի տարբերությունը, սակայն արադարության համար ասենք, որ այս խաղում իր միակ վտանագավոր պահը <<շիրակը>> ստեղծեց 64-րդ րոպեին, երբ խորքից հիանալի փոխանցում ստանալով Մկրտիչ Նալբանդյանը մեն-մենակ մնաց դարպասապահի դիմաց և կրճատեց հաշիվի տարբերությունը` 2:1: <<շիրակի>> խփած գոլից հետո <<իմպուլսը>> ամենևին էլ չընկճվեց և 67-րդ րոպեին մոտ էր նոր հաջողությանը, երբ աջ եզրից Ալբերտ Հովակիմյանը գնդակը կախեց տուգանային հրապարակ և վրա հասած Զավեն Բադոյանի գլխի հուժկու հարվածից հետո գնդակը մի փոքր բարձր անցավ: Խաղավերջում <<իմպուլսը>> մի փոքր ետ քաշվեց, սակայն կրկին վտանգավոր էին արագ հակագրոհները, որոնց ընթացքում կարող էին աչքի ընկնել Զավեն Բադոյանն ու Աղվան Հայրապետյանը: Խաղի 75-րդ րոպեին <<իմպուլսի>> կազմում փոխարինման դուրս եկավ և իր նորամուտը նշեց <<իմպուլսի>> կազմում 20-ամյա պաշտպան Արտակ Խաչատրյանը, որը ՀՀ ազագային հավաքականի նախկին խաղացող Վարդան Խաչատրյանի որդին է, և հիմնականում շատ վստահ և հուսալի գործեց: Այսպիսով <<իմպուլսը>> արժանիորեն 2:1 հաշվով հաղթեց <<շիրակին>> և ռևանշի հասավ առաջնության 1-ին շրջանում նույն հաշվով կրած պարտության դիմաց: Հաջորդ տուրում <<իմպուլսը>> մայիսի 21-ին ժամը 18/00-ին Երևանի <<հրազդան>> մարզադաշտում կհյուրընկալվի առաջնության ետնապահ` <<արարատի>> կողմից:
|
|
|
|
|
|
14.05.2011թ.
|
|
<<իմպուլսի>> 2 ֆուտբոլիստներ հրավիրվել են ՀՀ ազգային հավաքական
|
|
Ընթացիկ մրցաշրջանում իրենց լավագույն կողմերով դրսևորող <<իմպուլսի>> 2 ֆուտբոլիստներ` 33-ամյա դարպասապահ Մայիս Ազիզյանը և 21-ամյա կիսապաշտպան Զավեն Բադոյանը հրավիրվել են ազգային հավաքական և կմասնակցեն մայիսի 17-18-ին Ավանում` ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք ՀՀ ազգային հավաքականի երկօրյա ուսումնամարզական հավաքին: Հիշեցնենք, որ անցած տարի <<իմպուլսի>> 21-ամյա կիսապաշատպան Զավեն Բադոյանը հանդես էր գալիս նաև ՀՀ երիտասարդական հավաքականի կազմում և իրեն լավագույն կողմերով դրսևորելով բազմիցս դրվատանքի խոսքերի է արժանացել այն ժամանակվա ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ դանիացի մասնագետ Սերիցլևի կողմից: Նշենք նաև, որ ընթացիկ մրցաշրջանում Զավեն Բադոյանը արդեն դարձել է 3 գոլի հեղինակ և առայժմ ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում, <<իմպուլսի>> դարպասապահ Մայիս Ազիզյանի հետ միասին աչքի է ընկնում արդյունավետ և հուսալի խաղով:
|
|
|
|
|
|
07.05.2011թ.
|
|
<<իմպուլսը>> ոչ-ոքի` 2:2 խաղաց ՀՀ չեմպիոնի հետ
|
|
<<հանրապետական>> մարզադաշտում ընթացած ՀՀ բարձրագույն խմբի 8-րդ տուրի խաղում <<իմպուլսը>> հերթական անգամ ապացուցեց, որ անհարմար մրցակից է ՀՀ չեմպիոնի համար: Բավական է նշել, որ մինչ այժմ ՀՀ առաջնության շրջանակներում այս թիմերի միջև անցկացված 6 հանդիպումներից 4-ում ոչ-ոքի է արձանագրվել: Հաշվետու հանդիպումն էլ ընթացավ շատ հետաքրքիր, աշխույժ ու դիտարժան պայքարում: <<իմպուլսը>> բավական ակտիվ սկսեց մրցավեճը, սակայն 8-րդ րոպեին աջ եզրում օգտվելով <<իմպուլսի>> պաշտպան Էդուարդ Կակոսյանի վրիպումից Էդգար Մանուչարյանը բացեց խաղի հաշիվը` 1:0: Դրանից հետո նախաձեռնությունն անցավ <<փյունիկի>> ձեռքը. հարձակման կենտրոնում լարվածություն սկսեց ստեղծել ազգային հավաքականի խաղացող Մարկոսը: Նրա 11րդ և 16-րդ րոպեներին կատարած վտանգավոր հարվածները չհասան նպատակին, սակայն <<փյունիկի>> բրազիլացի լեգիոների <<իմպուլսի>> դարպասը գրավելու 3-րդ փորձը 19-րդ րոպեին հաջողությամբ պսակվեց` 2:0: Նկատենք, որ նման խաղասկիզբը ամենևին էլ չընկճեց ու թևաթափ չարեց <<իմպուլսի>> ֆուտբոլիստներին: Կամային բարձր որակներ ցուցադրելով, փոխանցումների որակյալ կատարումով ու համախմբված գործողություններով նրանք կարողացան հավասարեցնել խաղը: Հենակետային կիսապաշտպանի դիրքում ավելի հաշվենկատ ու համարձակ սկսեց գործել Նարեկ Դավթյանը, ով արդյունավետ էր համագործակցում հատկապես Հովհաննես Գոհարյանի հետ: Վերջինիս այս խաղում անպայման աչքի ընկնելու համառությունն ու ջանքերը ի վերջո տվեցին իրենց պտուղները: 27-րդ րոպեին Գոհարյանը հիանալի փոխանցում ստանալով Նարեկ Դավթյանից մեն-մենակ մնաց դարպասապահի դիմաց և հմտորեն կրճատեց հաշվի տարբերությունը` 2:1: Դրանից հետո էլ <<իմպուլսը>> չթուլացրեց գրոհների թափը, և մինչև ընդմիջման գնալը մոտ էր հաշվի հավասարակշռությունը վերականգնելուն: 40-րդ րոպեին <<փյունիկի>> 5 խաղացողների հետ պայքարում հաղթող դուրս գալով Գոհարյանը կրակագիծ դուրս բերեց Զավեն Բադոյանին, որի հարվածից հետո <<փյունիկին>> փրկեց հորիզոնական դարպասաձողը: 2-րդ խաղակեսը ևս սկսվեց <<իմպուլսի>> գրոհների ներքո: Իրենց ձեռքում պահելով գնդակի վերահսկումը, հետզհետե ուժեղացնելով ճնշումը ՀՀ չեմպիոնի դարպասին <<իմպուլսը>> ամեն գնով փորձում էր վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Սակայն տարվելով գրոհներով ու խաղը փրկելու ձգտումով երբեմն-երբեմն բացթողումներ էր ունենում պաշտպանությունում: Նման մի դրվագում 70-րդ րոպեին <<իմպուլսի>> պաշտպանները աչքաթող արեցին Գևորգ Ղազարյանին, ով մեն-մենակ հայտնվեց դարպասապահի դիմաց, սակայն 2-րդ խաղն անընդմեջ հուսալի խաղով առաձնացող դարպասապահ Մայիս Ազիզյանը փրկեց դրությունը: 4 րոպե անց <<իմպուլսին>> վերջապես հաջողվեց վերականգնել հավասարկշռությունը: Բադոյանի սրընթաց անցումը <<փյունիկի>> և ՀՀ ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը միայն խախտման գնով կարողացավ կագնեցնել: Տուգանայինի խաղարկումից հետո հերթական անգամ թիմի գրոհին միացած <<իմպուլսի>> ավագ, կենտրոնական պաշտպան Ջուլիանո Խիմենեսը գլխի դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը` 2:2: Խաղավերջում <<փյունիկը>> թարմ ուժեր դուրս բերեց ասպարեզ և փորձեց հաջողության նժարը կրկին թեքել իր կողմը: Մասնավորապես, 84-րդ րոպեին <<փյունիկի>> կազմում նորամուտը նշած 16-ամյա Վարդան Բակալյանը կարող էր թիմին առաջ մղել, սակայն կրկին իր բարձրության վրա գտնվեց <<իմպուլսի>> դարպասապահ Մայիս Ազիզյանը: Արժանի պիտի մատուցել նաև <<իմպուլսի>> 18-ամյա աջ պաշտպան Վաչիկ Եղիազարյանին, ով միայն 3-րդ հանդիպումն էր անցկացնում բարձրագույն խմբում, սակայն հիմնականում հաջողությամբ կարողացավ դիմակայել ՀՀ ազգային հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանին: Ի վերջո գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2, որը լիովին արտացոլում է այս խաղում ուժերի հարաբերակցությունն ու իրոք հանդիպման տրամաբանական ելքն էր: Տեղեկացնենք նաև, որ <<իմպուլսը>> իր հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 15-ին և այդ օրը ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալի Գյումրիի <<շիրակին>>, խաղը կսկսվի ժամը 18/00-ին:
|
|
|
|
|
|
03.05.2011թ.
|
|
<<իմպուլս-2>>-<<փյունիկ-3>>` 3:0
|
|
Այսօր Աշտարակի <<քասախի մարզիկ>> մարզադաշտում ՀՀ 1-ին խմբի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում Դիլիջանի <<իմպուլս-2>>-ը հյուրընկալել էր <<փյունիկ-3>>-ին և իր երկրորդ անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակը տոնեց` 3:0 հաշվով: Նախ նշենք, որ <<փյունիկ-3>>-ը, որը կազմում է ՀՀ մինչև 17 տարեկանների հավաքականի կորիզը <<իմպուլս-2>>-ին կարողացավ դիմադրել միայն առաջին կեսում: Իսկ ամբողջ խաղը անցավ <<իմպուլս-2>>-ի բացահայտ առավելությամբ, որը կարող էր հաղթել էլ ավելի խոշոր հաշվով: Նախ առաջին կեսում` 36-րդ րոպեին ձախ եզրից հիանալի փոխանցում ստանալով Վաչիկ Գրիգորյանը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը: Դրանից հետո <<փյունիկ-3>>-ի ֆուտբոլիստները կարող էին հավասարեցնել խաղի հաշիվը, սակայն <<փյունիկ-3>>-ի ֆուտբոլիստ Վիուլեն Այվազյանի հեռահար հիանալի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին: 2-րդ կեսը անցավ <<իմպուլս-2>>-ի բացահայտ առավելությամբ: Նախ 54-րդ րոպեին, ապա նաև 58-րդ րոպեին Վահե Միրաքյանի և Վահագն Այվազյանի խփած գոլերի շնորհիվ հաշիվը դարձավ խոշոր` 3:0: Դրանից հետո <<իմպուլս-2>>-ի կազմում 4-5 գոլային հիանալի պահեր բաց թողեց Ռումյան Հովսեփյանը, որը մի քանի դեպքում վրիպեց անհավանական դիրքերից: Հանդիպումը ավարտվեց <<իմպուլս-2>>-ի խոշոր հաշվով հաղթանակով: Հիշեցնենք, որ նախորդ տուրում էլ <<իմպուլս-2>>-ը հյուրընկալվելիս նույնպիսի հաշվով հաղթել էր նաև <<միկա-2>>-ին: <<իմպուլս-2>>-ը անցկացրած 4 խաղից հետո վաստակել է 7 միավոր է ընթանում է 5-րդ հորիզոնականում: ՀՀ 1-ին խմբի 6-րդ տուրում` մայիսի 10-ին <<իմպուլս-2>>-ը Կապանում կհյուրընկալվի տեղի <<գանձասար-2>>-ի կողմից:
|
|
|
|
|
|
30.04.2011թ.
|
|
<<իմպուլսը>> հաղթեց միանձնյա առաջատարին
|
|
<<իմպուլսը>> կարողացավ Երևանի <<հրազդան>> մարզադաշտում ընդհատել <<ուլիսի>> հաղթարշավը և 1:0 հաշվով շատ կարևոր հաղթանակ տոնեց: Նախ նշենք, որ երկու թիմերն էլ կորուստներով էին ներկայացել այս պատասխանատու հանդիպմանը: <<ուլիսից>> բացակայում էին 3 խաղով որակազրկված թիմի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը, ինչպես նաև հիմնական կազմի 5 խաղացող` 3-ը վնասվածքի, 2-ը` որակազրկման պատճառով, իսկ <<իմպուլսից>> բացակայում էր պաշտպան Արթուր Պետրոսյանը: Առաջին կեսում կողմերը հիմնականում գործում էին փակ, միմյանց ազատ տարածություններ չէին տալիս, վերջին փոխանցումն ու հարվածը հաջող չէր ստացվում, որի պատճառով էլ առաձնակի սուր ու վտանգավոր պահեր չառաջացան: 2-րդ խաղակեսում <<իմպուլսի>> կազմում փոխարինման դուրս եկած արագաշարժ Ալբերտ Հովակիմյանն ուԱրտակ Հովհաննիսյանը զգալի թարմություն և առջևի գծում էլ սրություն հաղորդեցին թիմի գործողություններին: 56-րդ րոպեին տուգանայինից մոտ 25 մետրից կատարած հուժկու հարվածով <<իմպուլսի>> բելառուս պաշտպան Ռոման Հարկուշան հանկարծակիի բերեց մինչ այդ հիանալի գործող <<ուլիսի>> դարպասապահին: Գնդակը դիպչելով տուգանային հրապարակում գտնվող ֆուտբոլիստներին, շեղեց ուղղությունն ու հայտնվեց դարպասում` 1:0: Բաց թողած գոլից հետո <<ուլիսի>> խաղացողները հաշիվը հավասարեցնելու նպատակով առաջ նետվեցին, որն արդեն ազատ գոտիների առաջացման պատճառ հանդիսացավ, և թույլ տվեց <<իմպուլսին>> առջևի գծում ավելի ակտիվ խաղ ցուցադրել: Դիսպետչերի պարտականությունը կրկին գրագետ ու հստակ կատարեց <<իմպուլսի>> կիսապաշտպան Զավեն Բադոյանը, որը նկատելիորեն աշխուժացրեց թիմային խաղը: 61-րդ րոպեին <<ուլիսը>> Արամ Բարեղամյանի հարվածից հետո կարող էր վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն սլացիկ ցատկով դրությունը փրկեց այս խաղում իր տարերքի մեջ մտած <<իմպուլսի>> դարպասապահ Մայիս Ազիզյանը: Վերջինս շատ վստահ ու հուսալի գործեց ողջ հանդիպման ընթացքում, և մեծ ներդրում ունեցավ թիմի հաղթանակում: <<իմպուլսից>> հեռահար հարվածներով հաշիվը կրկնապատկելու հնարավորություններ ունեցան Բադոյանը, Հովհաննիսյանն ու Աղվան հայրապետյանը, սակայն այդ դրվագներում <<ուլիսի>> դարպասապահը իր բարձրության վրա էր: 73-րդ րոպեին արդեն <<իմպուլսը>> հրաշքով փրկվեց գոլից: Նախ <<ուլիսի>> պաշտպան Թենգիզ Ուգրեխելիձեի հարվածից հետո <<իմպուլսին>> փրկեց դարպասաձողը, ապա վրա հասած Պատոյի հարվածից հետո էլ վերստին հրաշալի գործեց <<իմպուլսի>> դարպասապահ Մայիս Ազիզյանը: 9 րոպե անց համանման իրավիճակ ստեղծվեց արդեն <<ուլիսի>> դարպասի մոտ. Նարեկ Դավթյանի հեռահար փայլուն հարվածից հետո <<ուլիսին>> փրկեց դարպասաձողը, իսկ վրա հասած Արտակ Հովհաննիսյանը նպաստավոր դիրքից վրիպեց: Մնացած ժամանակում հուսալի գործած երկու կողմերի դարպասապահներին էլ հաջողվեց անառիկ պահել իրենց դարպասը: <<իմպուլսը>> 1:0 հաշվով միանգամայն արժանի հաղթանակ տոնեց, որը թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի խոսքերով անպայման վստահություն կհաղորդի թիմին: Խաղից հետո Գյուլբուդաղյանցը հայտնեց նաև, որ 1-ին շրջանի 7 խաղում վաստակած 10 միավորը ուժերի սահմանագիծ չէ, և <<իմպուլսը>> միշտ ձգտելու է ավելիին: Նկատենք, որ անցած մրցաշրջանում <<իմպուլսը>> 1-ին շրջանում նույնպիսի արդյունք էր ցույց տվել 3 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն և 10 միավոր էր վաստակել միակ տարբերությունը թերևս այն էր, որ այս անգամ ծանրակշիռ հաղթանակներ են տարվել նախորդ առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրների` <<բանանցի>> և <<ուլիսի>> նկատմամբ, և գնդակների հարաբերակցությունն էլ 6:10-ի փոխարեն` 9:8 է: 2-րդ շրջանում <<իմպուլսը>> իր առաջին հանդիպումը կանցկացնի մայիսի 7-ին և այդ օրը Երևանի <<հանրապետական>> մարզադաշտում ժամը 19-ին կհյուրընկալվի ՀՀ չեմպիոն <<փյունիկի>> կողմից:
|
|
|
|
|
|
23.04.2011թ.
|
|
<<իմպուլս>>-<<գանձասար>>` 2:2
|
|
ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում <<իմպուլսը>> Իջևանի <<արնար>> մարզադաշտում հյուրընկալեց ընթացիկ մրցաշրջանում հաջող հանդես եկող և առաջատարների խմբում գտնվող Կապանի <<գանձասարին>>: Դրամատիկ պայքարում անցած այս խաղում գրանցվեց արդյունավետ ոչ-ոքի` 2:2: Նախ նշենք, որ տեղացած հորդառատ անձրևից հետո Իջևանի խաղադաշտը գտնվում էր շատ ծանր վիճակում և 2 թիմերին էլ խանգարեց ցուցադրել իրենց ողջ ունակությունները: Այս ծանր խաղադաշտի հետևանքով խաղի արդեն 14-րդ րոպեին <<իմպուլսի>> պաշտպան Արթուր Պետրոսյանը ծանր վնասվածք ստացավ և մարզիչները ստիպված էին փոխարինել նրան: Առաջին կեսը անցավ հիմնականում <<իմպուլսի>> խաղային և տարածքային առավելությամբ, սակայն այդպես էլ գոլեր չգրանցվեցին: Երկորդ կեսը առավել ակտիվ սկսեց <<իմպուլսը>> և ստեղծեց մի քանի վտանգավոր պահեր, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Տիգրան Ոսկանյանն ու Արտակ Հովհաննիսյանը: Այդուհանդերձ, <<իմպուլսի>> ֆուտբոլիստներին 62-րդ րոպեին հաջողվեց Զավեն Բադոյանի կատարած գեղեցիկ հարվածից հետո հաշվի մեջ առաջ անցնել` 1:0: Խփած գոլից հետո թվում էր , թե մրցակցի ֆուտբոլիստների մոտ խուճապ է առաջացել, սակայն աստիճանաբար <<գանձասարը>> կարողացավ հավասարեցնել խաղը և հանդիպման 75-րդ րոպեին Վլադիմիր Մատիչը հուժկու հարվածով կարողացավ վերականգնել հաշվի տարբերությունը: Բաց թողած գոլից հետո <<իմպուլսի>> ֆուտբոլիստները թուլացրին զգոնությունը: 86-րդ րոպեին Նոա Կասուլեն հեռու տարածությունից կատարած շեշտակի հարվածով կարողացավ առաջ մղել <<գանձասարին>>: Խաղի վերջնամասը ամբողջովին անցավ <<իմպուլսի>> գրոհների ներքո և նրանց ջանքերը վերջապես հաջողությամբ պսակվեցին: Մրցավարի ավելացված ժամանակի վերջին րոպեին ձախ եզրից ստացած փոխանցումից հետո Արտակ Հովհաննիսյանը գլխի դիպուկ հարվածով կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը` 2:2: Ի դեպ, նշենք, որ այս խաղում <<իմպուլսի>> կազմում գրագետ և արդյունավետ ֆուտբոլ ցուցադրեց <<իմպուլսի>> 21-ամյա կիսապաշտպան Զավեն Բադոյանը, որը ամբողջ խաղի ընթացքում լարվածության մեջ պահեց մրցակցի պաշտպաններին: Զավեն Բադոյանը ընթացիկ առաջնությունում խփեց իր 3 գնդակը, իսկ ընդհանուր առամամբ նա դարձել է 7 գոլի հեղինակ և մեկ գոլով շրջանցելով Էլտոն Կարդոսոյին գլխավորեց <<իմպուլսի>> ռմբարկուների ցուցակը:
|
|
|
|
|
|
16.04.2011թ.
|
|
<<իմպուլսը>> վերագտնում է իր խաղը
|
|
Ապրիլի 16-ին Իջևանում ազգային առաջնության 5-րդ տուրում ՀՀ փոխչեմպիոն <<բանանցի>>հետ <<իմպուլսի>> խաղն առաջին հերթին սկզբունքային ու կարևոր էր այն տեսանկյունից, որ անցյալ մրցաշրջանում այս թիմերի միջև անցկացված բոլոր 4 հանդիպումներն էլ ավարտվել էր <<բանանցի>> հաղթանակով: Աստիճանաբար իր խաղը վերագտած և առավել վճռական ու կազմակերպված գործող <<իմպուլսը>> կարողացավ 1:0 հաշվով հաղթանակ կորզել ուժեղ մրցակցից: 22-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի դիպուկ հարվածով գոլի հեղինակ դարձավ պաշտպան Արթուր Պետրոսյանը, որը միացել էր <<իմպուլսի>> գրոհին ու փաստորեն վճռեց հանդիպման ելքը: Խաղը փրկելու <<բանանցի>> բոլոր ջանքերն ապարդյուն անցան: <<իմպուլսի>> պաշտպաններն ու դարպասապահը այս անգամ գործեցին բավական հստակ ու համագործակցված, որի արդյունքում էլ կարողացան անառիկ պահել սեփական դարպասը: <<իմպուլսը>> ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում իր առաջին հաղթանակը տոնեց <<բանանցի>> նկատմամբ, որը լուրջ խթան կլինի և վստահություն կհաղորդի <<իմպուլսի>> ֆուտբոլիստներին: Ապրիլի 23-ին` 6-րդ տուրում <<իմպուլսը>> կրկին սեփական հարկի տակ` Իջևանում կհյուրընկալի ընթացիկ մրցաշրջանում վերելքով հանդես եկող, և առայժմ առանց պարտության ընթացող Կապանի <<գանձասարին>>:
|
|
|
|
|
|
09.04.2011թ..
|
|
<<իմպուլսը>> պարտվեց մի խաղում, որտեղ առնվազը ոչ-ոքի պիտի գրանցվեր
|
|
Ազգային առաջնության 4-րդ տուրի <<միկայի>> հետ հանդիպումը <<իմպուլսի>> համար առաձնահատուկ էր այն առումով, որ պիտի ջանքեր գործադրվեր ՀՀ գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում կրած պարտության դիմաց ռևանշի հասնելու համար: Հենց այդպիսի տրամադրվածությամբ էլ <<իմպուլսի>> ֆուտբոլիստները դուրս էին եկել ասպարեզ: Ճիշտ է 14-րդ րոպեին պաշտպանության կենտրոնում թույլ տված սխալի պատճառով <<իմպուլսը>> գոլ բաց թողեց, սակայն հետագայում կարգավորելով թիմային խաղն ու գործելով կոմբինացիոն ոճով նախ Աղվան Հայրապետյանի, ապա <<միկայի>> պաշտպաներին գրագետ ու հնարամիտ գործողություններով մշտապես լարվածության մեջ պահող Զավեն Բադոյանի ջանքերով արդեն 57-րդ րոպեին կարողացան հաշվի մեջ առաջ անցնել` 2:1: Ցավոք, հանդիպման երկորդ հատվածում <<իմպուլսի>> ֆուտբոլիստները կորցրին զգոնությունը և սեփական դարպասը ընդունելով 2 գնդակ 2:3 հաշվով պարտվեցին մի հանդիպումում, որտեղ ցուցադրած խաղի որակով պարտավոր էր առնվազը ոչ-ոքի խաղալ:
|
|
|
|
|
|
02.04.2011թ.
|
|
<<իմպուլսը>> առաջին հաղթանակը տոնեց
|
|
Ազգային առաջնության մեկնարկային տուրերում նախ <<փյունիկին>>` 0:1 հաշվով, ապա <<շիրակին>>` 1:2 հաշվով զիջելուց հետո, ապրիլի 2-ին Իջևանի <<արնար>> մարզադաշտում բարձրագույն խումբ վերադարձած <<արարատին>> հյուրընակալած <<իմպուլսը>> ասպարեզ դուրս եկավ անպայման հաղթելու վճռականությամբ: Ագրեսիվ, արդյուանվետ ու ակտիվ խաղով առաձնացավ հատկապես Տիգրան Ոսկանյանը, որի երկու գոլային փոխանցումները վճռորոշ եղան: Առաջին կեսի վերջին րոպեին եզրից կատարած նրա փոխանցումից հետո վնասվածքից հետո շարք վերադարձած Հովհաննես Գոհարյանը բացեց խաղի հաշիվը: Երկրորդ խաղակեսի միջնամասում` 72-րդ րոպեին համանման իրավիճակում Ոսկանյանի հաշվենկատ փոխանցումը արդյունավետ եզրափակեց Զավեն Բադոյանը` 2:0: Այսպիսով, վստահ ու գրագետ խաղ ցուցադրած <<իմպուլսը>> այս մրցաշրջանում իր առաջին հաղթանակը տոնեց:
|
|
|
|
|
|
03.02.2011թ.
|
|
Փորձարկումները շարունակվում են
|
|
Սոչիից վերադառնալուց հետո ՙԻմպուլսի՚ խաղացողներին տրված կարճատև հանգստից հետո թիմը մարզումները վերսկսեց Երևանում ֆուտբոլի ակադեմիայում: Առայժմ ՙԻմպուլսում՚ շարունակում են փորձաշրջան անցնել բրազիլացի Սաբինոն, բելառուս Հարկուշան և ՙԺեմչուժինա-2՚-ի 17-ամյա հարձակվող Տիգրան Տիգրանյանը: Նախատեսվում է, որ ՙԻմպուլսը՚ փետրվարի 7-ին երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի կմեկնի արտերկիր: Մինչ արտասահմանյան հավաքի մեկնելը ՙԻմպուլսը՚ փետրվարի 5-ին ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով մարզադաշտում ժամը 15 անց 30-ին ստուգողական հանդիպում կանցկացնի Գյումրիի ՙՇիրակի՚ հետ:
|
|
|
|
|
|
22.01.2011թ.
|
|
ՙԻմպուլսը՚ Սոչիում նոր խաղացողներ փորձարկեց
|
|
Սոչիում ուսումնամարզական հավաքը շարունակող ՙԻմպուլսը՚ հունվարի 18-ին ստուգողական 2-րդ խաղում ուժերը չափեց ՌԴ-ի 1-ին դիվիզիոնը ներկայացնող Աստրախանի ՙՎոլգար-Գազպրոմի՚ հետ և զիջեց 0:2 հաշվով: Աշխույժ ու անզիջում պայքարում ընթացած մրցամարտում գոլ խփելու հիանալի հնարավորությունները ձեռքից բաց թողեցին Տիգրան Ոսկանյանը, Ալբերտ Հովակիմյանն ու Վահագն Այվազյանը: Այս խաղում թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը բելառուս ֆուտբոլիստ Ռոման Հարկուշայից բացի հնարավորություն ունեցավ փորձարկելու Սոչիի ՙԺեմչուժինայի՚ 2-րդ թիմի 17-ամյա հարձակվող Տիգրան Տիգրանյանին և Վլադիկավկազի ՙԱվտոդորի՚ խաղացող Գեորգի Տաբուևին: Այս խաղից հետո վերջինիս ծառայություններից ակումբը հրաժարվեց, քանի որ նա չբավարարեց մարզչական շտաբի պահանջները: Հունվարի 22-ին ՙԻմպուլսը՚ ընկերական 3-րդ խաղում մրցեց ՌԴ-ի պրիմեր լիգայի ներկայացուցիչ ՙՌոստովի՚ փոխարինողների կազմի հետ: ՙՌոստովի՚ կազմից հաշիվը բացեց մեր հայրենակից Ալեքսանդր Թումասյանը` ՙՈւրալում՚ հանդես եկող Դենիս Թումասյանի կրտսեր եղբայրը: Տուգանայինից կատարած դիպուկ հարվածով Վահագն Այվազյանը վերակագնեց հավասարակշռությունը: Սակայն ՙՌոստովի՚ երիտասարդական թիմը 11մ-ից խփած գոլով 2:1 հաշվով հաղթանակ տոնեց: Ընդ որում սա ռոստովցիների այս խաղում խփած երկրորդ 11մ-ոց հարվածն էր. դրանից առաջ նրանք չէին կարողացել անվրեպ իրացնել առաջին 11մ-ոց հարվածը: Այս խաղին մասնակցեց ՙԱտլետիկո՚ Մինեյրոյի 20-ամյա բրազիլացի հարձակվող Մարսելո Ռոդրիգես Սաբինոն, որը հունվարի 20-ից փորձաշրջան է անցնում ՙԻմպուլսում՚:
|
|
|
|
|
|
14.01.2011թ.
|
|
Իմպուլսը Սոչիում անցկացրեց առաջին ընկերական հանդիպումը
|
|
Հարգելի ֆուտբոլասերներ նշենք, որ Դիլիջանի ՙԻմպուլսը՚ հունվարի 10-24-ը 21 ֆուտբոլիստներով Սոչիի ազգային հավաքականների նախապատրաստական կենտրոնում` ՙՍպուտնիկ-Սպորտ՚ հարմարավետ մարզահամալիրում ուսսումնամարզական հավաք է անցկացնում: Նախ նշենք, որ ՙԻմպուլսի՚ այս տարվա նոր ձեռբերումները դարձան ՙՈւլիսից՚ տեղափոխված վրացի կիսապաշտպան Գագա Թիբիլաշվիլին, ՙԳանձասարից՚` Հայկ Չիլինգարյանը, որը վնասվածքի պատճառով չկարողացավ Սոչի մեկնել և նախկին ՙՈւլիսի՚ ֆուտբոլիստ Նարեկ Դավթյանը, որոնց հետ ՙԻմպուլսը՚ արդեն պայմանագրեր է ստորագրել: Բացի դրանից հունվարի 6-ից թիմում փորձաշրջան է անցնում անցած տարի Բելառուսի 1-ին դիվիզիոնը ներկայացնող ՙՎերաս՚ ակումբի նախկին խաղացող Ռոման Հարկուշան(ՙՎերասի՚ կազմում անցած տարի մասնակցել է 28 խաղի և 6 գոլի հեղինակ): Այս օրերին հնարավոր է թիմին միանա նաև բրազիլացի ևս մեկ ֆուտբոլիստ, որի հետ բանակցությունները շարունակվում են: Եվ ահա Սոչիում այսօր ՙԻմպուլսը՚ իր առաջին ընկերական հանդիպումը անցկացրեց Ռուսաստանի 1-ին դիվիզիոնը ներկայացնող Օրենբուրգի ՙԳազովիկի՚ հետ: Արմեն Գյուլբուդաղյանցը հնարավորություն ունեցավ փորձարկելու թիմի բոլոր նորեկներին: Մրցակիցները հանդիպման երկու խաղակեսերին մասնակցեցին տարբեր կազմերով: Խաղն անցավ հիմնականում ՙԻմպուլսի՚ առավելությամբ, սակայն սակայն առաջինը հաջողության հասան օրենբուրգցիները, որոնցից 1-ին կեսում կասկածելի 11մ-ից հաշիվը բացեց նրանց լավագույն ռմբարկու Մարատ Շոգենովը, սակայն ՙԻմպուլսը՚ կարողացավ վերգտնել իր խաղը և 90-րդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը` Սոչիի մարզադպրոցի սան հայազգի Տիգրան Տիգրանյանի օգնությամբ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Ըստ նախնական ծրագրի Սոչիում ՙԻմպուլսը՚ ևս 2 ընկերական հանդիպում կանցկացնի հունվարի 18-ին և հունվարի 22-ին, սակայն մրցակիցները վերջնականապես ճշտված չեն:
|
|
|
|
|
|
06.11.2010թ.
|
|
<<իմպուլսի>> 3-րդ անընդմեջ հաղթանակը
|
|
Նյոմեբերի 6-ին ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում <<իմպուլսը>> Դիլիջանում մրցաշրջանի իր վերջին հանդիպումն անցկացրեց: Վերջին խաղերում վերելքով հանդես եկող <<իմպուլսը>> 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Այս անգամ մրցակիցը դեռ 3-րդ տեղի հույսեր պահպանող և անպայման հաղթանակի ձգտող <<միկան>> էր: Հանդիպումը վստահ սկսած <<իմպուլսի>> առաջին իսկ գրոհը հաջողությամբ պսակվեց, և արդեն 1-ին րոպեին Ալբերտ Հովակիմյանը բացեց խաղի հաշիվը: Բաց թողած գոլից հետո կորցրածը արագ վերականգնելու նպատակով ողջ ուժերով առաջ նետված <<միկայի>> ֆուտբոլիստները 24-րդ րոպեին Բոտի Դեմելի ջանքերով հավասարեցրին խաղի հաշիվը: Սակայն մրցաշրջանը արժանապատիվ ելույթներով ավարտելու միտված <<իմպուլսը>> կրկին տիրեց նախաձեռնությանը և վերստին կամային բարձր հատկանիշներ դրսևորելու շնորհիվ հանդիպումը հասցրեց հաղթական ավարտի: 57-րդ րոպեին ձախ եզրում ճեղքելով <<միկայի>> պաշտպանությունը Տիգրան Ոսկանյանը հաշվենկատ հարվածով գրավեց Կասպարովի պաշտպանած դարպասը, և ինչպես հետագայում պարզվեց 2:1 հաշվով արժանի հաղթանակ պարգևեց <<իմպուլսին>>: Խաղը փրկելու ձգտումով կրկին առաջ նետված <<միկայի>> գրոհները հախուռն էին, ու հաջողություն չբերեցին: Հուսալի գործեցին <<իմպուլսի>> դարպասապահ Գևորգ Պարազյանն ու պաշտպանությունը: Խաղավերջում ձեռնարկած սուր հակագրոհների ժամանակ <<իմպուլսը>> կարող էր մեծացնել հաշվի մեջ եղած տարբերությունը, սակայն նպաստավոր պահերը չկարողացան արդյունավետ օգտագործել: Չնայած զբաղեցրած 5-րդ տեղին <<իմպուլսը>> ապացուցեց, որ արժանի մրցակից կարող է լինել յուրաքանչյուր հակառակորդի համար, և իր մարտունակությամբ չի զիջում ոչ մի թիմի: Պահեստային խաղացողների խնդիր ունեցող <<իմպուլս-2>>-ը հերթական տուրում մրցակցի հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց 1-ին խմբի առաջատարներից մեկին` <<բանանց-2>>-ին:
|
|
|
|
|
|
31.10.2010թ.
|
|
Կամային հաղթանակ <<շիրակի>> նկատմամբ
|
|
Հոկտեմբերի 31-ին 26-րդ տուրում <<իմպուլսը>> արտագնա խաղում հյուրընկալվեց Գյումրիի <<շիրակի>> կողմից: Քանի որ Գյումրիում խաղադաշտը ներկայումս վերոնորգվում է Իջևանի <<արնար>> մարզադաշտում <<շիրակը>> հանդես եկավ տանտիրոջ կարգավիճակով: Ցավոք անձրևային եղանակների պատճառով խոտածածկը գտնվում էր ոչ այնքան բարվոք վիճակում, ինչն էլ խանգարում էր կողմերին կոմբիանցիոն խաղ ցուցադրելուն: Առաջին կեսում հիմնականում դիրքային պայքար էր ընթանում, և վտանգավոր պահերը խիստ սակավ էին: Երկրորդ կեսում խաղն անցավ ավելի աշխույժ ու հետաքրքիր պայքարում: 49-րդ րոպեին օգտվելով <<իմպուլսի>> պաշտպանների սխալից Մկրտիչ Նալբանդյանը մոտ տարածությունից բացեց խաղի հաշիվը: Սակայն դա ամենևին էլ չընկճեց <<իմպուլսի>> խաղացողներին, որոնք սկսեցին ավելի ուշադիր ու հավաքված գործել: Հատկապես շատ ակտիվ էր կիսապաշտպանության ձախ եզրում հանդես եկող Զավեն Բադոյանը, որն ընդհանրապես ընթացիկ մրցաշրջանում իրեն լավագույն կողմերով է դրսևորում: <<իմպուլսը>> ամբողջովին տիրեց նախաձեռնությանը և 65-րդ րոպեին վերջապես համառ ջանքերը պսակվեցին հաջողությամբ: Անկյունայինի խաղարկումից հետո Արթուր Պետրոսյանը մոտ տարածությունից գլխի հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Դրանից հետո էլ <<իմպուլսը>> շարունակում էր ակտիվ գործել և բազմաթիվ գոլային պահեր ստեղծեց: Սակայն խաղային մեծ առավելությունը կարողացավ գոլի վերածել միայն 81-րդ րոպեին: Բրազիլացի Էլտոն Կարդոսոն և Զավեն Բադոյանը հիանալի համագործակցության շնորհիվ շփոթեցրին <<շիրակի>> դարպասապահին, որի սխալից էլ հմտորեն օգտվելով Զավեն Բադոյանը գրավեց մրցակցի դարպասը: Երկրորդ գոլից հետո էլ <<իմպուլսը>> շարունակում էր բազմաթիվ նպաստավոր պահեր ստեղծել, սակայն նույն Բադոյանը, ապա նաև Ավետիք Կիրակոսյանը, Վահե Միրաքյանը աչքի ընկնելու հնարավորությունները ձեռքից բաց թողեցին: Ի վերջո <<իմպուլսը>> 2:1 հաշվով կամային արժանի հաղթանակ տոնեց <<շիրակի>> նկատմամբ և էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը 5-րդ տեղում: Նախօրեին <<իմպուլս-2>>-ը 1-ին խմբի առաջնության 24-րդ տուրի խաղում Դիլիջանում հյուրընկալեց <<փյունիկ-2>>-ին, որը մինչև 19 տարեկանների ՀՀ հավաքականի հիմնական կորիզն է կազմում: <<իմպուլսի>> դուստր թիմը, որը թեև այս խաղում պահեստայինների խնդիր ուներ, սակայն բավական լրջորեն դիմադրեց ուժեղ մրցակցին, և միայն խաղավարտից 8 րոպե առաջ Հովհաննես Հովհաննիսյանի խփած միակ գոլը հաղթանակ պարգևեց <<փյունիկ-2>>-ին
|
|
|
|
|
|
24.10.2010թ.
|
|
<<իմպուլսի>> խաղացողը մասնակցեց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին
|
|
<<իմպուլսի>> 18-ամյա կիսապաշտպան Վահագն Այվազյանը մինչև 19 տարեկանների ՀՀ հավաքականի կազմում հոկտեմբերի 19-24-ը Լիտվայում մասնակցեց այդ տարիքային խմբի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի 11-րդ խմբի ընտրական մրցաշարին: Ճիշտ է այստեղ Սևադա Արզումանյանի սաները առանձնակի բարձր արդյուքներով չփայլեցին, և միևնույն 0:3 հաշվով նախ զիջեցին Իսրայելի, ապա նաև Եվրոպայի փոխչեմպիոն Իսպանիայի հավաքականներին, և դրանից հետո միայն նվազագույն` 1:0 հաշվով հաղթեցին լիտվացիներին, ու 4 թիմերի պայքարում գրավեցին 3-րդ տեղը: Վահագն Այվազյանը ՀՀ հավաքականի կազմում մասնակցեց վերոհիշյալ մրցակիցների հետ անցակացրած բոլոր 3 հանդիպումներին էլ, որը փորձառության, միջազգային մրցափորձի ձեռք բերման առումով չափազանց կարևոր էր, և փաստորեն Վահագին կօգնի առավել վստահ ու համարձակ գործել ՀՀ առաջնույությունում:
|
|
|
|
|
|
23.10.2010թ.
|
|
<<իմպուլսը>> ամրապնդում է դիրքերը
|
|
Առաջնության վերջնագծում առավել վստահ խաղ ցուցադրող <<իմպուլսը>> այսօր Դիլիջանում սեփական հարկի տակ <<կիլիկիայի>> հետ մրցավեճում վստահ հաղթանակ տոնեց` 2:0 հաշվով, և ամրապնդվեց 5-րդ տեղում: Ողջ հանդիպման ընթացքում <<իմպուլսը>> ուներ թե խաղային, և թե տարածքային առավելություն, որն էլ ի վերջո վերածեց գոլերի: Ուշագրավ է, որ առաջին և երկրորդ խաղակեսերի վերջին րոպեին հետաքրքիր զուգադիպությամբ աչքի ընկան, բոլորովին վերջերս ակումբի հետ 2 տարով պայմանագիրը երկրաձգած բրազիլացի կիսապաշտպան Էլտոն կարդոսոն և ՀՀ երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանը: Նկատենք, որ բարձր արդյունավետությամբ ու որակյալ խաղով առաձնացող Էլտոն Կարդոսոն կարճ ժամանակում հասցրել է տեղ զբաղեցնել լավագույն ռմբարկուների տասնյակում: Բրազիլացի այս լեգիոները <<իմպուլսի>> կազմում մասնակցել է առաջնության 13 հանդիպման և դարձել է 6 գոլի հեղինակ, որը լավագույն ցուցանիշն է <<իմպուլսում>>: <<կիլիկիայի>> հետ խաղում առաջին անգամ <<իմպուլսի>> մեկնարկային կազմում հանդես եկավ 18-ամյա պաշտպան Եղիշե Վարդանյանը, որը հիմնականում վատ տպավորություն չթողեց: <<իմպուլս-2>>-ի պատանի կենտրոնական պաշտպանը փոխարինում էր հերթական անգամ որակազրկման պատճառով հանդիպումը բաց թողած բրազիլացի պաշտպան Ջուլիանո Խիմենեսին:
|
|
|
|
|
|
17.10.2010թ.
|
|
Մարտական ոչ-ոքի ՀՀ չեմպիոնի հետ խաղում
|
|
Ընթացիկ մրցաշրջանում <<իմպուլսը>> ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում <<փյունիկի>> համար անհարմար մրցակիցներից մեկը դարձավ: Բավական է նշել, որ առաջնությունում անցկացրած 4 հանդիպումներից միայն մեկում ՀՀ չեմպիոնը Երևանում սեփական հարկի տակ 2-րդ շրջանի խաղում է կարողացել հաղթել: Մյուս 3 շրջանների խաղերն ավարտվել են ոչ-ոքի, համապատասխանաբար 0:0, 1:1, և 3:3 հաշիվներով: Հատկապես գոլառատ ստացվեց այսօր <<հանրապետական>> մարզադաշտում կայացած 24-րդ տուրի հանդիպումը: Խաղասկիզբը խոստումնալից էր <<իմպուլսի>> համար: 24-րդ րոպեին աջ թևում Արթուր Պետրոսյանի ձեռնարկած գրոհը դիպուկ հարվածով եզրափակեց այս մրցաշրջանի լավագույն խաղացողներից մեկը` Զավեն Բադոյանը: Ցավոք, 1-ին կեսի ավարտից ընդամենը 10 վարկյան առաջ <<իմպուլսի>> խաղացողները մի ակնթարթ միայն զգոնության կորուստ ունեցան, որից օգտվելով <<փյունիկի>> ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը վերկանգնեց հաշվի հավասարկշռությունը: Ընդմիջումից հետո <<փյունիկի>> ֆուտբոլիստները երկու անգամ ստանդարտ դիրքերից հաջող հարվածների շնորհիվ հաշվի մեջ առաջ անցան` 3:1, և թվում էր արդեն հանդիպման ելքը վճռված է: Սակայն կամային բարձր հատկանիշներ դրսևորած <<իմպուլսի>> ֆուտբոլիստները նախ 70-րդ րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը(Ալբերտ Հովակիմյան), ապա 87-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Գևորգ Նռանյանի ջանքերով վերականգնեցին հաշվի տարբերությունը` 3:3:
|
|
|
|
|
|
14.10.2010թ.
|
|
<<իմպուլս-2>>-ը միավոր է վաստակում նաև Կապանում
|
|
<<իմպուլս-2>>-ը ՀՀ 1-ին խմբի առաջնության 4-րդ շրջանում շարունակում է անպարտելի հանդիպումների շարքը: Կարեն Բարսեղյանի սաները այսօր 23-րդ տուրի շրջանակներում արտագնա խաղում Կապանում վստահ հանդես եկան և ոչ-ոքի` 0:0 խաղացին <<գանձասար-2>>-ի հետ,որը սովորաբար շատ լավ է հանդես գալիս սեփական հարկի տակ: <<իմպուլս-2>>-ն այժմ անցկացրած 20 հանդիպումներից հետո վաստակել է 19 միավոր, և ընթանում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: <<իմպուլս-2>>-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ` Դիլիջանում, և 24-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալի Երևանի <<փյունիկ-2>>-ին:
|
|
|
|
|
|
14.10.2010թ.
|
|
Էդուարդ Կակոսյանը համալրում է <<իմպուլսի>> կազմը
|
|
ՀՀ ազգային հավաքականում 3, ՀՀ երիտասարդականում ընտրանիում մեկ հանդիպման մասնակցած 24-ամյա պաշտպան Էդուրադ Կակոսյանը հոկտեմբերի 14-ին երկամյա պայմանագիր է կնքել <<իմպուլսի>> հետ: Փորձառու ֆւոտբոլիստի համար ընթացիկ մրցաշրջանը հաջող չդասավորվեց: Երիտասարդ խոստումնալից պաշտպանը այս տարի <<բանանցի>> կազմում միայն 8 հանդիպման է մասնակցել, ապա 6 խաղով որակազրկվելով դուրս մնաց թե <<բանանցի>> հիմնական կազմից, և թե ՀՀ ընտրանուց:: Այդ ընթացքում Էդուրադը փորձաշրջան անցավ Բելառուսում` Սոլիգորսկի <<շախտյորում>>, սակայն հաջող քննություն չբռնելով կրկին վերադարձավ Երևան: Նշենք, որ Կակոսյանը <<բանանցի>> կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 83 հանդիպման, դարձել 2 գոլի հեղինակ:
|
|
|
|
|
|
10.10.2010թ.
|
|
<<իմպուլսի>> խաղացողները տարբեր հավաքականներում
|
|
Մարզական արդյունքներից զատ յուրաքանչյուր թիմի համար, որպես կարևոր չափանիշ ու հիմնական նպատակ, եղել և մնում է տարբեր հավաքականների համար որակյալ կադրերի պատրաստումը: Այս առումով <<իմպուլսում>> գործերը վատ չեն ընթանում: Ընթացիկ մրցաշրջանում ՀՀ երիտասարդական հավաքական հրավիրվեցին <<իմպուլսի>> դարպասապահներից Գևորգ Պրազյանը և 20-ամյա կիսապաշտպան Զավեն Բադոյանը, հատկապես վերջինս մեծ ներդրում ունեցավ շրջափուլի վերջին հանդիպումներում ՀՀ ընտրանու հաջողություններում, և արժանացավ թե երիտասարդականի գլխավոր մարզիչ, դանիացի մասնագետ Ֆլեմինգ Սերիցլևի դրվատանքին, և թե ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ուշադրությանը: <<իմպուլսի>> կոնգոցի 19-ամյա պաշտպան Մակոսո Նդոուման հրավիրվեց և Կոնգոյի ընտրանու կազմում սեպտեմբերի 25-ին Բրազիվիլում մասնակցեց մինչև 20 տարեկանների Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի Կոնգո-Կամերուն պաշտոնական հանդիպմանը, որն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 1:0 հաշվով: <<իմպուլսի>> 18-ամյա կիսապաշտպան Վահագն Այվազյանը հանդիսանում է մինչև 19 տարեկանների ՀՀ հավաքականի թեկնածու և Սևադա Արզումանյանի ղեկավարույամբ պատրաստվում է մասնակցել հոկտեմբերի 16-24-ը Լիտվայում կայանալիք մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության 11-րդ խմբի ընտրական մրցաշարին, որտեղ մեր ընտրանու մրցակիցները տանտերերից բացի կլինեն Իսպանիայի և Իսրայելի հավաքականները: Մինչև 17 տարեկանների ՀՀ հավաքականում ընդգրկված է <<իմպուլս-2>>-ի 16-ամյա հարձակվող Վաչիկ Գրիգորյանը, նա ՀՀ ընտրանու կազմում մասնակցեց Իսլանդիայում ընթացած Եվրոպայի առաջնության այս տարիքային խմբի որակավորման փուլի հանդիպումենրին, որտեղ ուժերը տանտերերից(1:2) բացի չափեցին Չեխիայի(1:1) և Թուրքիայի(0:3) հավաքականների հետ:
|
|
|
|
|
|
10.10.2010թ.
|
|
<<իմպուլս-2>>-ը շտկում է մրցաշարային գործերը
|
|
ՀՀ 1-ին խմբի առաջնության 3-րդ շրջանում առաձնակի վերելքով է հանդես գալիս <<իմպուլսի>> դուստր թիմը` <<իմպուլս-2>>-ը, որը մինչ այդ 9 թիմերի պայքարում եզրափակում էր մրցաշարային աղյուսակը: Կարեն Բարսեղյանի սաները ճիշտ է սեպտեմբերի 23-ին 2-րդ շրջանից հետաձգված խաղում 0:4 հաշվով զիջեցին մրցաշարի առաջատար <<արարատին>>, սակայն 3-րդ շրջանի անցկացրած 3 հանդիպումներում վստահ գործելով 3 անընդմեջ հաղթանակ տոնեցին ու նկատելիորեն բարելավելով մրցաշարային գործերը 9-ից բարձրացան 6-րդ հորիզոնական: Հիմնականում պատանի ֆուտբոլիստներով համալրված <<իմպուլս-2>>-ը Դիլիջանում` սեփական հարկի տակ 20-րդ տուրի խաղում 2:0 հաշվով առավելույան հասավ <<միկա-2>>-ի նկատմամբ: Գոլերի հեղինակներ դարձան Արմեն Դերձյանն ու Ռումյան Հովսեփյանը: Հաջորդ տուրում <<իմպուլս-2>>-ը արդեն մրցակցի հարկի տակ, արտագնա խաղում Գյումրիում 1:0 հաշվով պարտության մատնեց <<շիրակ-2>>-ին: Այս խաղում աչքի ընկավ Արթուր Դավթյանը: Հոկտեմբերի 7-ին Դիլիջանում տեղի ունեցած 22-րդ տուրի խաղում <<իմպուլս-2>>-ը զարգացնելով հաջողությունը 3:0 հաշվով հաղթեց <<փյունիկ-3>>-ին: Այս խաղում էլ դուբլի հեղինակ դարձավ Ռումյան Հովսեփյանը, մեկ անգամ էլ մրցակցի դարպասը գրավեց Գրիգոր Բալաբեկյանը: Հերթական` 23-րդ տուրի հանդիպումը <<իմպուլս-2>>-ը կանցկացնի հոկտեմբերի 14-ին Կապանում <<գանձասար-2>>-ի հետ:
|
|
|
|
|
|
28.04.2010թ.
|
|
Զավեն Բադոյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ
|
Այսօր երևանի <<հանրապետական>> մարզադաշտում ընկերական հանդիպում տեղի ունեցավ ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականների միջև: Յուրաքանչյուր խաղակեսը բաղկացած էր 30 րոպեից:
Ազգային հավաքականի կազմում երկրորդ կեսում փոխարինման դուրս եկան <<իմպուլսի>> դարպասապահ Մայիս Ազիզյանն ու Գևորգ Նռանյանը, որոնք վատ տպավորություն չթողեցին, իսկ ահա երիտասարդական հավաքականի կազմում ամբողջ հանդիպումը անցկացրեց <<իմպուլսի>> երիտասարդ կիսապաշտպան Զավեն Բադոյանը և խաղասկզբում դարձավ երիտասարդական հավաքականի հաղթական գոլի հեղինակ: Ընդհանրապես խաղը անցավ երիտասարդական հավաքականի մեծ առավելությամբ և հաշիվը կարող էր շատ ավելի մեծ լինել: Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը դրվատանքի խոսքեր ասեց ԶավենԲբադոյանի հասցեին. <<այսօր փորձարկվեցին 2 նոր ֆուտբոլիստներ` <<կիլիկիայից>> Հայկ Մկրտչյանը և <<իմպուլսից>> Զավեն Բադոյանը, որը խաղադաշտում ավելի շատ ժամանակ անցկացրեց, քան Հայկը և շատ լավ տպավորություն թողեց ինձ վրա, նա նոր երիտասարդ ֆուտբոլիստ է, կարող է օգնել երիտասարդական հավաքականին և կհրավիրվի մայիսի 20-ին Էստոնիայի հետ հանդիպմանը:
|
|
|
|
|
|
26.04.2010թ.
|
|
Իմպուլսի խաղացողները հրավիրվել են ՀՀ հավաքականներ
|
|
Ապրիլի 27-28-ին ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականները ուսումնամարզական հավաք են անցկացնում Երևանում: Հավաքականներ են հրավիրվել միայն ՀՀ առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները: Ազգային հավաքական հրավիրված 16 ֆուտբոլիստների թվում են Իմպուլսի 2 խաղացողներ: Եթե Իմպուլսի դարպասապահ Մայիս Ազիզյանը մինչ այդ արդեն ընդգրկվել է ազգային հավաքականում, ապա թիմի 24-ամյա հարձակվող Գևորգ Նռանյանը նորամուտն է նշում ազգային ընտրանիում: ՀՀ երիտասրդական հավաքական հրավիրված 18 ֆուտբոլիստների մեջ միակ նորեկը Իմպուլսի 23-ամյա կիսապաշտպան Զավեն Բադոյանն է: Ապրիլի 28-ին ժամը 17-ին Հանրապետական մարզադաշտում կկայանա ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականների ընկերական հանդիպումը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|